ՀՀ ԱԱԾ տնօրենը Թբիլիսիում հանդիպել է վրացի գործընկերոջ հետ
Հոկտեմբեր 26, 2025 18:26 Asia/Tehran
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործընկերային համագործակցության հետագա խորացման հետ կապված հարցեր։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները և անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։
Պիտակ