-
Թուրքիայի և Հայաստանի սահմանի բացումն ամբողջությամբ կախված է Երևանի քայլերից. աղբյուր
Սեպտեմբեր 28, 2023 07:55Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացման հարցում, ամբողջովին կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի պաշտոնական Երևանը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:
-
ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ
Սեպտեմբեր 27, 2023 16:03ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:
-
Մեկնաբանություն- Լեռնային Ղարաբաղի հանձնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի իրականացման ուղղությամբ
Սեպտեմբեր 26, 2023 07:41Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող և միջազգային իրավունքի գիտությունների թեկնածու դկտ. Ահմեդ Քազեմին իրանական «Ջավան» օրաթերթում լույս տեսած հոդվածում գրել է. «Սեպտեմբերի 19-ին, Բաքվի կանխատեսելի հարձակումը Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության դիրքերի վրա, որը հայտնի է որպես Ղարաբաղյան երրորդ պատերազմ, տեղի ունեցավ այս շրջանի ղեկավարների որոշմամբ՝ Արցախին հանձնվել պարտադրելու նպատակով և մեկ օրից ավել չտևեց»:
-
Ակնկալում ենք՝ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և ազնիվ քայլեր կձեռնարկի․ Էրդողան
Սեպտեմբեր 25, 2023 14:46Ադրբեջանը «ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Նախիջևանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
-
Արեւմուտքի անտեղի խորհուրդները ավելի շատ քաոս ու արցունք կբերի Հայաստանին. Թուրքիայի ԱԳ նախարար
Սեպտեմբեր 25, 2023 12:07Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեկնաբանել է Ադրբեջանի վերջին հարձակումը Արցախի դեմ։
-
Էրդողանն Ալիևի հրավերով վաղը կայցելի Նախիջևան
Սեպտեմբեր 24, 2023 14:31Էրդողանն Ալիևի հրավերով վաղը կայցելի Նախիջևան:
-
Եթե Հայաստանը «բարեխղճորեն կատարի» իր պարտականությունները, ապա խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի. Թուրքիայի ՊՆ ղեկավար
Սեպտեմբեր 22, 2023 08:39Հուսով եմ, որ այս իրադարձությունները քայլ կլինեն դեպի երկարաժամկետ խաղաղություն. այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Milliyet թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիան, որը Բաքուն ներկայացրել է իբրև թե «տեղային հակաահաբեկչական գործողություն» և դրանից հետո Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի պայմանավորվածությունը, Եվլախում երկու կողմի բանակցությունները:
-
TRT-ի կողմից Էրդողանին վերագրվող ձևակերպումները Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում
Սեպտեմբեր 22, 2023 06:34Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուրքական TRT հեռուստաընկերության ռուսալեզու տելեգրամյան ալիքի վերագրած ձևակերպումը, իբր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պլանավորվող ռազմական գործողությունների մասին, կեղծ է։
-
Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհավորել է Հասանովին
Սեպտեմբեր 21, 2023 09:19Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը զանգահարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և շնորհավորել Արցախում «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ Tert.am, Ադրբեջանի ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով) «հաջող ավարտի» (չակերտները՝ Tert.am) կապակցությամբ և նշել, որ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է:
-
Մենք կարող ենք հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից. Էրդողան
Սեպտեմբեր 17, 2023 14:02Թուրքիայի նախագահը հայտնել է Եվրամիությանն անդամակցելու հայտից իր երկրի հրաժարվելու հնարավորության մասին։