-
Ի՞նչ է ենթադրում ՀՀ–ին օգնության մասին փաստաթղթի նախագիծը. պարզաբանում են ՀԱՊԿ–ից
Ապրիլ 21, 2023 14:43Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը նախատեսում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման, այլ նաև այլ պայմաններ էր ներառում։ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
-
Իմանգալի Տասմագամբետովն հայտարարել է ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերի մասին
Ապրիլ 21, 2023 08:09Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են ակտուալ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն Ռուսաստանի պետական մարմինների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ հանդիպմանը, փոխանցում է «Ուզինֆորմ» գործակալությունը։
-
ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումները պարզ են, հրապարակային, լեգիտիմ ու արդարացված. վարչապետ
Ապրիլ 12, 2023 15:11ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները պարզ են, հրապարակային ու թափանցիկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ դրանք լեգիտիմ են ու արդարացված:
-
Մինչ առաքելություն ուղարկելը ՀԱՊԿ-ն պետք է գրանցի Հայաստանի տարածքի օկուպացիան. Խանդանյան
Ապրիլ 11, 2023 14:20ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն, առաջին հերթին, պետք է արձագանքի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիային, գրանցի այն փաստը, որ օկուպացվել են Հայաստանի տարածքները, բայց մենք առայժմ դա չենք տեսնում։
-
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ կգա հայկական կողմի պատրաստակամության դեպքում. Կոպիրկին
Ապրիլ 10, 2023 09:02Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությանը պատրաստ է գալ Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման մասին. գնդակը Երեւանի կողմում է
Ապրիլ 05, 2023 16:06Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Մարտ 31, 2023 14:45Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորենապակայունանալ։
-
Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին
Մարտ 30, 2023 14:36ՀԱՊԿ միացյալ շտաբում կայացել են 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ համատեղ զորավարժությունների նախապատրաստման առաջին շտաբային բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է շտաբի մամուլի ծառայությունը։
-
ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ- ի առաքելության տեղակայման պատրաստակամությունը
Մարտ 29, 2023 08:31ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից:
-
ՀԱՊԿ-ի որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը
Մարտ 27, 2023 14:24Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության ցուցաբերման հարցերի շուրջ համաձայնագիրը: