Մինչ առաքելություն ուղարկելը ՀԱՊԿ-ն պետք է գրանցի Հայաստանի տարածքի օկուպացիան. Խանդանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i197126-Մինչ_առաքելություն_ուղարկելը_ՀԱՊԿ_ն_պետք_է_գրանցի_Հայաստանի_տարածքի_օկուպացիան._Խանդանյան
ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն, առաջին հերթին, պետք է արձագանքի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիային, գրանցի այն փաստը, որ օկուպացվել են Հայաստանի տարածքները, բայց մենք առայժմ դա չենք տեսնում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2023 17:50 Asia/Tehran
  • Մինչ առաքելություն ուղարկելը ՀԱՊԿ-ն պետք է գրանցի Հայաստանի տարածքի օկուպացիան. Խանդանյան

ՀԱՊԿ-ն՝ որպես կազմակերպություն, առաջին հերթին, պետք է արձագանքի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիային, գրանցի այն փաստը, որ օկուպացվել են Հայաստանի տարածքները, բայց մենք առայժմ դա չենք տեսնում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 11-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պնդում է, որ որոշման նախագիծը պետք է արտացոլի իրավիճակը, գրանցի ագրեսիան, պետք է տրվի քաղաքական գնահատական, ինչից հետո կարելի կլինի խոսել ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման եւ նրա ձեւաչափի մասին։ «ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու հարցը հրապարակայնորեն քննարկվել է մարտին, Մոսկվա ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի այցի ժամանակ։ Որոշման նախագիծը մշակման փուլում է»,- ավելացրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն օրերս հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան։

news.am