Մամուլի տեսություն 19-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100879-Մամուլի_տեսություն_19_11_2018
«Վաշինգտոն փոստ»-ը վերջերս հայտարարեց, CIA-ը հանգել է այն եզրակացության, որ Մոհամմեդ Բեն Սալմանն է սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գլխավոր հեղինակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2018 08:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-11-2018

«Վաշինգտոն փոստ»-ը վերջերս հայտարարեց, CIA-ը հանգել է այն եզրակացության, որ Մոհամմեդ Բեն Սալմանն է սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գլխավոր հեղինակը:

Քեյհան

Արդյոք Թրամը զենելու է իր կթան կովին

 

«Վաշինգտոն փոստ»-ը վերջերս հայտարարեց, CIA-ը հանգել է այն եզրակացության, որ Մոհամմեդ Բեն Սալմանն է սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գլխավոր հեղինակը: «Ալ-Ջազիրա» հեռուստակայանն էլ նման մեկ հաղորդման ընթացքում հաստատեց, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչությունը սաուդացի գահաժառանգին է Ալե Սաուդի քաղաքականությունները քննադատող լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության հեղինակը համարում: Այս հեռուստակայանը հղում կատարելով  թրքական աղբյուրների  հաղորդեց. «CIA-ը մի քանի օր առաջ մեզ է տրամադրել իր հետաքննությունների պաշտոնական արդյունքը, որն ընդգծում է, Բեն Սալմանն է Ջամալ Խաշողջիի սպանության պատասխանատուն»: Թրքական աղբյուրի հայտարարությունից ժամեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քուրքերն ասել է, որ բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ Բեն Սալմանն է պատվիրել Ջամալ Խաշողջիի սպանությունը: Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արեց նախքան այն որ ուշանա և Բեն Սալմանը մահապատժի ենթարկի ենթադրյալ մեղադրյալներին, հայտարարի Խաշողջիի սպանության գլխավոր հեղինակին: Դա ի տես այն բանի, որ այս զեկույցները հրապարակվելուց հետո Թրամփը քննադատեց CIA-ին և հայտարարեց, որ մինչև երեքշաբթի օրը կպարզվի թե ոչ է սպանել Խաշողջիին:

Նա խակ ու չկշռադատված է բնութագրել այդ կապակցությամբ CIA-ի զեկույցը:

Թրամփը լրագրողներին ասաց, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի իր կառավարությունը կհրապարակի Ջամալ Խաշողջիի սպանության գործով իր ամբողջական զեկույցը, որը նաև ներառելու է տեղեկություններ Խաշողջիին սպանողի մասին: Խաշողջիի սպանության գործն այս օրերին լուրջ գլխացավանք է դարձել Թրամփի համար: Նա անգամներ հայտարարել է, որ չի ցանկանում կորցնել տարածաշրջանում իր գլխավոր դաշնակիցը համարվող Արաբիային: Թրամփն ակնարկելով սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին ասել է. «Մինչ այս պահը մեզ ասվել է, որ նա որևէ դերակատարություն չի ունեցել այս գործում»: Փորձագետներն անհավանական են համարում, որ Թրամփը կզոհաբերի Արաբիային, քանի որ նա անգամներ ասել է, որ Իրանին դիմակայելու համար Բեն Սալմանի նման մեկին կարիք ունի: Բացի այդ նա Բեն Սալմանին համարում է իր կթան կովը և մինչ այսօր նրանից միլիարդավոր դոլարներ է կորզել: Բացի այդ Թրամփի մերձավորներն ընդգծում են, որ Բեն Սալմանի պաշտոնազրկմամբ ոչնչացվելու են այն բարեփոխումները, որոնք սկսվել են նրա առաջնորդությամբ: Հետևաբար շատ փորձագետներ այն կարծիքի են, որ նույնիսկ եթե Թրամփը Բեն Սալմանին սպանության գլխավոր պատվիրատու ներկայացնի անհավանական է թվում, որ նաև նրա հրաժարականը պահանջի: Իհարկե նաև չպիտի մոռանալ, որ Թրամփը հայտնի է իր հանկարծակի և անկանխատեսելի որոշումներով և իր ընդունած որոշումներով անգամներ անակնկալի է բերել փորձագետներին:

 

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն Աֆղանստանում պարտություն է կրել. Քյարզայ

 

Աֆղանստանի նախկին նախագահ Համեդ Քյարզայն այդ երկրում ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի ուժ ստանալու գլխավոր պատճառը համարում է ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունները:

Քյարզայը Ղազախստանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «17 տարի անցնում է Աֆղանստանում ԱՄՆ պատերազմից և դժբախտաբար մենք դեռ պիտի երկրում ծայրահեղական հոսանքների ու ահաբեկչության աճի և նույնիսկ ԻԼԻՊ ահաբեկչական ուժերի ներկայության ականատես լինենք: Ես համոզված եմ, որ այդ բոլոր հարցերն ու դժբախտություններն Աֆղանստանում ԱՄՆ-ի սխալ  ռազմավարության ու քաղաքականության արդյունքն է»: Նա ի դեպ հավելել է, որ դեմ է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ցանկացած տեսակի ակտիվությանը:

«Աֆղանների տների վրա հարձակվելը, նրանց կալանավորելը, երկրի սահմաններից դուրս ահաբեկիչների ապահով ապաստարանների անտեսումը և ամենակարևորը Աֆղանստանում Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի նման մեծ ուժերի դերակատարության անտեսումն Աֆղանստանում ահաբեկչության սրման ազդակներից են»,-հավելել է Աֆղանստանի նախկին նախագահը:

Աֆղանստանի նախկին նախագահն այդ երկրից ԱՄՆ-ի ուժերի դուրս բերման մասին ասաց. «Եթե ԱՄՆ-ն Աֆղանստաում զարգացման, խաղաղության ու առաջադիմության ձգտի և նրանց ներկայությունը, որևէ վտանգ չներկայացնի մեր հարևանների համար, նրանք կարող են մնալ Աֆղանստանում»:

 

Ալիք

Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանի բեռնատարների համար. թուրք դեսպան

 

Նախօրեին թուրքական հայտնի Haberturk պորտալը, Թուրքիայում գործող` Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով,  հայտնել էր, որ Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարների ամեն տարի Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել, ընդ որում` թույլտվությունը տրամադրել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Այս լուրը  տեղ էր գտել նաև  ադրբեջանական haqqin.az կայքում, ինչից հետո գիշերը  կայքի  խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի խոսնակը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:

«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը:  Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար ՀՀ քաղաքացիներին Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը աշխատանքային վիզաներ տրամադրելը  քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

 

 

Սպուտնիկ Արմենիա

ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից օգտվելու է Ադրբեջանը. Ռուստամյան

 

ՀՅԴ-ն անհանգստացած է ՀԱՊԿ-ում` Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո ստեղծված իրավիճակից:

Մինչև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապես պատրաստվել: Այսօր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր մնացած պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Կար խնդիր, որը նոր չէր ծագել, այլ պարզ էր, որ Խաչատուրովի նշանակումը հարթ ու հանգիստ չէր եղել, դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, և, եթե կանոնադրությունն ուներ խնդիր, ուրեմն պետք էր դրան նախապես պատրաստվել»,–ասաց Ռուստամյանը։

Ինչ  վերաբերում է արդեն ստեղծված իրավիճակին, Ռուստամյանի համոզմամբ, Հայաստանը չունի բավարար լծակներ, որպեսզի այլ երկրների ղեկավարներից պահանջի կեցվածք պահպանել:

«Եթե այդ տրամաբանությամբ սկսի խոսակցությունն առաջիկա նիստում, կարծում եմ` դա կառուցողական տեղ չի տանելու: Կրքերը բորբոքվելու են, լարվածությունը մեծանալու է, և, եթե ՀԱՊԿ-ում առաջանան խնդիրներ, դրանից առաջին օգտվողը ոչ թե մենք, կամ մյուսներն են լինելու, հատկապես` Ադրբեջանը»,- ասաց Ռուստամյանը:

Իսկ այլ երկրի ղեկավարներից իրենց հայտարարությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից բացատրություններ պահանջելն Արմեն Ռուստամյանը ճիշտ չի համարում: Նրա խոսքով` դիրքորոշում հայտնել կարելի է, բայց ոչ պահանջելու տոնայնությամբ:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես որոշվելու է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին։