Զարիֆն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի երկակի մոտեցումներին
2001 թվականի 11-սեպտեմբերյան դեպքից հետո, ԱՄՆ ժամանակի նախագահ Ջորջ Բուշը մեղադրանքի սլաքն ուղղելով մուսուլմանների կողմը, ԱՄՆ-ին ահաբեկչության դեմ արևմուտքի պայքարի դրոշակակիրը ներկայացրեց, սակայն ԱՄՆ-ի ծավալած աշխատանքի արդյունքը տարածաշրջանում ու աշխարհում պատերազմի սերմանումն ու ահաբեկչության տարածումն է եղել:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ի այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարը ոչ միայն ծանր ծախսեր է պարտադրել ամերիկացի հարկատուներին, այլև ֆինանսական ու մարդկային անփոխարինելի կորուստ է պատճառել Իրաքին, Սիրիային, Լիբիային ու Եմենին»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հղում կատարելով ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի ենթադրյալ պատերազմի պատճառած ծախսերի ու կորստի մասին «Վաթսոն» հաստատության հրապարակմանը, որի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիայում, հայտարարել է, որ այս պայքարը համարվում է տարածաշրջանում ԻԼԻՊ-ի և Ալ-Ղաիդայի ճյուղավորումների ձևավորման գլխավոր ազդակը:
Փաստերը վկայում են, որ Թրամփի վարչակազմն ու ԱՄՆ-ում հակաիսլամական ծայրահեղական գաղափարներ քարոզող կառույցները երկու վտանգավոր նպատակներ են հետապնդում:
Առաջին՝ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով արդարացնել Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի մահաբեր միջամտությունները: Ահաբեկչություն, որը ստեղծել է ԱՄՆ-ն, որպեսզի հետո այն քաղաքական նպատակներով շահարկի:
ԱՄՆ-ի երկրորդ նպատակն է խեղաթյուրել ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Իրանի քայլերը և դա ի տես այն բանի, որ ահաբեկչության դեմ պայքարի ասպարեզ Իրանի ուղղակի մուտքը հանգեցրեց ԻԼԻՊ-ի փլուզմանն ու ոչնչացմանը:
Ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի ենթադրյալ պայքարի արդյունքը եղել է միայն անմեղ մարդկանց կոտորածը: Եթե այսօր ԻԼԻՊ-ը պարտություն է կրել Իրաքում ու Սիրիայում, դա ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարի արդյունքը չի եղել: Դա ժողովրդական ուժերի և մասնավորապես սրբավայրերի պաշտպանների իրական ջահադի, անձնազոհության ու անձնուրացության արդյունքն է, որոնք դիմակայեցին ԻԼԻՊ-ին ու նրա աջակիցներին:
Հանրային ու միջազգային հարցերի «Վաթսոն» հաստատությունն այս ամիս «հետ-տասնմեկսեպտեմբերյան պատերազմների հումանիտար ծախսերը՝ դրանց մահաբեր լինելն ու թափանցիկություն մտցնելու անհրաժեշտությունը» խորագրով մի զեկույց հրապարակեց: Այս զեկույցի համաձայն, 2001 թվականի 11-սեպտեմբերյան հարձակումներից հետո ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի այսպես կոչված պատերազմը սկսվելուց ի վեր Իրաքում, Աֆղանստանում ու Պակիստանում սպանվել է ավելի քան 500 հազար մարդ:
Անցած սեպտեմբերին՝ Ահաբեկչության զոհերի համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի տեղեկատվական կայքում մի զեկույց տեղադրվեց: Զեկույցում ընդգծված է, որ թեև շատ երկրներ տուժել են ահաբեկչությունից, սակայն զոհերի մեծամասնությունը կազմակերպության անդամ սակավաթիվ երկրներից են եղել: Այսինքն հենց երկրներն ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի պայքարի զոհն են դարձել:
Ամերիկացի վերլուծաբան և հայտնի տեսաբան Նուամ Չամսկին ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի երկակի մոտեցման մասին ասում է. «Եթե ցանկանում էք վերջ տալ ահաբեկչությանը, նախ պիտի հարցնեք թե ահաբեկչությունն ինչո՞ւ է տեղի ունենում: Որո՞նք են դրա գլխավոր պատճառներն ու արմատները»:
Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարարն է նշել. «ԱՄՆ-ի քայլերի արդյունքում ավերածություններ են եղել Իրաքում, Սիրիայում, Լիբիայում ու Եմենում և ձևավորվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ու Ալ-Ղաիդային կապված բազմաթիվ խմբեր»:
Չնայած այս խայտառակությանն, ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են խոսել ահաբեկչության դեմ պայքարի մասին և Իրանին մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Սա բացահայտ երկվություն է և ԱՄՆ-ն որքան ավելի շատ ընդգծի այս երկվության վրա, ավելի շատ է խայտառակվելու: