-
ՌԴ-ում հույս ունեն, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը
Օգոստոս 09, 2025 16:02Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման գոտու ձևավորմամբ: Դրա կարևորագույն պայմաններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների շահերի վրա:
-
«ԱՄՆ–ն փորձում է տարածաշրջանում իր ներկայությունը հաստատել, որպեսզի Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը նվազի». Հոսեյնի
Օգոստոս 08, 2025 15:10«Իրանը բազմիցս նշել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացներին և կողմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, բայց մտահոգիչ է, որ դա ԱՄՆ–ի միջոցով է տեղի ունենում և գործընթացների մեջ կարող են ներգրավվել ԱՄՆ–ի շահերը, որոնք դեմ են մեր երկրներին»։
-
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու. ՀՀ էկոնոմիկայի նախարար
Օգոստոս 08, 2025 14:19Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս է լինելու, ու դա լինելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
-
3 փաստաթուղթ է ստորագրվելու․ Factor TV-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել եռակողմ հանդիպման արդյունքում կնքվելիք համաձայնություններից
Օգոստոս 08, 2025 07:03Հայաստանի Factor TV-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը կայանալիք Դոնալդ Թրամփ – Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվելու է 3 փաստաթուղթ։
-
Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները
Օգոստոս 08, 2025 14:07Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները։ Այդ մասին տեղեկացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը «Ֆեյսբուքի» իր էջում։
-
«Զանգեզուրի միջանցքով» ԱՄՆ-ն կխզի ՌԴ-Իրան կապը. փորձագետը վտանգ է տեսնում Հայաստանի համար
Օգոստոս 08, 2025 06:00Զանգեզուրի, այսպես կոչված, միջանցքի շահագործման հետ կապված հայկական կողմը որևէ հստակ դիրքորոշում չունի՝ ի տարբերություն շահագրգիռ մյուս կողմերի։
-
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են․ ԱՄՆ-ի համար ճանապարհն այնքան կարևոր չէ, որ ՌԴ-ի հետ կոնֆլիկտի գնա․ Արմեն Բադալյան
Օգոստոս 07, 2025 15:09Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Դոնալդ Թրամփի խնդիրն է փակել բոլոր միջազգային կոնֆլիկտները, իշխանությունը փոխանցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և կենտրոնանալ Չինաստանի դեմ պայքարի վրա։
-
Միջանցք այլևս չկա, հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցիկ և զարգացման նոր պլանի վրա՝ Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. Ալեքս Ռաուֆօղլու
Օգոստոս 07, 2025 14:39Վաշինգտոնում KyivPost-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգային հարցերի վերաբերյալ՝ հայտնելով, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու հանդիպման արդյունքներով։
-
ԱՄՆ–ն ու Իսրայելն աջակցում են Բաքվին. իրանցի պատգամավորը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Օգոստոս 07, 2025 07:29Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը «Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է համարում Իրանի ազգային շահերի համար։ Այս մասին նա ասել է Tabnak-ի հետ հարցազրույցում։ Պատգամավորը նշել է, որ այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ։
-
Աստարա մաքասակետից արտահանման ծավալն աճել է 25%-ով
Օգոստոս 07, 2025 06:22Նշելով, որ Աստարայի կետից արտահանման ծավալն այս տարի աճել է 25%-ով, Աստարայի մաքսային ծառայության ղեկավար Նադեր Անսարյանը հավելել է. «Իրանական տարվա առաջին չորս ամիսներին արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշի առումով աճել է 21%-ով, արժեքի առումով՝ 25%-ով»։