Մամուլի տեսություն 08-11-2018
Երեկ տեղի ունեցան ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Արդյունքն հենց այնպես էր, ինչ ակնկալվում էր: 2010 թվականից այս կողմ առաջին անգամ դեմոկրատականները տիրացան Ներկայացուցիչների մեծամասնությանը, իսկ հանրապետականներին հաջողվեց Սենատը պահել իրենց վերահսկողության ներքո:
ԻՍՆԱ
Հինգ կարևոր կետ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների կապակցությամբ
Երեկ տեղի ունեցան ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Արդյունքն հենց այնպես էր, ինչ ակնկալվում էր: 2010 թվականից այս կողմ առաջին անգամ դեմոկրատականները տիրացան Ներկայացուցիչների մեծամասնությանը, իսկ հանրապետականներին հաջողվեց Սենատը պահել իրենց վերահսկողության ներքո:
Բի Բի Սի-ն մի հաղորդման մեջ հայտարարեց.«Երեկ գիշեր որևէ արտառոց բան տեղի չունեցավ, բայց արձանագրված արդյունքները կարող են ուրվագծել առաջիկա երկու տարիների իրադարձությունների ընթացքը: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան երկու տարի հետո՝ 2020 թվականին:
Այս տարվա ընտրություններին իրենց թեկնածությունը դրած կանանց թիվը աննախընթաց կերպով աճեց և ամենայն հավանականությամբ նաև մեծ է լինելու ընտրություններում հաղթած կանանց թիվը:
Մինչև ընտրությունների օրը Կոնգրեսում 107 կանանց ներկայությունը հստակեցվել էր, որը վերջնական արդյունքները պարզ դառնալով անկասկած հավելում է կրելու:
Այս ընտրություններում Ներկայացուցիչների տուն մտան երկու մուսուլման կանայք՝ Միշիգան նահանգից Ռաշիդա Թալեբը և Մինեսոտա նահանգից Էլհան Օմարը: Նյու Յորքից Ալեքսանդրիա Օքազիո Քորթեզը Կոնգրեսի ամենաերիտասարդ անդամն է լինելու, իսկ Նյու Մեքսիկոյից Դեբորա Հալանդը և Կանզասից Շարիս Դեյվիդզն առաջին կին կարմրամորթներն են որ Կոնգրեսի ընտրություններում հաղթում են:
Դեմոկրատականներին առաջին հաղթանակը բերեց Վիրջինիա նահանգից Ջենիֆեր Վաքսթոնը, ով հաղթեց 1980 թվականից ի վեր հանրապետականներին պատկանող 10-րդ ընտրատարածքի աթոռը:
Ոմանք այս հաղթանակը ազդանշանն են համարում այն ինչի, որ դեմոկրատականներին խորհրդանշող«Կապույտ ալիք»-ը բերելու է իր հետ: Այսինքն այն ալիքը, որ մեծ հաղթանակներ է խոստանում Դեմոկրատական կուսակցությանը: Իհարկե արդյունքները չեղան այն ինչը, որ շատերն ակնկալում էին:
Այս ընտրություններում մի տեսակ «Կապույտ ալիք» գոյություն ուներ, որը համեմատաբար հանդարտ էր և կարողացավ ակնկալիքների համաձայն Ներկայացուցիչների տնում հաղթանակ ապահովել դեմոկրատականների համար, բայց արտառոց որևէ բան տեղի չունեցավ:
Շատ ձախակողմյաններ այս ընտրություններում ցունամիի էին սպասում, բայց հենց այս «Կապույտ ալիք»-ն էլ կարողացավ 8 տարիներից հետո Ներկայացուցիչների տանը հաղթանակ պարգևել դեմոկրատականներին:
Այս հաղթանակով դեմոկրատականները հնարավորություն են ստանում այդ խորհրդարանում խոչընդոտել Թրամփի ծրագրերը և արգելել դրանց գործադրումը: Նրանք տարբեր կոմիտեների միջոցով վերահսկելու են կառավարության գործունեությանը:
Արդյոք ընտրությունների արդյունքները հաղթանակ են համարվում Թրամփի համար:
Թրամփը հայտարարել է, որ ստացված արդյունքներից գոհ է: Սենատում հանրապետականների արձանագրած հաղթանակը ուրախության համար լավ առիթ կարող է համարվել, բայց դեմոկրատականների միջոցով վերահսկվող Ներկայացուցիչներ տունը հնարավորություն է ստանում վերահսկել նրա գործունեությանը, տարբեր հարցերի շուրջ հետաքննություն իրականացնել ու նաև առաջ քաշել իմպիչմենտի հարցը:
Հանրապետականներին հաջողվել է մեծացնել Սենատում իրենց կուսակցականների թիվը և դրա պատճառով ուրախ են:
Թրամփի նախագահության առաջին երկու տարիների ընթացքում հանրապետականները վերահսկում էին երկու խորհրդարանները, բայց այսօր կորցնելով Ներկայացուցիչներ տան վերահսկողությունը, նրանց աշխատանքը բարդացել է:
Հանրապետականները կորցնում են քաղաքների արվարձաններում բնակվող քաղաքացիների ձայները, ինչը երեկ գիշեր անգամներ տեղի ունեցավ և այս ընթացքի շարունակվելը կարող է ապագայում լուրջ խնդիրներ առաջացնել նրանց համար:
Դեմոկրատականները Ներկայացուցիչների տնում իրենց հաղթանակը պարտական են քաղաքների մերձակա տարածքներում բնակվող ուսյալ քաղաքացիների ձայներին, որոնք մինչ այս իրենց ձայնը տալիս էին հանրապետականներին: Այս միջոցին նաև կային Թրամփի քաղաքականություններից դժգոհ քաղաքացիներ:
Մինչ այժմ հանրապետականների միջոցով վերահսկվող տարածքներում դեմոկրատականների արձանագրած հաղթանակը 2020 թվականի ընտրություններում կարող է որոշ հետևանքներ ունենալ այս կուսակցության համար: Հանրապետական ուսյալ խավը 2016 թվականին դժկամությամբ իր ձայնը տվեց Թրամփի օգտին: Թվում է, որ նրանք այլևս նման ցանկություն չունեն: Հարց է ծագում, թե հանրապետականներին ինչպե՞ս է հաջողվելու նրանց վերադարձնել դեպի իրենց կուսակցությունը:
Արմենիա Սպուտնիկ
Վարդանյան. «Իրանը պատժամիջոցների դեմ իմունիտետ է ձեռք բերել»
Արևելագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ նախաձեռնած պատժամիջոցների պարագայում Իրանում ստեղծվելիք հնարավոր խնդիրների մասին:
Իսլամական հեղափոխության հաղթանակից սկսած Իրանը գտնվում է տարբեր տեսակի պատժամիջոցների տակ: Եղել է շրջան, որ միջազգային գրեթե ողջ հանրությունն է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Ահարոն Վարդանյանը:
«Իրանական հասարակությունը և քաղաքական ղեկավարությունը ունեն իմունիտետ և սովոր են պատժամիջոցների տակ ոչ միայն ապրել, այլ նաև զարգանալ»,- նկատեց Վարդանյանը:
Նա մանրամասնեց, որ այդ պատժամիջոցների առկայության պարագայում Իրանը հրթիռներ է արտադրում, փորձում էր միջուկային զենք ստեղծել: Ընդհանուր առմամբ, ըստ արևելագետի, պետությունը զարգանում է:
168 Ժամ
Սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ ՀՀ-ի համար
«168 Ժամ»-ը գրում է․ ««Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է՝ շնորհիվ հզոր Սփյուռքի, որը լուրջ գործոն է Նահանգներում: Ուստի գործընկերային հարաբերությունները ենթադրում են նման վերաբերմունք՝ հասկանալով նաև, որ Իրանի ուղղության կորուստը Հայաստանի համար նշանակելու է արտաքին կախվածության ուժեղացում Ռուսաստանից և Վրաստանից, որն անցանկալի է: ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ Միացյալ Նահանգները հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար:
Սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ Հայաստանի համար: Պետք է խուսափել նման սցենարներից, Նահանգները նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կարիք, կարծում եմ՝ չի լինի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների մասին հարցին: Բայց ըստ Գոբլի՝ միանշանակ տնտեսական բնույթի կլինի ազդեցություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին պատժամիջոցների չեղարկումից հետո կողմերը լայնածավալ բնույթի ծրագրեր ունեին և դրանցից մի քանիսի մեկնարկն արդեն տվել էին:
Իր հերթին՝ իրանցի քաղաքագետ Ալի Սալամին ասել է, որ ՀՀ նախկին իշխանությունները կարողացել էին օպտիմալ մոդել գտնել նման պայմաններում Իրանի հետ դրական հարաբերությունները պահպանելու և ԱՄՆ-ի հետ հարաբերվելու համար: «Ներկայումս ամեն բան ցույց է տալիս, որ ՀՀ ներկայիս իշխանություններից է կախված, թե ինչ որոշում նրանք կկայացնեն Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ, քանի որ այս պատժամիջոցների պատճառով կարող են տուժել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները, բայց կպահպանվեն քաղաքական հարաբերությունները»,- նշել է նա»։