Մամուլի տեսություն 02-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100201-Մամուլի_տեսություն_02_11_2018
Չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ անդամների կողմից գործադրվող ճնշումներին Սպիտակ տունը մտահոգ է նրանից, որ SWIFT-ի բոյկոտի ենթարկվելը համաշխարհային մյուս գերպետություններին կարող է մղել իրենց ազգային արժույթներով միջազգային ֆինանսական համակարգերի ստեղծմանը և այդպիսով վերջ տալ դոլարի համաշխարհային տիրապետությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2018 08:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-11-2018

Չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ անդամների կողմից գործադրվող ճնշումներին Սպիտակ տունը մտահոգ է նրանից, որ SWIFT-ի բոյկոտի ենթարկվելը համաշխարհային մյուս գերպետություններին կարող է մղել իրենց ազգային արժույթներով միջազգային ֆինանսական համակարգերի ստեղծմանը և այդպիսով վերջ տալ դոլարի համաշխարհային տիրապետությանը:

ԻՌՆԱ

SWIFT-ը բոյկոտի ենթարկելով վերջ կտրվի դոլարի համաշխարհային տիրապետությանը

 

Չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ անդամների կողմից գործադրվող ճնշումներին Սպիտակ տունը մտահոգ է նրանից, որ SWIFT-ի բոյկոտի ենթարկվելը համաշխարհային մյուս գերպետություններին կարող է մղել իրենց ազգային արժույթներով միջազգային ֆինանսական համակարգերի ստեղծմանը և այդպիսով վերջ տալ դոլարի համաշխարհային տիրապետությանը:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Իրանի դեմ պատժամիջոցները կրկին ԱՄՆ նախագահի հետ այդ երկրի որոշ օրենսդիրների տարաձայնության առարկա են դարձել: Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնատարներ հայտարարել են, որ նպատակ ունեն Իրանի դեմ պատժամիջոցները գործադրել առանց խզելու SWIFT-ի միջազգային ֆինանսական համակարգին Թեհրանի հասանելիությունը: Դա առթել է Կոնգրեսի որոշ անդամների քննադատությունը:

Սպիտակ տունն ասում է, որ SWIFT-ը բոյկոտների ցանկում չի ներառվելու և այդ դեպքում կպահպանվի միջբանկային ֆինանսական կապի միջազգային հանրության հետ Իրանի կապը: «Նյու Յորք Փոստ»-ի ընդգծմամբ Վաշինգտոնում Իրանի համառ ընդդիմադիրները հավակնում են, որ Բելգիայում տեղակայված և աշխարհի ավելի քան 200 երկրների շուրջ 11 հազար բանկերի ու ֆինանսական հաստատությունների միջև կապն ապահովող SWIFT-ին Իրանի հասանելիության խզումն անհրաժեշտ է որպեսզի Թեհրանը հասանելիություն չունենա արտաքին առևտրական գործարքներից վաստակած արտարժութային եկամուտներին: Նրանք ընդգծում են, որ Իրանի կողմից նավթի վաճառքի շարունակվելը և գաղտնի գործարքների իրականացման հնարավորությունը պատճառ են դառնում, որ Թեհրանի դեմ Սպիտակ տան պատժամիջոցներն անազդեցիկ դառնան: Դա պատճառ է դարձել, որ ԱՄՆ գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինը հայտնի ամենախիստ քննադատությունների թիրախում:

ԱՄՆ-ում Իրանի հետ հակառակ քաղաքական այրերի համոզմամբ SWIFT-ի ներառումը պատժամիջոցների ցանկում Վաշինգտոնին հնարավորություն կտա Իրանին նահանջ պարտադրելու համար ամենախիստ ճնշումներն իրականացնի: «Վիքլի Ստանդարտ» պարբերաթերթը գրում է. «Ամերիկացի սենատորները նպատակ ունեն ԱՄՆ նախագահին պարտադրել առավելագույն ճնշումը գործադրելու Իրանի վրա: Այս շրջագծում Տեխաս նահանգի սենատոր Թեդ Քրուզը օրենքի նախագիծ է պատրաստում, որը կառավարությանը կպարտադրի խզել Իրանի հետ բանկային կապերը»:

Այս հաղորդման համաձայն ամերիկացի օրենսդիրներն ուզում են վստահանալ, որ Թրամփը փակելու է Իրանին ֆինանսական ծառայությունների մատուցման ուղիները և նրանց գլխավոր մտահոգությունը վերաբերում է SWIFT-ին:

Դա ի տես այն բանի, որ փորձագետները SWIFT-ին Իրանի հասանելիության խզումը հարմար լուծում չեն համարում: Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Քաթրին Բաուերի համոզմամբ Իրանի բանկերի հարաբերության խզումը ֆինանսական համաշխարհային համակարգին Իրանի հասանելիությունը կրճատելու միակ միջոցը չի համարվում և այսօր դա այլևս չի կարող 2012 թվականի նման ազդեցիկ ու օգտավետ լինել»:

Իրանի դեմ Վաշինգտոնի նախկին պատժամիջոցների շրջագծում Բարաք Օբամայի վարչակազմը փակել էր Իրանի բանկային գործարքների բոլոր հնարավոր ուղիները, որոնցից էր նաև SWIFT-ը: Արևմտյան մամուլի ընդգծմամբ այսօր ամերիկացի պաշտոնատարների գլխավոր մտահոգությունը, որ նրանց մղել է այդ երկրի նախկին իշխանավորներից տարբերվող ընթացք որդեգրել, Վաշինգտոնին ընդդիմացող երկրների թվի աճն է: Այդ պատճառով Թրամփն ու նրա մերձավորները մտահոգ են նրանից, որ նախկին սցենարի կրկնությունն ու SWIFT-ը բոյկոտի ենթարկելով Իրանի ֆինանսական հասանելիության ուղիների փակումը կարող է Թեհրանին մոտեցնել համաշխարհային մյուս գերպետություններին:

Այս կապակցությամբ «Վաշինգտոն Էգզամիներ» պարբերաթերթն իր վերլուծության մեջ գրել է. «ԵՄ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները սպառնալու են աշխարհի ֆինանսական ասպարեզում դոլարի տիրապետությանը»:

Այս վերլուծության համաձայն եվրոպացի դիվանագետները համոզված են, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի ֆինանսական սահմանափակությունների խստացումն ուռճացնելու է այն վտանգը, որ աշխարհը կարող է խորհել ֆինանսական այլընտրանքային համակարգ ստեղծելու մասին, իսկ այդ դեպքում թուլանալու է ԱՄՆ-ի դոլարի երկարատև տիրապետությունը:

Քանի որ ԱՄՆ-ն վերահսկողություն չունի համաշխարհային ֆինանսական այդ խմբի վրա, Իրանի պատժամիջոցները չհարգելու դեպքում Թրամփը միայն կարող է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի հետ կապերից զրկել SWIFT-ի ղեկավարներին, վարչությանն ու անդամ հաստատություններին:

Այդ դեպքում հնարավոր է, որ Իրանը մյուս գլխավոր դերակատարների, այդ թվում ԵՄ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի համագործակցությամբ իր բանկային կապերը շարունակի  պահպանել օգտվել այլ ձևաչափերից, առանց դոլարի միջամտության և կամ SWIFT-ին նմանող ֆինանսական այլ կառույցներում: Այդ դեպքում դոլարի համար մրցակից է ստեղծվելու, ինչը կարող է լուրջ մարտահրավեր նետել համաշխարհային ֆինանսական ասպարեզում ԱՄՆ-ի մենաշնորհին ու տիրապետությանը:

 

 

Ժողովուրդ

Արձակված խորհրդարանի պոտենցիալ վտանգը. Ինչեր սպասել ՀՀԿ-ից

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ և, Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը:

Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձևավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլև ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ:

Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության և, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչև նոր ԱԺ ձևավորումը: Եվ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռևս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը:

Ի վերջո, նրանք այլևս կորցնելու որևէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որևէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը»:

 

Իրատես

ՀՀԿ-ն ունի որոշում. ցուցակի առաջին քառյակը հայտնի է

 

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, որ դեռ հստակ չի ասում ընտրություններին մասնակցելու մասին, իրականում արդեն ունի որոշում՝ մասնակցում են ընտրություններին, անգամ ցուցակի շուրջ թեժ քննարկումներ են ընթանում։ Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, հնգյակում կլինեն այս օրերին ՀՀԿ-ի դիրքերը չհանձնած Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը, բայց ընտրաշավն իր ուսերին տարավ այն ժամանակ, ըստ սոցհարցումների` 80 տոկոս վարկանիշ ունեցող, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը»: