Մամուլի տեսություն 03-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100246-Մամուլի_տեսություն_03_11_2018
ԱՄՆ վարչակազմը տեղեկացրեց ՀԳՀԾ-ի համաձայն չեղարկված Իրանի նավթային ու բանկային բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2018 08:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-11-2018

ԱՄՆ վարչակազմը տեղեկացրեց ՀԳՀԾ-ի համաձայն չեղարկված Իրանի նավթային ու բանկային բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին:

Խոռասան

Ինչո՞ւ ԱՄՆ-ի պատժամիջոցների արշավը փլուզվեց

 

ԱՄՆ վարչակազմը տեղեկացրեց ՀԳՀԾ-ի համաձայն չեղարկված Իրանի նավթային ու բանկային բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին: Համաձայն այս պատժամիջոցների գործնականում ԱՄՆ-ն տուգանելու է Իրանի հետ նավթային ու բանկային ցանկացած տեսակի փոխանակում: Այդուհանդերձ Սպիտակ տունը թղթի վրա հայտարարել է, որ վերականգնում է բոլոր պատժամիջոցները, սակայն ԱՄՆ-ի վարչակազմի որոշ պաշտոնատարների հայտարարությունները վկայում են բոլոր պատժամիջոցները վերականգնելու որոշումից այդ երկրի նահանջի մասին: Ինչո՞ւ ենք ասում նահանջ: Քանի որ  նախ պատժամիջոցների վերականգնման սեմին ԱՄՆ-ն պարտավորվեց ութ երկրների բացառել այդ պատժամիջոցներից և նրանց թույլատրել շարունակել Իրանից նավթի գնումը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Մայք Պոմպեոն անգամներ հայտարարել էին, որ նոյեմբերին զրոյացնելու են Իրանից նավթի արտահանումը: Այդուհանդերձ փաստերը և միջազգային ԶԼՄ-ների հաղորդումները վկայում են, որ ԱՄՆ-ն իր  այդ ցանկության մեջ ձախողել է: Այդ պարտությունն արձանագրվել է երեք ուղղությամբ: Առաջին, Իրանը փոփոխություն մտցնելով նավթի վաճառքի մեթոդներում ուշագրավ ծավալներով նավթ արտահանում միջազգային շուկաներ, այնպես որ հակառակ այն հավակնության, թե Իրանի նավթի օրական վաճառքը 50 տոկոս կրճատվելով հասել է 1,2 միլիոն բարելի վիճակագրական թվերի համաձայն դա շուրջ 2 միլիոն բարել է: Վերջերս էլ «Ֆայնանշալ Թայմզ»-ն անդրադարձել էր «ուրվական նավթատարներ»-ին, որոնք հանգցնելով իրենց ռադարներն աննկատ տեղափոխում են Իրանի հարյուր հազարավոր  բարել նավթը: Երկրորդ՝ ԱՄՆ-ն ու տարածաշրջանում նրա գլխավոր դաշնակից Արաբիան չեն կարողացել շուկայում փոխարինել Իրանի նավթին և երրորդ՝ իրանի կողմից շուկա արտահանվող նավթի ծավալի կրճատումը վերջին ամիսներին նավի գների հավելման գլխավոր պատճառներից է եղել: Այս գործոններն էլ պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն ութ երկրների պայմանականորեն բացառի Իրանի պատժամիջոցներից: Այդ ութ երկրները համարվում են Իրանի նավթի խոշոր գնորդները և ընդհանուր առմամբ գնում են Իրանի արտահանած նավթի շուրջ 70 տոկոսը, ինչը մեծ վկայում է Իրանի նավթային բոյկոտի հարցում ԱՄՆ-ի կրած մեծ պարտության մասին: Միևնույն ժամանակ պատժամիջոցների մեջ ներառվող բանկերի ու ֆինանսական հաստատությունների անունները դեռ չեն հայտարարվել: Գործնականում ակնկալվում էր, որ պիտի խզվեն «Սուիֆթ»-ի ցանցի հետ իրանական բոլոր բանկերի կապերը, սակայն որոշ հաղորդումներ վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը «Սուիֆք»-ի հետ Իրանի կապը խզելու հարցում էլ հաջողություն չի ունեցել:

 

Էբթեքար

Կլիմայական փոփոխությունները գյուղացիների պարտադիր գաղթի գլխավոր գործոնը

 

Հայացք նետելով համաշխարհային վիճակագրական թվերին պարզվում է, որ մինչ այսօր աշխարհում գաղթի գլխավոր պատճառներից էին համարվում բռնարարքներն ու չքավորությունը, այդուհանդերձ փորձագետները համոզված են, որ վերջին տարիներին էմիգրատների կարավանն աշխարհի տարբեր ճանապարհներում առաջնորդում է մի նոր վարորդ: Վարորդ, որ երբեմն աննկատ է մնում: Այս մեծ ավտոյի վարորդն ու հողագործներին իրենց տարածքները լքել պարտադրող այս նոր վարորդը կլիմայական փոփոխություններն են:

Եթե ձեզ հարց ուղղեն թե որոնք են աշխարհում գաղթի գլխավոր պատճառները դուք էլ Մեքսիկայի ճանապարհով դեպի ԱՄՆ ուղևորված Կենտրոնական Ամերիկայի հազարավոր էմիգրանտների նման առանց տատանվելու, որպես գաղթի գլխավոր պատճառներ նշելու էք բռնարարքներն ու պատերազմը և կամ չքավորությունը: Բայց էմիգրատների կարավաններին առաջնորդող ու շատ հաճախ աննկատ մնացող չափազանց կարևոր մղիչ ուժը «կլիմայական փոփոխություններն են»:

Միջազգային հեղինակավոր պարբերաթերթերի, այդ թվում «Գարդիան»-ի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ ուղևորված էմիգրանտների հազար հոգանոց կարավանի գլխավոր մասը Գուատեմալայի, Հոնդուրասի և Էլսալվադորի քաղաքացիներ են: Բրտարարքների, կազմակերպված հանցագործության համակարգված կոռուպցիայի պատճառով ավերված երեք երեք  երկրներ, որոնց դիմագրաված բարդությունների ակունքները պիտի որոնել տարածաշրջանում Սառը պատերազմի շրջանում ծնունդ առած հակասություններում: Այդուհանդերձ փորձագետներն այդ գործոններին զուգահեռ նաև նշում են կլիմայական փոփոխությունների գործոնը, որը այլ բարդությունների առաջացման, այդ թվում անհաջող արտադրության և կամ չքավորության տարածման պատճառ է դառնում:  Փորձագետներն ազդարարել են, որ մեծ հավանականությամբ այս գործոնն առաջիկա տասնամյակներում այս գործոնը միլիոնավոր միգրանտների կառաջնորդի դեպքի Ամերիկայի հյուսիսային տարածքները:

 

Ալիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան կատարած այցի կապակցությամբ

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հետագա քայլերը և գնահատել առկա իրավիճակը: Համանախագահները հիշեցրել են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի և Պաշտպանության  նախարարների հետ, հանդիպում ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, հետևել առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմին՝ դիտորդական առաքելության շրջանակում:

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ առաջնագծում լարվածության մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահասատատել են լարվածությունը թուլացնելու իրենց հանձնառությունը: Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ուղիղ կապի հաստատման վերաբերյալ: Համանախագահները ողջունել են տեղի ունեցող զարգացումները, բարձր գնահատել կառուցողական միջոցառումներ իրականացնելու կողմերի բարեխիղճ քայլերը և աջակցություն հայտնել առաջնորդներին՝ երկխոսությունը շարունակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների համար ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մինչև տարեվերջ: 

 

 

Փաստ

Նիկոլ Փաշինյանը բարդ կացության մեջ է. Ովքեր են ուզում տեղավորվել ՔՊ ցուցակում

 

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական ուժերն ինտենսիվորեն պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ցուցակներ են կազմում, բանակցություններ են վարում անհատների և այլ կուսակցությունների հետ, ուսումնասիրություններ են անցկացնում՝ հասկանալու ընտրողների իրական տրամադրությունները:

Մեր տեղեկություններով, բավական բարդ կացության մեջ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի կողմից, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ՔՊԿ–ի ցուցակ մտնելու համար լուրջ հերթեր են, ոմանք ջանքեր են գործադրում վարչապետի մոտ իրենց լոբբինգն իրականացնելու, մյուս կողմից, սակայն, խնդիր է դրված այնպիսի անձանց ընդգրկել ցուցակի վերնամաս, որոնք իրենց խոսքերով ու պահվածքով առկա վարկանիշային կապիտալը կարճ ժամկետում չտապալեն:

Պակաս կարևոր չէ նաև վարկանիշային ընտրակարգի գործոնը, քանի որ ինչքան էլ Փաշինյանի «համապետական» հեղինակությունը մեծ է, դժվար է ունենալ 100–ից ավելի չվարկաբեկված թեկնածուների, որոնք Փաշինյանի անունից զատ նաև սեփական հեղինակությունն ունեն: