Մարտ 08, 2024 17:09 Asia/Tehran
  • Անսարալլահի գլխավոր քարտուղարը հայատարարել է, որ ԱՄՆ-ն աշխարհի խայտառակությունն է 

Եմենի Անսարալլահի գլխավոր քարտուղարը հայատարարել է, որ ԱՄՆ-ն աշխարհի խայտառակությունն է։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Սեյեդ Աբդուլ Մալիք Բադր ադ-Դին ալ Հութին, անդրադառնալով տարածաշրջանի և Գազայի հատվածի վերջին զարգացումներին, ասել է․ «ԱՄՆ-ն Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների գլխավոր դերակատարն է։ Իսկ այն, ինչ կատարվում է Գազայում, հանցագործություն է մարդկության դեմ և ամոթ՝ համաշխարհային հանրության համար»։
Նա նշել է․ «Գազայում պաղեստինցների ամերիկյան-իսրայելական հարձակումները շարունակվում են և իրականացվում է ցեղասպանություն՝ բոլոր հնարավոր միջոցներով»։ 
Անսարալլահի գլխավոր քարտուղարի խոսքով․ «Գազայի հատվածում այլևս անվտանգ վայր չկա։ Ամեն ինչ գտնվում է Սիոնիստական ռեժիմի կողմից կիրառվող արգելված զենքի թիրախում։ Միջազգյաին հանրության կողմից Գազայի հանցագործություններն անտեսելն ամոթալի է»։ 
Նրա խոսքով․ «ԱՄՆ-ը մի քանի տասնյակ տոննա զենք է տրամադրել Իսրայելի ռեժիմին՝ Գազայում ցեղասպանությունը շարունակելու համար։ Իսկ Իսրայելը կանխում է ցանկացած ճանապարհով մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված»։ 
Սեյեդ Աբդուլ Մալիք Բադր ադ-Դինը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը չի կարողացել հասնել Գազայի հատվածում իր նպատակներին և  հաղթել պաղեստինյան Դիմադրությանը, ինչի պատճառով սիոնիստներն ու ամերիկացիները հիասթափված են։ 
Ամերիկյան և բրիտանական ինքնաթիռները հինգշաբթի օրը ռմբակոծել են Եմենի  Հոդեյդա օդանավակայանը։ Եմենի բանակի ուժերը շարունակելու են իրենց հարձակումները Կարմիր ծովում և Ադենի ծոցում նավարկող Իսրայելի ռեժիմի նավերի վրա, քանի դեռ Սիոնիստական ռեժիմը չի դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա։
 

Պիտակ