Մամուլի տեսություն 18-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100843-Մամուլի_տեսություն_18_11_2018
Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ պաղեստինցիների հրթիռային վրեժխնդրական հարձակումները լուրջ հետևանքներ է ունեցել զավթիչների համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2018 08:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-11-2018

Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ պաղեստինցիների հրթիռային վրեժխնդրական հարձակումները լուրջ հետևանքներ է ունեցել զավթիչների համար:

Ջոմհուրի Էսլամի

Վերջին հարված «Դարի գործարք»-ին

 

Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ պաղեստինցիների հրթիռային վրեժխնդրական հարձակումները լուրջ հետևանքներ է ունեցել զավթիչների համար: Այս հրթիռային հարձակումները շտապ ու լայնամասշտաբ պատասխան էին զավթիչների ոճրագործության, որոնք ներթափանցելով Գազայի հատված նահատակեցին Պաղեստինի դիմադրության ուժերի մի քանի անդամների, անմիջապես փորձեցին փախչել, սակայն հայտնվեցին դիմադրության ուժերի շրջափակման մեջ: Կողմերի միջև  ծագած բախման հետևանքով սպանվեց Իսրայելի հատուկ ջոկատային ուժերի բարձրաստիճան հրամանատարներից մեկը:

Զավթիչները իրենց մոտ ընդհանրացած սովորության համաձայն ամեն անգամ երբ ներքին խնդիրների էին հանդիպում վայրագ հարձակումներ իրականացնելով փորձում էին հասարակական կարծիքը շեղել այլ ուղղությամբ: Ներկա ժամանակահատվածում Բենյամին Նեթանյահուն մաշողական բազմաթիվ բարդություններ է դիմագրավում: Մի կողմից նրա դեմ կոռուպցիայի հարցով գործերը քննության փուլում են: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրվելու և Երուսաղեմի Իսրայելի մայրաքաղաք հռչակելու ջանքերի դեմ ուղղված միջազգային հանրության ճնշումը սիոնիստների համաշխարհային մեկուսացման պատճառ է դարձել: Դրան զուգահեռ այլ երկրների, մասնավորապես Իրանի քաղաքականություններում ու դիրքորոշումներում Նեթանյահուի միջամտությունները բացասական արձագանք են ունեցել:

Դա ի տես այն բանի, որ Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ պաղեստինցիների հրթիռային պատասխան հարձակումները ծանր հետևանքներ են ունեցել զավթիչների համար: «Դարի գործարք» կոչվող սատանայական նախագիծն էլ, որ  մեկնարկել է Պաղեստինի հարցը հօգուտ զավթիչների փակելու, չափազանց ազդարարող է համարվում:

Իրականության մեջ դիմադրության վերջին հաղթանակը և զավթիչների կրած պարտությունը պիտի «Դարի գործարք»-ին հասցված վերջին հարվածը համարել, որն ապացուցեց այն իրողությունը, որ իր դիրքորոշումների վրա պնդելով և զավթիչ թշնամու սադրանքների չեզոքացման ուղղությամբ նախաձեռնող լինելու դեպքում դիմադրությունը  կարող է ձախողեցնել սատանայական նախագծերը: Զավթիչները ենթադրում էին, որ արաբական մի քանի կոռումպացված ղեկավարների հետ սիրավեպը վերջակետ է դնելու պաղեստինցիների հարցին: Սակայն վերջին զարգացումներն ապացուցեցին զավթիչների խոցելիությունը ու վկայեցին այն մասին, որ եթե պաղեստինցիների մոտ վերականգնվի դիմադրության կամքը նրանք կարող են պասիվության մատնել աշխարհի չորրորդ հզոր բանակին: 

 

 

Խոռասան

CIA-ը Բեն Սալմանի դեմ՝ ենթադրություններ ու հետևանքներ

 

Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանի շենքում Ջամալ Խոշողջիի կասկածելի մահից վեց շաբաթ անց CIA-ը մի զեկույցում սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին է նրա սպանության պատվիրողը ներկայացրել: «Վաշինգտոն Փոստ»-ի կողմից առաջին անգամ բացահայտված այդ զեկույցում ասված է. «CIA-ը հիմք ընդունելով որոշ ապացույցներ, այդ թվում գահաժառանգի եղբայր և Վաշինգտոնում Արաբիայի դեսպան Խալեդ Բեն Սալմանի և Ջամալ Խաշողջիի հեռախոսազրույցն ու նաև այլ հեռախոսային կապեր հանգել է այն եզրակացության, որ այս այլախոհ լրագրողը չի կարող առանց Մոհամմեդ Բեն Սալմանի թույլտվության սպանված լինել»:

Սա առաջին անգամ է, որ ԱՄՆ-ում տեղեկատվական մի կառույց Արաբիայի գահաժառանգին մեղադրում է այս աղմկահարույց սպանությանը մասնակից լինելու մեջ:

CIA-ի զեկույցի համաձայն Արաբիայի ամենահզոր մարդուն լրագրողի սպանության մեղադրանք է առաջադրվում, որն ապացուցվելու և կամ առնվազն միջազգային հանրության կողմից ընդունվելու դեպքում կարող է Արաբիային կանգնեցնել իր հիմնադրումից ի վեր քաղաքական ամենածանր ճգնաժամի դիմաց:

Բայց ինչո՞ւ է CIA-ը Բեն Սալմանին ներկայացնում, որպես Ջանալ Խաշողջիի սպանության հրահանգողը:

Այդ կապակցությամբ առկա են երեք հնարավոր տեսություններ:

Առաջին՝ «փաստաթղթերի տեսություն», որի  համաձայն Թուրքիայի կողմից CIA-ի պետին ներկայացված փաստաթղթերն ու ապացույցները հնարավոր չէ հերքել և Էրդողանը միայն Խաշողջիի սպանության պատվիրատուի անունը հայտարարվելով կարող է իրեն բավարարված զգալ:

 Երկրորդ՝ «ծպտված կառավարության գրոհի տեսությունը», որի համաձայն Թրամփի վարչակազմի դեմ ԱՄՆ-ի տեղեկատվական հասարակության առանցքայնությամբ «ծպտված կառավարության» տեղեկատվական պայքարը շարունակվում է և ԱՄՆ-ում քաղաքական ու տեղեկատվական ոլորտի որոշ գործիչներ փորձում են խանգարել Մոհամմեդ Բեն Սալմանի հետ Դոնալդ Թրամփի անպատճառաբանելի համընթացությունը և Սպիտակ տանը պարտադրել հակադարձել սաուդացի գահաժառանգի սկանդալային քայլերին:

Երրորդ՝ «Թրամփի կողմից բռնատուրք պահանջվելու տեսություն», որի համաձայն Ջամալ Խաշողջիի սպանության գործի կապակցությամբ Սպիտակ տունն ու CIA-ը համադրված են աշխատում և ցանկանում են Սաուդյան արքունիքին պարտադրել ընդունելու մի շարք հարցերում ԱՄՆ-ի պահանջները, այդ թվում կրճատել նավթի համաշխարհային գները և վճարել Աֆղանստանում ու Իրաքում պատերազմների ժամանակ ԱՄՆ-ի կրած ռազմական ու ապահովական ծախսերի գինը:

 

 

Ալիք

Դոկտ. Զարիֆ. «Իրաքի պատւիրակութեան հետ կառուցողական երկխօսութիւն ենք ունեցել»

 

Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի գլխաւորած պատւիրակութեան այցին Իրան:

«Ուրախ ենք, որ հիւրընկալել ենք Իրաքի նախագահ Սալեհի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութեանը: Իրաքի պաշտօնեաների հետ բանակցել ենք տարածաշրջանային խաղաղութեան եւ անվտանգութեան վերաբերեալ յետագայ համատեղ քայլերի կապակցութեամբ: Դրացիական յարաբերութիւնների բոլոր ասպարէզներում հաշւի ենք առել համտեղ յանձնառութիւններն ու յաղթանակ-յաղթանակ տարբերակը: Տարածաշրջանը մեր առաջնահերթութիւնն է»,- գրել է դոկտ. Զարիֆը:

 

 

Tert.am

Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման արդյունավետությունը, բայց հարցը կորոշվի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով. Վ. Սեմերիկով

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է կազմակերպության քարտուղարության նոր ղեկավարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը:

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների՝ Աստանայում նոյեմբերի 8-ին կայացած քննարկման արդյունքում մի քանի մոտեցում կա, այդ թվում և Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ նախատեսված ռոտացիոն սկզբունքի կիրառումը՝ ըստ ռուսական այբուբենի (այդ դեպքում հաջորդ երկիրը Բելառուսն է): Հենց այդ սկզբունքի մասին է ասել Ղազախստանի նախագահն՝ ամփոփելով Աստանայում կայացած քննարկման արդյունքները: Մյուս դիրքորոշումը մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչին նշանակելն է: Շատ երկրներ հարցականի տակ են դնում այդ քայլի արդյունավետությունը», - ասվում է Սեմերիկովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Վալերի Սեմերիկովը հավելել է, որ Հավաքական անվտանգության խորհուրդը կշարունակի այս հարցի դիտարկումը կառուցողական փոխհամագործակցության և դաշնակցության ոգով:

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ հատկապես շեշտել, որ որոշումն ամեն դեպքում կընդունվի ՀԱՊԿ վեց անդամ երկրի ձևաչափում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը», - հավելել է ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա ընդգծել է, որ Աստանայում կայացած գագաթնաժողովի ավարտին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները կշարունակեն կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկումը: