Մամուլի տեսություն 17-11-2018
Եվրոպայի ու Իրանի երկխոսության 5-րդ ֆորումը չորեքշաբթի նոյեմբերի 14-ին կայացավ Փարիզում:
Էըթեմադ
Իրանն ու Եվրոպան՝ համախոհության անհրաժեշտություն
Եվրոպայի ու Իրանի երկխոսության 5-րդ ֆորումը չորեքշաբթի նոյեմբերի 14-ին կայացավ Փարիզում: Այս ֆրումը կազմակերպվեց Բորսայի և շուկայի հաստատության նախաձեռնությամբ և շարունակեց այն զրույցը, որ այս տարի Իրանի ու Եվրոպայի մասնավոր ու պետական բաժիններն ունեցան Բրյուսելում, Միլանում, Ֆրանկֆուրտում ու Ստոկհոլմում: Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման բացառիկ պայմանների պատճառով Եվրոպայի ու Իրանի երկխոսության ֆորումը միօրյա համաժողովի ընթացքում 50 առևտրականների, քաղաքականություն մշակողերի և տնտեսական ու իրավական փորձագետների հնարավորություն տվեց քննարկելու ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում Իրանի ու Եվրոպայի միջև առևտրական հարաբերությունների պահպանման հնարավորությունը: Իրանն այս ֆորումին մասնակցել էր ԱԳ նախարարի տեղակալի մակարդակով: Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Բելգիայի ու Շվեյցարիայի կառավարությունների կողքին Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի պաշտոնատարները նույնպես մասնակցեցին այս ֆորումին:
Այդ միօրյա համաժողովի արդյունքները կարելի է ամփոփել երեք գլուխների ներքո:
Ա) Առևտրական բաժինի տնօրեններն ու պետական պաշտոնատարները համաձայնեցին, որ մասնավոր հաշվեհամարներ ստեղծելով Իրանի հետ կապված բանկերի հանդեպ հովանավորությունը գերակայություն է վայելում: Մասնավոր գործառույթով հաշվեհամարի ստեղծմանն ուղղված Եվրոպայի ջանքը նպատակ ունի պակսեցնել համաշխահային բանկային համակարգին Իրանի հետ հարաբերությունների կախվածությունը, որոնք ԱՄՆ-ի վարած ներկա քաղաքականության խիստ ճնշման տակ են հայտնվում:
Բ) Եվրոպան պիտի մասնավոր գործառույթով մի քանի հաշվեհամարներ ստեղծի, որոնցից առաջինը պիտի հատկացվի հումանիտար թեմաներին:
Գ) Եվրոպան պիտի խթանի Իրանի արդյունաբերական տարողության մեծացմանը: Այս շրջագծում Իրանի հետ առևտրաշրջնառության ներկա ծավալների պահպանման վրա կենտրոնանալուն զուգահեռ Եվրոպան պիտի նաև ընդլայնի աշխատատեղերի ստեղծման և արտահանման ծավալի մեծացման նպատակով Իրանում արդյունաբերության զարգացմանը խթանելու կապակցությամբ իր պարտավորությունը:
Քեյհան
Նեթանյահուի կառավարությունը փլուզվեց
Կոալիցիոն կառավարությունը վերականգնելու շուրջ Սիոնիստական ռեժիմի վարչապետի և կրթության նախարարի տարաձայնությամբ զավթված Պաղեստինում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, տեղական աղբյուրներ տեղեկացրել են այն մասին, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և այդ ռեժիմի կրթության նախարար գնդապետ Նեֆթալի Բենթը կառավարության կազմի վերականգնման շուրջ համաձայնության չեն եկել:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանի հրաժարականից հետո Նեթանյահուի կառավարությունը կորցրեց խորհրդարանում իր մեծամասնությունը, սակայն Բենթը նրան առաջարկել էր, որպեսզի Լիբերմանի փոխարեն իրեն վստահվի պատերազմի նախարարի պաշտոնը:
Նեթանյահուն ուրբաթ օրն այդ կապակցությամբ նիստ գումարեց Բենթի հետ, ինչը արդյունքի չհանգեց: Այսպիսով Նեթանյահուի կոալիցիայից հեռանում է Բենթի գլխավորած «Հրեական տուն» կուսակցությունը և Սիոնիստական ռեժիմի կառավարությունը գործնականում փլուզվում է:
Այսպիսով զավթված տարածքներում վաղաժամկետ ընտրություններ են անցկացվելու: Արտահերթ ընտրությունների թվականը որոշելու համար Սիոնիստական ռեժիմի քաղաքական կուսակցությունների առաջնորդները կիրակի օրը նիստ են գումարելու:
«Քան» հեռուստակայանի հաղորդման համաձայն Նեթանյահուն հակառակելով արտահերթ ընտրությունների գնալու գաղափարին հայտարարել է, որ աջակողմյան կոալիցիան պահպանելու նպատակով երկխոսության է գնալու կոալիցիոն կառավարությանը մասնակցող կուսակցությունների առաջնորդների հետ:
Դա ի տես այն բանի, որ փորձագետների համոզմամբ Նեթանյահուի կառավարության գործունեության շրջանն ավարտված պիտի համարել: Նրանց համոզմամբ Սիոնիստական հասարակությունը ցանկանում է զոհաբերել Նեթանյահուին և այդպիսով մասամբ վերականգնել վերջին պարտությունից հետո Իսրայելի խաթարված դեմքը:
Հիշեցնենք, որ 40 րոպեների ընթացքում զավթված տարածքների ուղղությամբ 470 հրթիռների արձակումը քայլ էր, որ մեծ հավանականությամբ Սիոնիստական ռեժիմը երբևե դրա մասին չէր կարող պատկերացնել:
Ալիք
Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել են Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, նմանօրինակ այցերի միջոցով աշխարհի տարբեր պետությունների համար հստակեցվում ու պարզաբանվում է ամերիկյան քաղաքականությունը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասով:
ԱՄՆ պատվիրակությունը հանդիպել է արտաքին գործերի, էներգետիկայի, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնակատարների, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի, տնտեսական զարգացման և տրանսպորտի նախարարությունների այլ պաշտոնյաների, ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամ հանդիսացող մասնավոր բանկերի ներկայացուցիչների, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ:
Պատվիրակությունն ընդգծել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական եւ դիվանագիտական առավելագույն ճնշումներ գործադրելու ԱՄՆ ջանքերը՝ միաժամանակ նախանշելով համագործակցության ոլորտներ գործընկեր պետությունների հետ, ինչպիսին է՝ Հայաստանը:
Հրապարակ
«Քավության նոխա՞զ». Ուզում են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություններին հեշտ ժամանակներ չեն սպասվում․ բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրյակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկվելու-որոշվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։ Հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 7-ին, Միլանում Մամեդյարով-Մնացականյան հանդիպումն է։ «Կողմերը դեռ չեն հաստատել Միլանում հանդիպման իրենց մասնակցության փաստը»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը՝ ի պատասխան հարցին, թե այդ հանդիպման, ինչպես նաեւ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության արդյունքները կազդե՞ն ընտրությունների վրա։
«Ոչ մի կերպ․ Միլանում տեղի է ունենալու ընթացիկ հանդիպում, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք ինտենսիվ բանակցում ենք, ՀԱՊԿ կանոնադրությունն է մշակվում։ Կարծում եմ՝ անդամ բոլոր երկրներին էլ ձեռնտու է, որ ֆորսմաժորային դեպքերի համար շարունակականության ապահովում լինի, այն է՝ քարտուղարությունը ստանձնած երկիրն ավարտի իր ժամկետը»։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նոյեմբերի վերջին սպասվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը։
Հիշեցնենք, որ, ի տարբերություն մնացյալ նախարարների, նա իր 100 օրվա ամփոփմամբ հանդես չեկավ, հիմա որոշել է «երկուսը մեկում» անել։
Թեմայի շրջանակներում՝ եւս մի նյուանս․ արտաքին քաղաքականությամբ զբաղվողների մի խումբ որոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի վրա եւ նրան դարձնել քավության նոխազ։ Խոսում են այն մասին, որ նա կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին՝ իբրեւ թե ժամանակին չի զգուշացրել, լավ չի բանակցել, եւ, առհասարակ՝ քարտուղարի պաշտոնը կորցնելու մեղքը նրա ուսերին է»:
Ժամանակ
Ադեկվատը. Ծառուկյանը որոշել է փոխել քարոզարշավի ֆորմատը
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է կուսակցության նախընտրական քարոզարշավին եւ լինելու է հանրապետության տարբեր քաղաքներում: Սակայն ի տարբերություն նախորդ քարոզարշավների՝ այս անգամ հանդիպումները լինելու են ոչ թե հրապարակներում, այլ դահլիճներում:
Ծառուկյանը բավական ադեկվատ է գնահատում իրավիճակը՝ հասկանալով, որ հրապարակներ լցնել այլեւս չի հաջողվի»: