Ադրբեջանական կողմը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i220650-Ադրբեջանական_կողմը_մերժել_է_Փաշինյան_Ալիև_հանդիպման_առաջարկը
Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2024 14:45 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմը մերժել է Փաշինյան-Ալիև հանդիպման առաջարկը

Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը` Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ Միացյալ Թագավորությունում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը։

«Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,– գրել է խոսնակը։

Նշենք, որ ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել Լոնդոնում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2024-ի փետրվարի 17–ին Մյունխենում։ Նախաձեռնողն էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Հիշեցնենք նաև` հունիսի 27-ին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը գրեթե վերջնականացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագի նախագծի տեքստը և պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և ստորագրել փաստաթուղթը։