-
Հայաստան-Լեռնային Ղարարաբաղ (Արցախ) հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ
Մարտ 13, 2019 07:02Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստն իր բնույթով աննախադեպ է և ազդարարում է հայկական երկու հանրապետությունների հարաբերությունների որակապես նոր փուլ թևակոխելու մասին:
-
Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը
Մարտ 12, 2019 09:19Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
-
Կարևոր հստակեցումներ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ
Մարտ 12, 2019 16:17Արցախում մարտի 12-ին կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այն կարևորվեց ոչ միայն ընտրված ձևաչափով, այլ նաև օրակարգի հիմնական թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչած հստակ ուղերձներով:
-
Ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապ մեկնում ԼՂ (Արցախ)
Մարտ 11, 2019 14:27Վաղը ԼՂ-ում (Արցախի Հանրապետություն) կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Ղարաբաղի հարցում որևէ ռազմական լուծում հաջողություն չի ունենա. Ապատուրայ
Մարտ 11, 2019 16:19Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցիչը կտրականապես դեմ է ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծմանը։
-
Պետք է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորման գործող ձևաչափը. Յոհաննես Հան
Մարտ 05, 2019 18:39Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը գտնում է, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործող ձևաչափը:
-
Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է, այլ դառնում է ավելի վտանգավոր. Ուորլիք
Մարտ 01, 2019 07:19Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նախկին համանախագահ, ներկայումս ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը.
-
Մեծ փողերը անդորր են սիրում. ԼՂ-ի պայթյունավտանգ գոտով թուրքմենական գազը կհասնի՞ Եվրոպա
Փետրվար 23, 2019 04:57Տրանսկասպիական (նախագծվող Հարավային գազային միջանցքի մի մասը) գազատարի մասին կրկին խոսակցություններ բացելով` եվրոպացիները փորձում են հեռանալ որոգայթից, որի մեջ նրանց փորձում է գցել ԱՄՆ–ը` մշտապես հայտարարելով Ռուսաստանից էներգակիրների, առաջին հերթին՝ գազի, եվրոպական շուկայի կախվածության անթույլատրելության մասին։
-
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի
Փետրվար 21, 2019 14:51ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը Մինսկյան գործընթացում առաջընթացի հույս ունի, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
-
Փաշինյանը խստացրել է Արցախի հարցում դիրքորոշումը, բայց դեռ ամենակարևոր հարցի պատասխանը չկա
Փետրվար 20, 2019 04:52Երբ իշխանությունը համոզվեց, որ Ադրբեջանն ամենևին պատրաստ չէ փոխզիջումներ, վերադարձավ Ստեփանակերտի` բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտությանը։