Մամուլի տեսություն 01-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100146-Մամուլի_տեսություն_01_11_2018
Այս օրերին, ճիշտ այն պահին երբ եվրոպացիները երկար, նպատակաուղղված ու շարունակական ուշացումով մտադիր են մեր երկրի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների մի փոքր բաժնին դիմակայելու նպատակով ներկայացնել իրենց թերի ու չփորձարկված մեխանիզմը, կրկին անգամ Կանաչ մայրցամաքի ղեկավարների կողմից իսլամական Իրանի դեմ ուղղված քարոզչական շանտաժների ականատես ենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2018 08:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01-11-2018

Այս օրերին, ճիշտ այն պահին երբ եվրոպացիները երկար, նպատակաուղղված ու շարունակական ուշացումով մտադիր են մեր երկրի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների մի փոքր բաժնին դիմակայելու նպատակով ներկայացնել իրենց թերի ու չփորձարկված մեխանիզմը, կրկին անգամ Կանաչ մայրցամաքի ղեկավարների կողմից իսլամական Իրանի դեմ ուղղված քարոզչական շանտաժների ականատես ենք:

Վաթան Էմռուզ

Հարյուր երեսանի Եվրոպան

 

Այս օրերին, ճիշտ այն պահին երբ եվրոպացիները երկար, նպատակաուղղված ու շարունակական ուշացումով մտադիր են մեր երկրի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների մի փոքր բաժնին դիմակայելու նպատակով ներկայացնել իրենց թերի ու չփորձարկված մեխանիզմը, կրկին անգամ Կանաչ մայրցամաքի ղեկավարների կողմից իսլամական Իրանի դեմ ուղղված քարոզչական շանտաժների ականատես ենք: Այս անգամ վիճակը Դանիայի անունով է դուրս եկել, որպեսզի դառնա մեր երկրի դեմ Եվրոպայի հարձակման սլաքի ծայրը: Հարցն ինչպես միշտ սկսվեց մի հավակնությամբ և մի ակնթարթում հստակ փաստ դառնալով դրա մասին վճիռ կայացվեց: Եվրոպական այս հնամաշ խաղն այնքան էլ խորթ չէ իրանցիների համար, ովքեր տարիներ է ինչ գործ ունեն Եվրոպայի խորամանկ ու կեղծավոր ղեկավարների հետ: Դանիայի անվտանգության ծառայության պետ Ֆին Բորչ Անդերսոնը հավակնել է, որ Իրանի տեղեկատվական ծառայությունն այդ եվրոպական երկրի տարածքում «Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբի պարագլխի դեմ հարձակման համար ծրագրավորում է կատարել: Անդերսոնը հայտարարել է, որ դա չի կարող է ընդունելի լինել Կոպենհագենի ու եվրոպական մյուս դերակատարների համար: Առավել դրան, Դանիան հայտարարել է, որ ԵՄ-ի մյուս անդամների հետ Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման ուղղությամբ ջանք է իրագործելու:

Դանիայի անվտանգության ծառայության պետը որպես մի անձ ում պատկան երկիրը հանդես է գալիս Ահվազում վերջին ահաբեկչական դեպքի անմեղ զոհերի դահիճի պաշտպանի դերում փորձ է կատարում քողարկել ահաբեկչության աջակցություն ցուցաբերելու իր և Կոպենհագենի իշխանությունների բացահայտ հանցագործությունը և դրա փոխարեն ներկայացնելով մի հավակնություն փորձում է դրա շուրջ մանևր կատարել: Անկասկած նախքան այն որ Կոպենհագենի կողմից նման հանդգնության ականատես լինեինք մեր արտաքին դիվանագիտության կառույցը Կոպենհագենի հետ Իրանի երկկողմ հարաբերությունները պիտի պայմանավորած լիներ «Ալ-Ահվազիա» խմբի պարագլխի կալանավորմամբ ու դատի տրվելով:

Իրականության մեջ եվրոպական երկրներն զգայուն ժամանակահատվածներում մեր երկրի դեմ նման կարգի մեղադրանքներ առաջ քաշելով մի կողմից փորձում են իրենց հետ բանակցություններում Իրանի կողմից առավել զիջումների համար հող նախապատրաստել  և դրան զուգահեռ բավարարել Իրանի դեմ քաղաքական շարունակական ճնշում գործադրելու կապակցությամբ ԱՄՆ-ի պահանջը: Հենց այնպես որ անգամներ ընդգծվել է, այս հարցում ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների անվտանգության ծառայությունները համադրված են աշխատում: Այլ խոսքով անվտանգության ոլորտում Իրանի կապակցությամբ Եվրոպայի անկախ կողմնորոշման մասին ակնկալիքը բացարձակ պարզամտություն է լինելու:

 

Խոռասան

«Սարսափի ռազմավարություն»-ը Կոնգրեսի համար

 

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների թվականը մոտենալով այդ երկրի քաղաքական ու հասարակական միջավայրում սարսափի ու օտարամերժության մթնոլորտ է տարածվել: Մի կողմից ատելությունը շարունակում է զոհեր խլել ԱՄՆ-ում և դրան զուգահեռ օտարների դիմակայումը դարձել է այդ երկրում քաղաքական հաջողության հասնելու գաղտնիքը: Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ում ծայրահեղ աջակողմյանները պայթուցիկ կապոցներ են առաքել Դեմոկրատական կուսակցության որոշ գործիչների համար և Փիթսբուրգ քաղաքի սինագոգ ներխուժելով արձանագրել են այդ երկրի պատմության մեջ հրեաների ամենամեծ կոտորածը, Դոնալդ Թրամփը մի քանի հազար զորայիններ է գործուղել Մեքսիկայի հետ սահմանը, որպեսզի արգելի լատինամերիկացի ապաստանյալների մուտքն ԱՄՆ-ի տարածք և դրան զուգահեռ խոսել է այդ  երկրի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն մտցնելու մասին: Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ-ի աջակողմյան հոսանքում նրա դաշնակիցները հույս ունեն, որ անօրինական միգրանտների մուտքի հրտ կապված ապահովական մտահոգությունները սրելով և միգրացիոն քաղաքականություններին դիմակայելու կապակցությամբ նոր գաղափարներ ներկայացնելով կկարողանան հանրության ուշադրությունը շեղել այդ երկրում ցեղապաշտական ու օտարամերժ խմբերի աճից: Իհարկե Թրամփի վարչակազմն ու հանրապետականներն իրենց կողմնակիցների ձայները շահելու համար որոշակի հույսեր են կապել տնտեսական ցուցանիշների բարելավմանն, այդ թվում գործազրկության թվի կրճատման ու բաժնեթղթերի շուկայում աճին: Այդուհանդերձ թվում է, որ այդ ցուցանիշներն այնքան էլ գրավչություն չեն կարող ունենալ ամերիկացի քվեարկողների այն խմբի համար, ովքեր հակված են Դեմոկրատական կուսակցությանը և կամ իրենց անկախ են համարում: Հետևաբար Թրամփը ցանկանում է իր վարչակազմին ԱՄՆ-ի ազգային փրկության հերոսը ներկայացնել, որպեսզի արտասահմանցի ապաստանյալների ներխուժման ու ԱՄՆ-ում «ոչ-յուրայինների» թվի աճի սարսափելի միջավայրում, ավելի շատ ձայներ շահի:

 

Ալիք

Ամերիկահայ թեկնածուները միջանկյալ ընտրություններում միտված են հաղթելու

 

Դաշնային մակարդակով ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատ առաջադրված է չորս ամերիկահայ թեկնածու:

Իր տեղի համար է պայքարելու 1992-ից Կոնգրեսում ներկայացված հայ մոր եւ ասորի հոր դուստր Աննա Էշուն, ով Կոնգրեսում ներկայացնում է Սիլիկոնի հովիտը եւ համարվում է Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչներից մեկը:

Ջեքի Սփիր-Կանչելյանը, ում մայրը նույնպես հայ է, իր քաղաքական ուղին սկսել է հերոսական պատահարից։ 2008 թվականից ի վեր դեմոկրատ Ջեքի Սփիր-Կանչելյանը կոնգրեսական է, իսկ վերջին տարիներին հանդիսանում է նաեւ Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ:

56-ամյա Դանիել Թարխանյանը Նեւադայում Հանրապետական կուսակցության թեկնածուն է: Դանիել կամ Դենի Թարխանյանը ստացել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը եւ համոզված է, որ նոյեմբերի 6-ին հաղթելու է:

Կոնգրեսի հայ թեկնածուներից առավել երիտասարդը՝ Էնթոնի Բրինդիսին ծնվել է 1978-ին: Հարցումների համաձայն, Բրինդիսին ունի հաղթելու հնարավորություն, մեկ տոկոսով առաջ անցնելով իր մրցակից հանրապետական Քլոդիա Թենիից:

Բազմաթիվ ամերիկահայեր նոյեմբերի 6-ին պայքարելու են նաեւ նահանգային խորհրդարաններում եւ քաղաքային խորհուրդներում ներկայացված լինելու համար: Կալիֆոռնիայից մինչեւ Նյու Ջըրզի, Մերիլենդից մինչեւ Մեյն, Նյու Համշիր, Քենթաքի եւ Ռոդ Այլենդ՝ բազմաթիվ նահանգներում ներկայացված են լինելու Միացյալ Նահանգների հայ համայնքի ներկայացուցիչները:

 

 

Ժողովուրդ

Քանի մարդ կա Հայաստանում այս պահին, և քանիսն են արտագաղթել հեղափոխությունից հետո

 

Թեև Հայաստանում շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, սակայն միաժամանակ նկատելի է՝ թավշյա հեղափոխությունից հետո կտրուկ նվազել են արտագաղթի ծավալները:

Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արտագաղթել էր 75 հազար 15 ՀՀ քաղաքացի, ապա այս տարի՝ 42 հազար 182 քաղաքացի: Ինչ վերաբերում է մշտական բնակչության քանակին, ապա այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 979 հազար 600 էր:

Այսինքն` մեկ տարվա կտրվածքով բնակչության թվաքանակը պակասել է 10 հազար 400-ով: Միաժամանակ ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած կես տարվա ընթացքում մշտական բնակչությունը պակասել է 700-ով. 2018թ. ապրիլի 1-ին այդ թիվը 2 մլն 969 հազար 900 էր, հոկտեմբերի 1-ին՝ 2 մլն 969 հազար 200: Բայց դե, անկախ այս ամենից, ժողովրդագրական խնդիրները շարունակում են մնալ ՀՀ հիմնական մարտահրավերներից մեկը: