Մամուլի տեսություն 05-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100351-Մամուլի_տեսություն_05_11_2018
Պատմական իրադարձությունների նշումն այն հատկությունն ունի, որ երիտասարդ սերնդին և հեղափոխության օրերում ներկա չեղած անձանց օգնում է ըմբռնելու, թե երկիրն ինչ վտանգներից է փրկվել և Իրանի ժողովրդի արդարատենչական պայքարի շնորհիվ ինչ բարդ ու ճակատագրական ոլորաններ է թիկունքում թողել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2018 12:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-11-2018

Պատմական իրադարձությունների նշումն այն հատկությունն ունի, որ երիտասարդ սերնդին և հեղափոխության օրերում ներկա չեղած անձանց օգնում է ըմբռնելու, թե երկիրն ինչ վտանգներից է փրկվել և Իրանի ժողովրդի արդարատենչական պայքարի շնորհիվ ինչ բարդ ու ճակատագրական ոլորաններ է թիկունքում թողել:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն լուրջ վտանգ է զգում

 

Պատմական իրադարձությունների նշումն այն հատկությունն ունի, որ երիտասարդ սերնդին և հեղափոխության օրերում ներկա չեղած անձանց օգնում է ըմբռնելու, թե երկիրն ինչ վտանգներից է փրկվել և Իրանի ժողովրդի արդարատենչական պայքարի շնորհիվ ինչ բարդ ու ճակատագրական ոլորաններ է թիկունքում թողել: Հիշեցնում է այն մասին, որ հեղափոխությունն ու համակարգը հենց այնպես հեշտությամբ ձեռք չեն բերվել և դրան պաշտպանելու համար անհրաժեշտ է ասպարեզ իջնել ամբողջ կարողությամբ ու հնարավորություններով: Եթե ԱՄՆ-ն մինչև  երեկ կարողանում էր սպառնալիքի կամ կաշառքի միջոցով միջազգային կոնսենսուս առաջացնել Իրանի դեմ և վավերացնել տալ Իրանի դեմ իր ցանկացած բանաձևերը, այսօր Թրամփը, Մայք Պոմպեոն ու Ջոն Բոլթոնը բողոքում են այն մասին, թե ինչու ուրիշները և նույնիսկ Վաշինգտոնի մշտական դաշնակիցները չեն հետևում Սպիտակ տան քաղաքականություններին և Իրանի դեմ չեն ընկերակցում Թրամփին: Ավելի վաղ որոշված էր, որ Թրամփի թիմակիցների ճնշումների ներքո այսօրվանից խիստ պատժամիջոցներ գործադրվեին Իրանի դեմ և ամենակարևորը զրոյացվեր Իրանի նավթի արտահանումը: Այսօր մի քանի պարզ պատճառներով Թրամփյան Ամերիկան նահանջել է և 8 երկրների բացառել է Իրանի նավթային պատժամիջոցներից:

Նախ ԱՄՆ-ի ու որոշ ԶԼՄ-ների ու նեխած ռեժիմների բարձրացրած աղմուկով այնպիսի տագնապ փոխանցվեց նավթի համաշխարհային շուկային, որ որոշ ենթադրությունների համաձայն նավթի համաշխարհային գինը կարող է հասնել յուրաքանչյուր բարելի դիմաց 100 դոլարի:

Միևնույն ժամանակ Թրամփի որոշումից բացառված ութ երկրները բոլորն էլ Վաշինգտոնի հետ սերտ կապեր ունեն, սակայն նաև շահում են Իրանի հետ հարաբերություններից, ինչը հեշտությամբ չի կարելի անտեսել:

Եվ ի վերջո նույնիսկ ԱՄՆ-ի աշխարհագրական սահմաններում Թրամփյան Ամերիկայի մեկուսացումը լուրջ ու ռազմավարական ահազանգ է հնչեցրել և հանրապետականները լուրջ մտահոգություն ունեն այն մասին, որ վաղը կայանալիք ընտրություններում Թրամփի հիմար քայլերն ու հանրապետականների կողմից դրանց հաստատումը կարող են ազդել նրան ձայների վրա: Սա լինելու է հանրապետականների ուժի անկման նախանշանը, որը նոր բարդություններ է առաջացնելու Թրամփի համար:

Մյուս կարևոր կետն այն է, որ պատժամիջոցներից բացառված երկրների ցուցակի մեջ ներառված չէ ԵՄ-ի անդամ որևէ երկիր: Սա նշանականում է, որ Թրամփը խիստ դժգոհ է ՀԳՀԾ-ից հրաժարվելու և Իրանի դեմ սպառնալիքների հնչեցման նոր շրջան սկսելու իր քայլի հանդեպ ԵՄ-ի ընդունած դիրքորոշումից և ցանկանում է ինչքան շուտ դրան հակադարձել:

 

Խոռասան

Կանխատեսումներ վաղը կայանալիք  ԱՄՆ-ի ընտրությունների մասին

 

Ամերիկացի քվեարկողները վաղն այն պայմաններում են դիմելու քվեակենտրոններ, երբ 2018 թվականի միջանկյալ ընտրությունները ճանաչվել են, վերջին տասնամյակներում ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ամենազգայուն ընտրություններից մեկը: Ընտրություններ որը կարելի է վերջին երկու տարիների ընթացքում Դոնալդ Թրամփի արտասովոր քաղաքականությունների մասին հանրաքվե համարել, որը նաև կարող է հիմք ծառայել 2020 թվականի նախագահական ընտրությունների շուրջ  կանխատեսումների համար: Թվում է, որ հանրապետականներն ու ինքը Թրամփն էլ հաստատել են իրենց քաղաքականությունների բացասական հետևանքները, հետևաբար վերջին օրերին տարբեր ոլորտներում նրանց կողմնորոշումներում փոփոխության ականատես ենք, որոնցից են Արաբիայի գահաժառանգ Բեն Սալմանի քաղաքականություններից հեռու մնալը, Եմենի պատերազմին վերջ տալու կոչը և Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու քաղաքականությունից հրաժարումը: Այս բոլոր փոփոխությունները կատարվել են պայմանների թելադրանքի ներքո, այն իմաստով, որ եթե հանրապետականները պահպանեն իրենց ղեկավարի դիրքը և հաղթեն միջանկյալ ընտրություններում առնվազն կարճաժամկետում հիշյալ քաղաքականությունները շարունակելու պարտավորություն չեն զգալու, իսկ եթե ընտրություններում հաղթեն դեմոկրատականները հնարավոր է, որ այս փոփոխությունները տևական դառնան և թափ հաղորդվի հանրապետականների ուժի անկմանը: Հետևաբար ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կարելի է ներքին ու արտաքին բազմաթիվ հետևանքներ ունեցող Թրամփի արտասովոր քաղաքականությունների հարատևման կամ փոփոխման կարևոր չափորոշիչ լինել: «Հիլ»-ի հաղորդման համաձայն ընտրությունների արդյունքների մասին կանխատեսում կատարող FiveThirtyEight կայքը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունն իրենց ձեռքն առնելու համար դեմոկրատականների շանսը 82 տոկոս է գնահատել:

 

Ալիք

Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցները վերականգնված են

 

ԱՄՆ իշխանությունները վերականգնել են Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սառեցվել էին Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրի կայացումից հետո:

Նոր պատժամիջոցները հիմնականում թիրախավորել են Իրանի նավթարդիւնաբերութեան ոլորտը: Պատժամիջոցների ցուցակի մեջ են մտել 600 անձինք եւ ընկերություններ:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցները ամենախիստն են լինելու, որոնք երբեւե ԱՄՆ-ը սահմանել է Իրանի դեմ: Ըստ նրա՝ դրանք կոչված են Իրանի տնտեսության վրա կործանարար ազդեցություն թողնելու համար:

ԱՄՆ այս քայլին արդեն շտապել է արձագանգել ԵՄ-ն: Տնտեսական հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Պիեռ Մոսկովիչը հայտարարել է, որ ԵՄ-ը դեմ է ամերիկյան պատժամիջոցներին եւ չի կիսում Վաշինգտոնի այս քայլը:

Ռուսաստանն էլ հայտարարել է, որ պաշտպանում է Իրանին, իսկ Չինաստանն էլ ափսոսանք է հայտնել ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ:

Փոխարենը Իսրայելն իր լիարժեք աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ին՝ հակաիրանական պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ եւ միջազգային հանրությանը կոչ է արել սատարել դրանց:

 

Սպուտնիկ Արմենիա

Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է

 

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը ներկայիս ընտրական օրենսգրքով հնարավորություն է տալիս քրեաօլիգարխիկ համակարգին ազդելու դրանց արդյունքների վրա, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

 «Հեղափոխության առաջին խնդիրը լուծված է` քրեաօլիգարխիկ համակարգը կազմալուծվել է։ Այդ երևույթի ֆորմալ դրսևորումը խորհրդարանի արձակումն էր։ Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի թիմին հաջողվել է իշխանությունից հեռացնել նախկին համակարգի ներկայացուցիչներին», – նշեց Սուրենյանցը։

Սակայն իրավիճակն այլ է մեկ այլ հարցում` նոր արդյունավետ իշխանությունների ձևավորման երաշխիքներ չկան։

Ցավոք, ըստ նրա, այստեղ լուրջ խնդիրներ կան։  Գործող ընտրական օրենսգիրքը չի երաշխավորում, որ հաջորդ խորհրդարանը կլինի որակով, և համակարգն էլ կայուն կլինի։

Նա չի կարծում, որ օլիգարխիայի ներկայացուցիչները կփորձեն կրկին ընտրություններին մասնակցել, քանի որ «խաղի կանոնները» փոխվել են։  Պատգամավորական մանդատը այլևս նրանց բիզնեսի «անվտանգությունը» չի ապահովում։

Սակայն ռեյտինգային քվեարկությունը, Սուրենյանցի խոսքով, ամեն դեպքում ծուղակի է նման։

«Ոչ մի կուսակցություն, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիրը», մարզերում 5-15 այնպիսի ներկայացուցչական թեկնածուներ չունի, որոնք կարող են ընտրական գործընթացին քաղաքական աստառ տալ», – ասաց Սուրենյանցը։

Մյուս կողմից` հասկանալի է, որ միջին և ցածր մակարդակում քրեաօլիգարխիկ համակարգը գոյություն ունի և որոշակի ազդեցություն կունենա ընտրական գործընթացի որակի վրա, իսկ դա նշանակում է՝ նաև խորհրդարանի որակի վրա։