Մայիս 10, 2024 17:28 Asia/Tehran
  • Խնդիրը ոչ թե Իսրայելի ղեկավարներն են, այլ իսրայելցիները, որոնց 90 տոկոսն աջակցում է պաղեստինցիների ցեղասպանությանը

 Որպեսզի հասկանաք, թե ինչո՞ւ Իսրայելն ապագա չունի, պարզապես ծանոթացեք Թել Ավիվի համալսարանի անցկացրած հարցման արդյունքներին, որոնց համաձայն՝ իսրայելցիների միայն 3,2%-ն է դեմ ցեղասպանությանը։

Հրեա ակադեմիկոս, պրոֆեսոր Հայմ Բրեշեթ-ժաբները սերում է Հոլոքոստը վերապրած հայտնի ընտանիքից: Նա գրող է, կինոգետ, կինոռեժիսոր, ինչպես նաև իսրայելական բանակի նախկին զինվոր։ Բերշիտ-Ջաբները վերջին տասնամյակների ընթացքում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքի ակտիվ քննադատներից է։ Նրա կարծիքով՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ից հետո պաղեստինցիների իրավունքների հարցում Իսրայելը վերածվել է ֆաշիստական-նացիստական ռեժիմի։ Երբեմն՝ բացահայտ, երբեմն թաքնավծ։

Parst Today կայքը ներկայացնում է Իսրայելի գործողությունների վերաբերյալ The new arab ամսագրի լրագրող Սալմա Ամորի հարցերին նրա պատասխանների մի մասը։Իսրայելցիների բողոքի ցույցերը վկայո՞ւմ են, որ ռեժիմի հասարակությունը դադարում է աջակցել ցեղասպանությանը։

- Իմ կարծիքով այդ բողոքի ցույցերն իրականում Պաղեստինի հետ կապ չունեն, քանի որ բողոքող երկու կողմերն էլ կողմ են ցեղասպանությանը։ Նրանք պաշտպանում են ոչ թե պաղեստինցիների, այլ հրեաների իրավունքները։ Բողոքի ներկայիս ալիքը վերաբերվում է պաղեստինցիներին ցեղասպանության մի ճամբարից մյուսը տեղափոխելուն։ Իսկ նոր ճամբարում նրանց նկատմամբ վերաբերմունքն ավելի ռասիտական է։ Իսրայելը ժողովրդավարական երկիր է հրեաների և ոչ թե պաղեստինցիների համար:

Իսրայելի հրեաների միայն 3,2 տոկոսն է կարծում, որ կառավարությունը չափազանց կոշտ ուժ է կիրառում Գազայում, մինչդեռ 43 տոկոսը կարծում է, որ դա շատ քիչ է: 87,4 տոկոսն ինչ որ կերպ արդարացված է համարում պաղեստինցիների սպանությունը։ Որպեսզի հասկանաք, թե ինչո՞ւ Իսրայելն ապագա չունի, պարզապես ծանոթացեք Թել Ավիվի համալսարանում անցկացրած հարցման արդյունքներին, որոնց համաձայն՝ իսրայելցիների միայն 3,2%-ն է դեմ ցեղասպանությանը։Հնարավո՞ր է հույս ունենալ, որ տեղի կունենա հաշտեցման գործընթաց, ինչպես օրինակ Հարաֆային Աֆրիկայում։

- Ես երբեք սիոնիստների հետ երկխոսության կողմնակից չեմ եղել։ Ես Իսրայելին բոյկոտելու շարժման կողմնակից եմ։ Իսրայելը սիոնիստական կազմակերպություն է, որի հիմքում ռասիզմն է և որի գաղափարախոսությունն էթնիկ զտումն է։ Սիոնիստների հետ հնարավոր չէ խոսել։ Նույնը եղավ Հիտլերի դեպքում։ Իսրայելն այժմ պաշտոնական ֆաշիստից վերածվել է նացիստական հասարակության: Իսրայելցիների ավելի քան 90%-ն աջակցում է այս ցեղասպանությանը։ Դա երբեք չպետք է մոռանալ: