Մենք կարող ենք հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու հայտից. Էրդողան
(last modified Sun, 17 Sep 2023 14:02:29 GMT )
Սեպտեմբեր 17, 2023 17:32 Asia/Tehran
  • Մենք կարող ենք հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու  հայտից. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտնել է Եվրամիությանն անդամակցելու հայտից իր երկրի հրաժարվելու հնարավորության մասին։

Թուրքիան ավելի քան երկու տասնամյակ է,որ ձգտում է անդամակցել 27 երկրներից կազմված Եվրամիությանը: Սակայն Անկարայի և Բրյուսելի միջև առկա տարաձայնությունների պատճառով այս դաշինքին Թուրքիայի անդամակցության գործընթացում առանձնապես  առաջընթաց չի գրանցվել, և անդամակցության բանակցությունները դադարեցվել են 2018 թվականից։

Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին մասնակցելու նպատակով  Նյու Յորք մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է,-«Անկարան կարող է հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու իր հայտից».

Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում,  նշելով, որ Եվրամիությունը  ջանքեր է գործադրում ,որպեսզի խզի իր կապերը Թուրքիայի հետ, հավելել է,-«Անկարան գնահատման կենթարկի Եվրախորհրդարանի վերջին զեկույցը, որում քննադատության է ենթարկվել Թուրքիան՝ ԵՄ անդամակցության բանակցությունները վերականգնելու  համար մի շարք ոլորտներում առաջընթաց չգրանցելու  պատճառով»։

Թուրքիայի նախագահն ասել է,-«Մենք կգնահատենք իրավիճակը եւ, եթե պահանջվի, կբաժանվենք ԵՄ-ից»։

Էրդողանը նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի  դիմումի մասին ասել է,-«Ես հետևելու եմ միայն Թուրքիայի խորհրդարանի որոշմանը, բայց Շվեդիան պետք է փարատի  Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները»: