Մամուլի տեսություն 18-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102124-Մամուլի_տեսություն_18_12_2018
Սուդանի նախագահը կիրակի օրվա վերջին ժամերին Դամասկոս ժամանելով դիմավորվեց իր սիրիացի պաշտոնակցի կողմից դառնալով առաջին արաբ ղեկավարն ու նաև վերջին 8 տարիների ընթացքում մի երկրի առաջին նախագահը, որ Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման համար նախաձեռնող է լինում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2018 09:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-12-2018

Սուդանի նախագահը կիրակի օրվա վերջին ժամերին Դամասկոս ժամանելով դիմավորվեց իր սիրիացի պաշտոնակցի կողմից դառնալով առաջին արաբ ղեկավարն ու նաև վերջին 8 տարիների ընթացքում մի երկրի առաջին նախագահը, որ Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման համար նախաձեռնող է լինում:

Ջավան

Արաբների ապաշխարության ավետաբերը

 

Սուդանի նախագահը կիրակի օրվա վերջին ժամերին Դամասկոս ժամանելով դիմավորվեց իր սիրիացի պաշտոնակցի կողմից դառնալով առաջին արաբ ղեկավարն ու նաև վերջին 8 տարիների ընթացքում մի երկրի առաջին նախագահը, որ Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման համար նախաձեռնող է լինում: Մոսկվան ողջունեց այդ քայլը և Ռուսաստանի ԱԳ նախարարը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Սիրիայի շտապ վերադարձը արաբական ընտանիք կխթանի այդ երկրի ճգնաժամի շտապ կարգավորմանը:

Սիրիայում բախումներ սկսվելուց հետո Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն արաբական մի երկրի առաջին ղեկավար է, որ ուղևորվում է այդ երկիր: ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, Ասադն ու Ալ-Բաշիրն իրենց բանակցությունների ընթացքում ընդգծել են. «Արաբական մի քանի երկրներում տիրող պայմաններն ու ճգնաժամը մեզ մղում է վերատեսության ենթարկել արաբական երկրների միջև հարաբերությունները և երկրների ինքնիշխանության հանդեպ հարգանքի և միմյանց ներքին հարցերին չմիջամտելու հիմամբ նոր կապեր ձևավորել, որն էլ իր  հերթին հանգեցնելու է միջարաբական հարաբերությունների բարելավմանը»:

Օմար Ալ-Բաշիրն այն պայմաններում է Սիրիա ուղևորվում, երբ արաբական երկրները մեկը մյուսի հետևից պատրաստվում են վերականգնել Դամասկոսի հետ հարաբերությունները: Վերջին շաբաթների ընթացքում Էմիրությունների դեսպանատան վերաբացման, Կատարի  հետ հարաբերությունների կարգավորման և Արաբական պետությունների լիգայում Սիրիայի կառավարության ներկայության վերականգնման մասին լուրեր են հրապարակվում: Դիտորդները հավատացած են, որ Դամասկոսի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ արաբական երկրների որոշման պատճառը հրապարակային զարգացումները և Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների արձանագրած կտրուկ հաղթանակն է: Արաբ ղեկավարների այցը Դամասկոս և Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ նրանց ջանքը կարող է ձախողեցնել Բաշար Ասադի իշխանությանը մեկուսացնելու համար արևմուտքի ու մասնավորապես ԱՄՆ-ի ջանքերը և գուցե հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը ողջունեց Սուդանի նախագահի Դամասկոս կատարած այցը:

 

Քեյհան

500 հազար հոգի մասնակցեց «Համաս» շարժման հիմնադրման 31-ամյակի տոնակատարությանը

 

«Համաս» շարժման հիմնադրման 31-ամյակի տոնակատարությունից ստացված լրացուցիչ հաղորդումների համաձայն Գազայի հատվածի  մեծ թվով բնակիչներ մասնակցել են այդ հանդիսությանը: Սիոնիստների աղբյուրներ միջոցառմանը ներկա ժողովրդի քանակը շուրջ 500 հազար հոգի է հայտարարել: Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն Սիոնիստական ռեժիմի հեռուստակայանի 20-րդ կայանը հաղորդել է, որ այդ միջոցառման ժամանակ «Համաս»-ի զինվորական թևը համարվող «Նահատակ Էզեդդին Ղասամ»-ի գումարտակները ցուցադրել են Սիոնիստական ռեժիմից ավար վերցված մի քանի հետախուզական ինքնաթիռներ, որոնք պատկերահանել են միջոցառմանը մասնակցող բազմությանը: Սա ի տես այն բանի, որ «Համաս»-ը նաև ցուցադրել է իր նոր հրթիռները: Համաձայն այս հաղորդման, «Համաս»-ի հիմնադրման տարեդարձի միջոցառմանը մասնակցած Պաղեստինի դիմադրության մյուս խմբերն էլ հայտարարել են, որ Իսրայելի ոտնձգությունները շարունակվելու դեպքում նրանք էլ խստացնելու են իրենց գործողությունները:

Այս հանդիսության ժամանակ «Համաս»-ի քաղբյուրոյի նախագահ Էսմայիլ Հանիեն ընդգծեց. «Դիմադրությունից չենք հրաժարվելու և մեր ամբողջ կարողությամբ դա պահպանելու ենք ու եթե որևէ սիոնիստ փորձի մտնել Գազա կամ սպանվելու և կամ էլ գերի է դառնալու»: Նա ընդգծելով, որ դիմադրությունը շարունակվելու է հիշեցրեց ՄԱԿ-ի ԳԱ-ում դիմադրության դեմ բանաձև վավերացնելու հարցում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի կրած քաղաքական պարտությունը և ընդգծեց. «Հորդանան գետի արևմտյան ափան իր ինթիֆադայով հայտարարում է, որ «Դարի գործարք»-ի գերեզմանն է դառնալու»:

Ի դեպ, Սիոնիստական ռեժիմը կիրակի գիշեր վավերացրեց դիմադրության գործողության մասնակիցների հարազատներին Արևմտյան ափում գտնվող իրենց բնակավայրից արտաքսելու մասին օրենքի նախագիծը: «Յեդիութ Ահարանոթ» օրաթերթն այս մասին գրեց. «Իսրայելցի նախարարներ օրինագիծ են ընդունել, որի համաձայն Արևմտյան ափում դիմադրության գործողությունների հեղինակների հարազատները գործողության իրականացումից հետո  առավելագույնը 7 օրյա ժամկետում պիտի հեռացվեն իրենց բնակության վայրից»:

 

168 ժամ

Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին

 

«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ Դուշանբեի սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ եւ պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ։ Կարեւոր է այս փուլի համար, որ երկու կողմն էլ զսպվածություն է ցուցաբերում իր գնահատականներում, ինչը, չի բացառվում, որ այն պատճառով է, որ կողմերը դեռ ծանոթ չեն միմյանց իրական մտադրություններին կամ ակնկալիքներին։ Պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկեն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, եւ փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»,- «168 Ժամի»  հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հետընտրական զարգացումներին։

Մեկ այլ փորձագետի՝ Սյուզան Ստյուարտի խոսքով, այդ գաղտնազերծումներն ամենեւին էլ աննպատակ չեն, նման ծրագրեր եղել են ու կան բանակցային սեղանին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կառաջարկվեն կողմերին:

Ըստ նրա՝ ամենեւին էլ զարմանալի չէ, որ կան կարգավորման առանձին փաթեթներ, որի մասին շատ հաճախակի է խոսել ադրբեջանական կողմը՝ ցանկանալով բանակցությունները տեղափոխել Ռուսաստանի վերահսկողության տակ, դժգոհ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ստյուարտի ենթադրություններով՝ դժվար չէ կանխատեսել, թե ինչու է Ադրբեջանը ցանկանում այս ծրագիրը, եւ ոչ թե՝ գործընթացը ՄԽ հովանու ներքո։

«ՄԽ գործընթացով, ամենայն հավանականությամբ, ավելի հավասարակշռված լուծումներ են ներառված, քան կարգավորման առանձին փաթեթում։ Ամենաուշագրավն այս ամենում այն է, թե ինչպես է այս ակնկալիքներին պատասխանելու ՀՀ նոր իշխանությունը, ինչպիսի մարտավարություն է որդեգրելու բանակցային նման գործընթացում»,- ասել է նա»:

 

Ալիք

Ալեք Բոլդուինը Թրամփի ընտրվելը կապել է հնդկացիների սպանության և ԱՄՆ-ի գործած այլ մեղքերի հետ

 

Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինը կարծում է, որ Դոնալդ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ մինչ այդ Միացյալ Նահանգները «մեղքեր» է գործել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

Դերասանի խոսքով՝ Թրամփն «անեծք» է, որին ԱՄՆ-ն արժանացել է իր գործած չորս մեղքի՝ Միացյալ Նահանգների բնիկ ժողովրդի սպանության, սրտկատիրության, Վիետնամի պատերազմի և Ճապոնիա ներխուժելու համար:

Բոլդուինն ընդգծել է, որ Թրամփն ամերիկյան մշակույթում չար, կնատյացական ու ռասիստական հայացքների մարմնացումն է, հանրության տրամադրության արտացոլումը: Նրա խոսքով՝ նախագահին հարկավոր է «վանել», ինչպես չար ուժերին: