Ապրիլ 28, 2024 10:28 Asia/Tehran
  • Նեթանյահուի և իսրայելցի զինվորականների ձերբակալման հրամանը գործնթացի մեջ է

Times թերթը հայտարարել է, որ Միջազգային քրեական դատարանը, հավանաբար, պատրաստվում է կալանավորել Նեթանյահուին և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ պատերազմի նախարարին, Իսրայելի բանակաի գլխավոր շտաբի պետին և Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության որոշ պաշտոնյաների, Գազայի դեմ պատերազմի համար։

Անգլիական պարբերականը գրել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին կարող է ձերբակալման հրաման տրվել։

Նեթանյահուն պնդել է, որ Հաագայի դատարանի որոշումները չեն ազդի Իսրայելի որոշումների վրա, սակայն դա կարող է դառնալ վտանգավոր պրակտիկա։

Եբրայերեն Մաարիվ թերթը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ Նեթանյահուն չափազանց անհանգստացած է Միջազգային քրեական դատարանի կողմից իր ձերբակալության որոշումի համար:

Պարբերականը նշել է, որ Նեթանյահուն լայնածավալ շփումներ է ունեցել ԱՄՆ իշխանությունների հետ՝ իր ձերբակալության որոշումից խուսափելու համար։