ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի
https://parstoday.ir/hy/news/armenia-i104661-ԵԱՀԿ_գլխավոր_քարտուղարը_ղարաբաղյան_հակամարտության_կարգավորման_գործընթացում_առաջընթացի_հույս_ունի
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը Մինսկյան գործընթացում առաջընթացի հույս ունի, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2019 14:51 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ը Մինսկյան գործընթացում առաջընթացի հույս ունի, որը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Կարծում եմ՝ իրենց բնակչությանը խաղաղության պատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության պարտավորությունը անչափ խոստումնալից ազդանշան է»,- հայտարարել է Գրեմինգերը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նիստի ժամանակ:

Նա ընդգծել է միջնորդության գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերում կառուցողական համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

News.am