-
Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ, Ռուսաստանը պետք է խորը եզրակացություններ անի. Զատուլին
Հուլիս 18, 2024 16:09Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու համար ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Մոսկվայի հետ կապերը խզելու ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից հետևողական քայլ է։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
-
Երևանից քայլեր ենք ակնկալում. Զախարովան՝ Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
Հուլիս 18, 2024 14:51Մոսկվան Երևանից քայլեր է ակնկալում Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ Այսօր հերթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Ադրբեջանական կողմը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը
Հուլիս 18, 2024 14:45Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
-
Հայաստանն ու Հնդկաստանը գտնվում են երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման գործընթացում․ The Print
Հուլիս 18, 2024 07:44«Հայաստանը Հնդկաստանի պաշտպանական ընկերությունների խոշոր հաճախորդ է, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում»,- գրում է հնդկական The Print պարբերականը՝ ընդգծելով «Պինակա» հրթիռային կայանքների, հրաձգային զենքի, զինամթերքի և հրթիռների գնումները։
-
Սյունիքը դարպասն է. Կոպիրկինը` Իրանի հետ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների առևտրի մասին
Հուլիս 17, 2024 16:56Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Թե ինչպես է ընթանում գործընթացը և ինչ խնդիրներ պետք է լուծեն ռուս դիվանագետները, Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
ՀՀ իշխանությունը Արեւմուտքի հետ գնում է Զանգեզուրի միջանցքը բացելու տխրահռչակ նախագծով. Անանյան
Հուլիս 17, 2024 15:07Պատրանք է մոտեցումը, որ գործընթացները գնում են այնպիսի սցենարով, որ այսօրվա իշխանություններին հաջողվում է ձեռք բերել որոշակի փոքրիկ փոխզիջումային առավելություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
-
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Հուլիս 17, 2024 14:39Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
-
Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Հուլիս 17, 2024 14:32Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
-
Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Հուլիս 17, 2024 08:30ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
-
ԱՄՆ-ն 16 մլն դոլար է ներդրել Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման համար
Հուլիս 17, 2024 08:17ԱՄՆ-ն 16 մլն դոլար է ներդրել Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության ստեղծման համար։