Մամուլի տեսություն 29-11-2018
Այն համոզումը, որ մեր սիրելի հայրենիքը բաղկացած է տարբեր ազգություններից, դավանանքներից ու աստվածային կրոնների հետևորդներից հասարակական անհերքելի իրողություն է:
Իրան
Կառավարությունից ազգությունների և փոքրամասնությունների ակնկալիքը
Այն համոզումը, որ մեր սիրելի հայրենիքը բաղկացած է տարբեր ազգություններից, դավանանքներից ու աստվածային կրոնների հետևորդներից հասարակական անհերքելի իրողություն է: Այս բոլոր սիրեցյալ իրանցիները պատկանում են այս երկրի մշակույթին ու լեզվին և դրա վայրիվերումներով լի պատմության ընթացքում շարունակ իրենց դերակատարությունն են ունեցել: Այնպես որ կարելի է ասել, որ Իրանն առանց այդ ազգությունների և մշակութային ու կրոնական բազմազանության կորցնելու է իր իմաստը: ԻԻՀ սահմանադրության համաձայն, որը համարվում է բոլոր իրանցի քաղաքացիների ազգային հռչակագիրն ու բարոյական պարտավորությունը, ցանկացած ազգության, կրոնի ու դավանանքի պատկանող իրանցիները հարգելի են և անհրաժեշտ է հարգել նրանց մարդկային ու քաղաքացիական իրավունքները: Նաև իսլամական հեղափոխության փիլիսոփայության հիմքում ընկած է մարդկային հասարակություններում արդարության հաստատումը, մարդկանց մեծարումը և մարդկանց միջև խաղաղության ու անդորրի վերականգնումը: Իրանցիների մշակույթի մեջ հանդուրժողականությունը, խաղաղ համակեցությունը, զորակցությունը, մարդասիրությունը, հայրենակցի հանդեպ սերն ու գութը հիմնական սկզբունք, իսկ բռնարարքները, պառակտումը, գոռոզությունը, վիրավորանքն ու ուրիշին նվաստացնելը, խտրականությունը և անգթությունը իրանցիների պատմության ընթացքում շարունակ գեշ ու պախարակելի են եղել:
Այս պատճառով մենք բոլոր իրանցիներս պիտի ուշադիր լինենք, որ հրահրիչ ու նվաստացուցիչ արտահայտությունները, ազգային ու կրոնական հողի վրա վիրավորանքները երկրում տարաձայնության ու պառակտման պատճառ են դառնալու, որը ոչ համակարգի և ոչ էլ ժողովրդի շահին չէ: Մեր՝ բոլոր իրանցիներիս պարտականությունն է հարգել սահմանադրությունը և պահպանել ազգային միասնականությունը:
Թվում է, որ հասարակության մեջ այս մշակույթի հիմնավորմամբ նաև դրան խրախուսող ու վերահսկող կառույցի ու համակարգի կարիք է զգացվում, որը թե իր ուղընթացով և թե ռազմավարությամբ պիտի կանխի պառակտումն ու պահպանի ազգային միատարրությունը: Իհարկե Իրանի ներկա կառավարությունն այդ նպատակի իրագործման համար ներկայացրեց Քաղաքացիական իրավունքների հռչակագիրը: Իրանի նախագահի ազգությունների և կրոնական ու դավանական փոքրամասնությունների հարցերով հատուկ օգնականի պաշտոնի ստեղծումն էլ այս կապակցությամբ գովելի քայլ է համարվում:
Վստահաբար հենց այնպես որ ՀԳՀԾ-ն արտաքին քաղաքականության ոլորտում հուսադրիչ է եղել քաղաքացիական իրավունքները և ազգությունների ու փոքրամասնությունների հարցերով նախագահի օգնականի պաշտոնն էլ կառավարության ներքին քայլերում ամենակարևոր ու ազդեցիկ որոշումներից են եղել: Ազգություններն ու փոքրամասնությունները կառավարությունից ակնկալում են ամրապնդել ստեղծված ուղին, ինչը հանուն ազգային միասնականության նաև բոլորս պիտի պաշտպանենք:
Քեյհան
Տարեկան մեկ թրիլիոն 400 միլիարդ դոլար փողերի լվացում ԱՄՆ-ում ու Եվրոպայում
Այս օրերին թեժ է Իրանի FATF-ին միանալու-չմիանալու հարցը: Իրանում փողերի լվացման ծավալի մասին Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը պատճառ դարձավ, որ FATF-ի կողմնակիցները նոր պատրվակ գտնեն և հայտարարեն, որ նման ենթադրյալ ծավալի փողերի լվացմանը դիմակայելու համար պիտի միանալ FATF-ին: Բայց հարց ծագում, որ արդյոք FATF-ը կարող է կանխել փողերի լվացումը և ինչո՞ւ չնայած հիշյալ կառույցին ԱՄՆ-ի ու Եվրոպայի անդամակցությանն Իրանի Կենտրոնական բանկի պատասխանատուների հայտարարությամբ աշխարհում փողերի լվացման ավելի քան 70 տոկոսը կամ շուրջ մեկ թրիլիոն 400 միլիարդ դոլար փողերի լվացումն իրականացվում է հենց Եվրոպայում ու ԱՄՆ-ում:
Փողերի լվացումը պարզ ասած գործընթաց է, որի միջոցով անօրինական կապիտալի տերերն իրենց անօրինական գործողությունների շահը, դրա հանցագործական ակունքը թաքցնելու համար այլ կերպարանքի են բերում ու այն տպավորությունն են ստեղծում, որ իբր այդ կապիտալը պատկանում է իրենց և դա ձեռք են բերել օրինական միջոցներով: Այլ խոսքով երբ անհատը ինչ որ հանցագործություն է կատարում և դրա արդյունքում ինչ-որ գումար է վաստակում, շարունակ ձգտում է թաքցնել այդ փողերի էությունն ու իսկական ակունքը, հետևաբար դիմում է փողերի լվացման: Մեկ խոսքով փողերի լվացումն այն գործընթացն է, որի օգնությամբ անօրինական միջոցներով վաստակված կեղտոտ փողը լվացվելով վերածվում է մաքուր և օրինական ակունք ունեցող փողի: Աշխարհում փողերի լվացմամբ են զբաղվում հիմնականում ահաբեկչական խմբերը, կազմակերպված հանցագործությունների դիմող խմբերը, մարդու թրաֆիկինգով զբաղվողները, թմրաբիզնեսով զբաղվողները, կոռուպցիոներները և մաքսանենգները:
Հրապարակ
ՀԱՊԿ-ում վերջնական խաղը կգնա հենց նիստի դահլիճում. Փաշինյանն անպայման մասնակցելու է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները քննարկվել են նախորդ օրը Մինսկում տեղի ունեցած ԵՏՄ կառավարության ղեկավարների նիստի ընթացքում, որը նման լիազորություններ չունի, ինչը նշանակում է, որ խնդիրն իսկապես գլխացավի է վերածվել այդ կառույցների համար։ Նիստի հիմնական թեման եղել է ԵՏՄ ընդհանուր տարածքի համար գազի գնի նույնականացման հարցը։
Սրանով կարծես հող են նախապատրաստում տարեվերջին սպասվող գազի գնի թանկացման համար։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ քարտուղարին, ապա պետք է ֆիքսել, որ խնդիրը բավականին նուրբ է․ եթե Հայաստանը՝ ի դեմս Խաչատուրովի հետկանչի, կատարել է ընդամենը ՀԱՊԿ կանոնակարգի պրոցեդուրային խախտում, ապա Բելառուսը խիստ բովանդակային խախտում է թույլ տվել՝ փակ նիստի կոնֆիդենցիալ խոսակցությունը քննարկելով ոչ անդամ երկրի դեսպանի հետ։
Հիշեցնենք, որ քարտուղարի հարցը մինչ այս քննարկվում էր անդամ երկրների էքսպերտների մակարդակում, ապա՝ նախարարների, իսկ այս պահին վերջնական որոշում չկա, ըստ ամենայնի՝ նաև Պուտինի մակարդակում, վերջնական խաղը կգնա հենց նիստի դահլիճում՝ դեկտեմբերի 6-ին»,- ասաց մեր աղբյուրը։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անպայման մասնակցելու է այդ նիստին»:
Ալիք
Իրանի ստուգումների եւ ֆինանսական վերահսկողության տեսչության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ստուգումների եւ ֆինանսական վերահսկողության գլխավոր տեսչության պատվիրակությանը՝ տեսչության նախագահի տեղակալ Ալի Ֆարհադի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում եւ Իրանում քննվող քրեական գործերով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող՝ միմյանց երկրների քաղաքացիների արտահանձնման պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ տարանցման դեմ պայքարում գործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները կրճատելու, ինչպես նաեւ Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրի տարածքում տեսաձայնային եւ տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների կիրառմանն առնչվող հարցերի:
Կողմերը հավաստիացրել են, որ առավելագույն ջանքեր կգործադրեն արծարծված հարցերին, երկու երկրների միջեւ հարաբերությունների ոգուն համապատասխան, օպերատիվ լուծումներ ապահովելու, իրավապահ համակարգերի համագործակցությունն առավել սերտացնելու ուղղությամբ: