Մամուլի տեսություն 27-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101231-Մամուլի_տեսություն_27_11_2018
2018 թվականի ընթացքում Ֆրանսիայում բողոքի 9-րդ ակցիան այն պայմաններում է մեկ շաբաթից ի վեր շարունակվում, երբ հարյուրավոր մարդիկ բողոքելով Էմանուել Մակրոնի կառավարության բարեփոխական քաղաքականությունների դեմ փողոց են դուրս եկել և բախվում են անվտանգության ուժերի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2018 09:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-11-2018

2018 թվականի ընթացքում Ֆրանսիայում բողոքի 9-րդ ակցիան այն պայմաններում է մեկ շաբաթից ի վեր շարունակվում, երբ հարյուրավոր մարդիկ բողոքելով Էմանուել Մակրոնի կառավարության բարեփոխական քաղաքականությունների դեմ փողոց են դուրս եկել և բախվում են անվտանգության ուժերի հետ:

Էբթեքար 

«Շանզելիզե»-ն գրավված է «Դեղին ժիլետներ»-ի կողմից

 

2018 թվականի ընթացքում Ֆրանսիայում բողոքի 9-րդ ակցիան այն պայմաններում է մեկ շաբաթից ի վեր շարունակվում, երբ հարյուրավոր մարդիկ բողոքելով Էմանուել Մակրոնի կառավարության բարեփոխական քաղաքականությունների դեմ փողոց են դուրս եկել և բախվում են անվտանգության ուժերի հետ: Բողոքի գլխավոր պատճառը վառելիքի և պարենամթերքի գների հավելումն է, այնպես որ վերջին օրերին բողոքարարներն անցնելով ոստիկանության կողմից ստեղծված արգելքները նույնիսկ փորձ կատարեցին մոտենալ Ելիզեյան պալատին:

Բողոքարարները Ֆրանսիայի պետական հիմնը երգելով պահանջում են նախագահ հրաժարականը և փակելով փողոցներն ու օդանավակայանները խանգարել են Փարիզում հանրային կարգը: Վերջին վիճակագրական թվերի համաձայն փողոց են դուրս եկել ավելի քան 300 հազար ֆրանսիացի քաղաքացիներ:

Ֆրանսիայում ու Փարիզում ծագած անհանդարտությունների  ընթացքում մինչ այս պահը զոհվել է երկու և վիրավորվել է հարյուրավոր մարդ: Քանի որ բողոքարարները բողոքի ակցիայի համար որևէ արտոնություն չեն ստացել անվտանգության ուժերը մտահոգ են նրանից, որ դա կարող է չարաշահման ենթարկվել ծայրահեղական հոսանքների կողմից:

«Դեղին ժիլետներ»-ի ցույցը սկսվեց նրանից հետո, երբ համաձայն Ֆրանսիայի «Լիբերասիոն» օրաթերթի երկու երիտասարդ վարորդներ իրենց ֆեյսբուքյան էջում կոչ արեցին փողոցները փակելով ու խցանում առաջացնելով բողոքել վառելիքի գնի հավելման դեմ: Այդ կոչին պատասխանեցին շուրջ 200 հազար քաղաքացիներ: Դրան զուգահեռ ուրիշ անկախ կոչեր հրապարակվեցին, որոնց արդյունքում այսօր հարյուր հազարավոր բողոքարարներ փողոցներ դուրս գալով Ֆրանսիայում հասարակական ու քաղաքական իրավիճակը լուրջ մարտահրավերի դիմաց են կանգնեցրել:

Բողոքարարները, որոնք ճանաչվել են «Դեղին ժիլետներ» անունով առանց քաղաքական ուղղվածության պարզ քաղաքացիներ են, ովքեր անցած շաբաթվանից սկսած դեղին ժիլտներ հագած պահանջում են Էմանուել Մակրոնի հրաժարականը:

Ֆրանսիայի կառավարության կողմից վառելիքի գները բարձրացվել են այն պայմաններում, երբ այդ երկիրը հարկեր սահմանելով ածխարջածինների վրա պակսեցնել ջերմոցային գազերի արտադրման ծավալը: Այլ խոսքով Ֆրանսիայի կառավարությունը մտադիր այդ միջոցով գոյացած եկամուտը ծախսել բնապահպանական նախագծերում:

 

 

Ջոմհուրի Էսլամի

Փորձ է կատարվում մաքրել կեղտոտ ոճրագործի մեղքերը

 

ԱՄՆ-ի նախագահի կողմից Արաբիայի գահաժառանգի ոճրագործություններ անտեսվելուն զուգահեռ վերջինս իր տարածաշրջանային այցերի շարանը սկսեց Բահրեյնից, որպեսզի լրացնի Ջամալ Խաշողջիի և Եմենի հազարավոր քաղաքացիների սպանության գլխավոր հեղինակի մեղքերը լավանալու  Թրամփի նախագիծը լրացնի:  Տարածաշրջանի մի քանի երկրների քաղաքացիները պահանջել են չեղարկել Բեն Սալմանի այցն իրենց երկիր և այդ միջոցին ԱՄՆ-ում էլ սրվել է Արաբիայի գահաժառանգի ոճրագործությունների  դիմաց աչք փակելու դեմ բողոքի ալիքը:

ԱՄՆ-ի հանրապետական ազդեցիկ սենատորներից Լինդսի Գրահամը քննադատելով այս կապակցությամբ Թրամփի դիրքորոշումները Բեն Սալմանին խելագար է բնութագրել և ասել է, որ միայն մի խելագար մարդ կարող է նման զիջումների գնալ իր դիմաց: Բացի այդ Թրամփի կուսակիցներից ու մրցակիցները շատերն այսօր անընդունելի են համարել Ջամալ Խաշողջիի դաժան սպանության կապակցությամբ նրա  դիրքորոշումը և  պահանջել են լուրջ ու կտրուկ մոտեցում ցուցաբերվի Բեն Սալմանի ոճրագործություններին:

Ամերիկյան ու Ֆրանսիական որոշ ԶԼՄ-ներ բացահայտել են, որ Թրամփը CIA-ին ու պետքարտուղարությանը կոչ էր արել Խաշողջիի սպանության զեկույցի բովանդակությունն այնպես մշակել ու եզրափակել, որ հարձակումների սուր կողմը ուղղված չլինի Բեն Սալմանին և դա վերագրի ինքնագլուխ աշխատող տարրերին, սակայն CIA-ի զեկույցը նուրբ ոճով ու նույն բովանդակությամբ ընդգծել է, որ անհնարին է թվում նման մեկ քայլ առանց Բեն Սալմանի հրահանգի կամ համաձայնության իրականացված լինի: Այդուհանդերձ ԱՄՆ պետքարտուղարության ու Պոմպեոյի դիրքորոշումը մոտիկ է եղել Թրամփի տեսակետին և այդտեղ բացակայում են Բեն Սալմանին հստակ կերպով Խաշողջիի սպանության հեղինակ ներկայացվելու մասին ընդգծումները:

Այդ բոլորից անց այսօր Թրամփը մի տեսակ մասնակից է Բեն Սալմանին ոճրագործությանը և այդ իրողությունը քողարկելու համար չարաշահում է ցանկացած առիթ ու միջոց:

Միևնույն ժամանակ Բեն Սալմանը ուղևորվելով Էմիրություններ, Բահրեյն և Արաբիայի տարբեր կետեր իրավիճակը բնականոն ցույց տալու փորձ է կատարում: Ասես սաուդական նեխած  արքունիքում էլ Բեն Սալմանի ոճրագործություններին վերահասություն տրվելու որևէ ակնկալիք  չպիտի ունենալ և նրան հեշտությամբ հնարավորություն է տրվում ամբոխավարական քայլերով վերականգնել մի մարդու դիմագիծը ով ամենակեղտոտ ոճրագործություններն է իրականացրել:

 

Ալիք

Գերմանիան կամ Ֆրանսիան կընդունեն Իրանի հետ առևտրի պաշտպանության վերաբերյալ ԵՄ հատուկ նախաձեռնությունը

 

Գերմանիան կամ Ֆրանսիան կընդունեն Իրանի հետ առևտրի պաշտպանության վերաբերյալ ԵՄ հատուկ նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal» պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական իր աղբյուրներին:

Ըստ պարբերականի՝ ԵՄ առաջատար երկու երկրներից մեկը կընդունի կընդունեն Իրանի հետ առևտրի պաշտպանության վերաբերյալ ԵՄ հատուկ նախաձեռնությունը: Եթե նախաձեռնությունն ընդունի Գերմանիան, ապա այն կը ղեկավարի Ֆրանսիայի ներկայացուցիչը, իսկ հակառակ դեպքում՝ Գերմանիայի ներկայացուցիչը:

Ամերիկյան պարբերականը նշել է, որ Մեծ Բրիտանիան ևս նախատեսում է միանալ այս նախաձեռնությանը:

Նախաձեռնությունը ֆինանսավորելու են Գերմանիան և Ֆրանսիան: Այն ամբողջովին պատկանելու է ԵՄ անդամ երկրներին, որպեսզի պաշտպանված լինի ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից:

Հատուկ ֆինանսական գործիքն այսպես կոչված հաշվիչ պալատ է, որը կարող է օգտագործվել իրանական նավթի և գազի արտահանումը ԵՄ ապրանքների հետ համեմատելու համար՝ արդյունավետ փոխանակման համաձայնագրի հիման վրա, որը կը շրջանցի ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ելնելով նավթի վաճառքի համար դոլարի համաշխարհային օգտագործումից:

Այս գործիքը դիտարկվում է որպես ևրոպական ջանքերի շարժիչ ուժ  միջուկային համաձայնագրի փրկության համար: Բելգիան և Լյուքսեմբուրգը պայմաններ են առաջ դրել: Տվյալ գործիքը չընդունելու երկրների ցանկությունը կապված է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների մտավախությունների հետ:

 

 

168 ժամ

Ի՞նչ փակագծեր կբացի Ռոբերտ Քոչարյանը

 

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվայից հրահանգել են հատուկ շուքով և ներկայացուցչական կազմով անցկացնել այդ միջոցառումը:

Հրավերներ են հղվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ գործող նախագահին:

Մեր տեղեկություններով, հատուկ հրավեր է ուղարկվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ընդունել է հրավերը և դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ ակումբի նիստին:

Այս տեղեկությունը հատկապես հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ակումբի նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը: Եվ կբացի՞ արդյոք»: