Մամուլի տեսություն 11-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101819-Մամուլի_տեսություն_11_12_2018
Սպիտակ տունը, այնտեղ ուր կոչված է ԱՄՆ-ի հանրապետության նախագահության սիմվոլն ու հավաքական մտքի կենտրոնը լինելու, այս օրերին խելամտության ճգնաժամ է դիմագրավում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2018 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 11-12-2018

Սպիտակ տունը, այնտեղ ուր կոչված է ԱՄՆ-ի հանրապետության նախագահության սիմվոլն ու հավաքական մտքի կենտրոնը լինելու, այս օրերին խելամտության ճգնաժամ է դիմագրավում:

Ղոդս

Խելամտության ճգնաժամն ԱՄՆ-ում

 

Սպիտակ տունը, այնտեղ ուր կոչված է ԱՄՆ-ի հանրապետության նախագահության սիմվոլն ու հավաքական մտքի կենտրոնը լինելու, այս օրերին խելամտության ճգնաժամ է դիմագրավում: «Բլումբերգ»-ը մի հաղորդման մեջ անդրադառնալով Սպիտակ տնում իրարահաջորդ հրաժարականներին «Խելագար շուն» անվամբ հայտնի ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսին համարել է Թրամփի կառավարության կազմում մնացած վերջին խելացի անձը: «Բլումբերգ»-ն այդ հոդվածում գրել է. «Երկու տարի առաջվանից երբ Թրամփն ստանձնել է ԱՄՆ-ում իշխանության ղեկը Եվրոպայում, Ասիայում ու այլ կետերում Վաշինգտոնի դաշնակիցների միակ հույսը եղել են այն խելամիտ անձինք որոնք կարող են սանձել անկանխատեսելի Թրամփին»: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հեռանալով այսօր հիշյալ անձանց շրջանակից մնացել է միայն Ջեյմս Մաթիսը: Մեկ այլ շրջադարձ տեղի ունենալով ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի գրասենյակի պատասխանատու Նիք Այերզն էլ, որ որոշված էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինի Ջոն Քելիին հայտարարեց, որ տարեվերջին լքում է ԱՄՆ-ի կառավարությունը: «Բլումբերգ»-ը հավելել է. «Երբ Թրամփը ձևավորեց իր առաջին կառավարությունն ԱՄՆ-ի դաշնակիցները մասամբ գոտեպնդվեցին հավատալով, որ մի խումբ արժանավոր գեներալներ ու թոշակի անցած անձինք կարող են սատարել, որպեսզի անխափան մնան տասնամյակներ գոյատևած այդ երկրի արտաքին ու տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները»: Հաղորդման մեջ ակնարկ կատարվելով այն կետին, որ Թրամփի կառավարության մեջ պաշտոնաթողությունը մեծ թափ է ստացել, նշված է . «ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անցած մարտին պաշտոնից հեռացվեց Թրամփի թուիթերյան մեկ գրառման միջոցով: Նույն ամիս հրաժարական ներկայացրեց Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների կազմի ղեկավար Գարի Քոհենը, որի հաջորդեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից բանակի ծովուժի գեներալ Հերբերտ ՄաքՄասթերը: Այժմ էլ Թրամփը հայտարարել է, որ ծովային հետևակային ուժերի թոշակի անցած գեներալ Ջոն Քելին ամսավերջին վայր է դնում Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի լիազորությունները»: Դրան զուգահեռ ներկայումս Թրամփի դեմ ընթացքի մեջ են իրավական ու անվտանգության բնույթի մի քանի գործեր: Նրա փաստաբանի մեղավոր ճանաչվելուց հետո ռուսների հետ Թրամփի կապերին վերաբերող գործը նոր  ծավալներ է ստացել: «Նյու Յորք Թայմզ»-ը գրում է. «Թրամփի նախկին փաստաբանի ցուցմունքները Ռուսաստանի և Թրամփի միջև գործարքի կապակցությամբ հետաքննություններն առաջնորդել է այդ երկրի նախագահի ընտանեկան բիզնեսի կողմը»: Իսկ «Սպուտնիկ»-ը գրել է. «Թրամփի առնվազն 14 մերձավորներ նրա նախագահության և կամ անցումային շրջանում կապի մեջ են եղել Ռուսաստանի քաղաքացիների հետ»: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ Ներկայացուցիչների տան դատական կոմիտեի նախագահն անդրադառնալով Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի գործին հայտարարել է. «Թրամփը հայտնվել է մի մեծ կեղծարարության կենտրոնում»:

 

Քեյհան

Բեն Սալմանն աշխարհի պատերազմական ամենամեծ ոճրագործը

 

«Ամերիքան Քանսըրվեյթիվ» պարբերաթերթը «Մոհամմեդ Բեն Սալմանը տարածաշրջանային սպառնալիք» խորագրով մի հոդվածում գրում է. «Եմենի պարբերական ու ցավալի մահվան գլխավոր պատասխանատու երկիրն Արաբիան է: Եմենը, որը հեռու անցյալում հայտնի էր, որպես «երջանիկ Արաբիա»»:

Ամերիկյան հիշյալ պարբերաթերթն այնուհետև հավելել է. «Եմենի դեմ պատերազմը սաուդացի գահաժառանգի արտաքին քաղաքականության գլխավոր ու հատկանշական կետը և իրականության մեջ հոր՝ Մալեք Սալմանի կողմից պաշտպանության նախարար նշանակվելուց հետո  նրա առաջին քայլն էր: Եմենում միջամտելու համար նրա սանձարձակ  որոշումն ու ապարդյուն այս պատերազմը շարունակելու անմիտ կամքը  մեզ համար պարզում են Բեն Սալմանի իրական կարողություններն ու թույլ են տալիս  դատել նրա մասին: Դժբախտաբար մի քանի տարի ժամանակ և ավելի շատ ոճրագործություններ էին հարկավոր հանգելու այն եզրակացության, որ նա ոչ միայն բարեփոխական անձնավորություն չէ, այլ մի սպառնալիք և պատերազմական ոճրագործ է»:

«Որևէ պատճառ գոյություն չուներ  նրա համար, որ Մոհամմեդ Բեն Սալմանն իր նախորդներից ավելի լավն է լինելու, սակայն բավարար պատճառներ կային համոզվելու, որ նա կարող է ավելի վատը լինել: Նա վերածվել է մի անձնավորության, որ նույնիսկ Արաբիայի ստանդարտներով էլ չափազանց չարագործ ու բռնակալ է համարվում ու մի քանի տարվա ընթացքում դարձել է աշխարհում պատերազմական ամենամեծ ոճրագործը»,-գրում է «Ամերիքան Քանսըրվեյթիվ»-ի հոդվածագիրը:

 

 

Հրապարակ

«Ոսկերչական հաշվարկ». Պատգամավորների 3/5-ի հարցը լուծված է

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, և ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որևէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։

Հիշեցնենք․ կարևորագույն որոշումների՝ վարչապետի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, ռազմական դրության, պատերազմի հայտարարման համար անհրաժեշտ որակյալ մեծամասնության՝ 2/3-ի քվեն, այս պառլամենտի դեպքում՝ 66 ձայն։ Մի շարք կարևորագույն մարմինների՝ ԲԴԽ, գլխավոր դատախազ, ՄԻՊ ղեկավար ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, այս պարագայում՝ մոտ 88 ձայն։ «Այնքան, որքան ունի «Իմ քայլը», ասել է թե՝ կատարվել է ոսկերչական հաշվարկ, չնայած իշխանությունների համար՝ ո՛չ «Լուսավորի», ո՛չ էլ ԲՀԿ-ի հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել՝ պակասող ձայները լրացնելու մասով»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը։

Իսկ հնարավո՞ր է առժամանակ հետո այդ մեծ կոնգլոմերատի՝ «Իմ քայլը»դաշինքի տրոհում տեղի ունենա, ինչպես, ասենք, եղավ 90-ականներին «Հանրապետություն» դաշինքի, հետագայում՝ կոալիցիաների, ապա՝ «Միասնություն» դաշինքի և Հանրապետական կուսակցության դեպքում, ինչն էլ կարող է նոր վարչապետի ընտրության հանգեցնել։ «Այդ հնարավորությունը զրոյական է․ հիշենք, որ վարչապետը ևս ընտրվում է պարզ մեծամասնությամբ՝ նախկին պառլամենտում 53, այժմյան պառլամենտում՝ 66 ձայնով։ Եվ ապա՝ եթե անգամ «Իմ քայլը» տրոհվի, ապա դուրս եկած պատգամավորներն այլ ֆրակցիա մտնել չեն կարող, կարող են դառնալ միայն անկախ պատգամավորներ»։

 

Ալիք

Նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատության՝ դասախոսական երեկո. «Երկրի տնտեսական ներկա վիճակն ու հեռանկարները»

 

Նախաձեռնությամբ Հայկական Հարցերի Ուսումնասիրության Կենտրոն «ՀՈՒՍԿ» հաստատության, երեկ, դեկտ. 10-ի երեկոյան հաստատության կենտրոնատեղիում կազմակերպվել էր հերթական դասախոսական երեկո, հետեւյալ խորագրով. «Երկրի տնտեսական ներկա վիճակն ու հեռանկարները»: Դասախոս էր հրավիրվել «Ալզահրա» համալսարանի տնտեսագիտության դասախոս դոկտ. Հոսէյն Ռաղֆարը:

Դասախոսը երկու ժամերի ընթացքում համապարփակ գծերով ներկայացրեց այն բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են երկրի տնտեսական ներկա պայմաններին եւ հասարակական այն բոլոր հոռի երեւույթներին, որոնք կարող են զարգանալ տնտեսական վատ իրավիճակի հետեւանքով:

Դասախոսը պայմանների բարելավման համար ներկայացրեց մի շարք քայլեր, ինչպես, փոքր եւ միջին արդյունաբերողների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծելը, զբաղվածության բարելավումը, հասարակական զանազան խավերի մոտ վստահության զարգացմանը, հասարակական խավերի միջեւ տարածությունը նվազագույնին հասցնելը եւ տնտեսական բոլոր բնագավառում թափանցիկությունը:

Վերջում լսարանը ուղղեց հարցումներ կապված ազգային դրամի արժեքի պահպանման եղանակների, եւ հեռանկարների մասին: