Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i200172-Շոյգուն_հայտարարել_է_ՀԱՊԿ_համատեղ_զորավարժություններին_Հայաստանի_մասնակցության_կարեւորության_մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է հայկական կողմի մասնակցության կարեւորությունն օպերատիվ եւ մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 25, 2023 12:30 Asia/Tehran
  • Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է հայկական կողմի մասնակցության կարեւորությունն օպերատիվ եւ մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ եւ անում ենք հնարավոր ամեն բան՝ Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար։ Ընդ որում՝ հատուկ կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցության կարեւորությունն օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներին՝ ՀԱՊԿ շրջանակում»,- ասել է Շոյգուն Մինսկում տեղի ունեցող ՀԱՊԿ մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։

news.am