Ռոհանի.«Իրանը ծնկի կբերի ԱՄՆ-ին»
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրանքներին, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ընդգծել է.«Իրանի իսլամական հանրապետությունն իր քայլերով ծնկի կբերի ԱՄՆ-ին»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այսօր Իրանի իսլամական խորհրդարանում անդրադառնալով վերջին ամիսներին քաղաքական ու իրավական շրջանակներում Իրանից ԱՄՆ-ի կրած պարտությանն ասել է.«Չի եղել դեպք, որ ԱՄՆ-ն աշխարհի մասշտաբով կարևոր որոշում կայացրած լինի մի խոշոր երկրի դեմ ու նրա ավանդական դաշնակիցները լքած լինեն նրան»:
Ռոհանին հավելել է.«Այսօր աշխարհը գիտի, որ Իրանի ժողովրդը հանձնառու է իր պարտավորությունների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ն իր խոստումները դրժող և միջազգային օրենքները խախտող երկիր է»:
Նշելով, որ ԱՄՆ-ն շրջափակումներ կիրառելով Իրանի ժողովրդի նկատմամբ, համարվում է այդ ժողովրդի մեծագույն թշնամին, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«ԱՄՆ-ն Իրանի դեմ բռնի շրջափակումներ սահմանելով ապացուցեց, որ Իրանի ժողովրդի թշնամին է»:
Անդրադառնալով Իրանի տնտեսության դեմ օտարկերկրյա զանգվածային լրատվամիջոցների քարոզչությանը, Ռոհանին ասել է.«Իրանը կրթության, առողջապահության, էներգետիկայի և տրանսպորտի առումով համարվում է աշխարհի ամենաէժան երկրներից մեկը»:
ԻԻՀ նախագահը կարևորել է բարեկամ ու հարևան երկրների հետ Թեհրանի առավել համագործակցությունը: