Մամուլի տեսություն 20-12-2019
Սիրիայում պատերազմի 7-րդ տարում և այն պայմաններում, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ակտիվ դիվանագիտությամբ ԱՄՆ-ն զգացել է, թե բավական հետ է մնացել, Դոնալդ Թրամփը թուիթերյան մի գրառմամբ հայտարարելով Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտության մասին կողմնակիորեն տեղեկացրեց Սիրիայից այդ երկրի ուժերի հեռացման մասին:
Իրան
ԱՄՆ-ն հեռանում է Սիրիայից
Սիրիայում պատերազմի 7-րդ տարում և այն պայմաններում, երբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ակտիվ դիվանագիտությամբ ԱՄՆ-ն զգացել է, թե բավական հետ է մնացել, Դոնալդ Թրամփը թուիթերյան մի գրառմամբ հայտարարելով Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտության մասին կողմնակիորեն տեղեկացրեց Սիրիայից այդ երկրի ուժերի հեռացման մասին: Համաձայն ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի հաղորդման, Դոնալդ Թրամփը երեկ գիշեր «Թուիթեր»-ում գրեց. «Թրամփի նախագահության շրջանում Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության միակ պատճառը համարվող ԻԼԻՊ-ը պարտություն է կրել»: Սիրիայի հարցերի դիտորդների համոզմամբ այս գրառումը վկայում է Սիրիայից իր ուժերին հեռացնելու ԱՄՆ նախագահ Թրամփի ցանկության մասին: Դոնալդ Թրամփն այս գրառումը կատարեց նրանից հետո, երբ ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ Թրամփի վարչակազմը մտադիր իր բոլոր ուժերին հեռացնել Սիրիայից: ԱՄՆ-ն շուրջ 2000 զինծառայողներ ունի Սիրիայում, որոնք օգնում են Սիրիայի ներքին որոշ խմբերին, այդ թվում քրդերին:
Թրամփի թուիթերյան գրառումից առաջ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Ռոբերտ Բալադինոն արձագանքելով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի եռակողմ նիստին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ողջունում է ցանկացած որոշում, որի լինելու է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման բանալին:
Դոնալդ Թրամփն այն պայմաններում է կողմնակիորեն հայտարարել Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերման մասին, երբ 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հարցականի տակ առնելով Սիրիայում ԱՄՆ-ի գործունեությունը և հայտարարելով, որ Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը չի արդարացնում մարդկային ու ֆինանսական ներդրումները, խոստացել է, որ իր երկրի ուժերին հեռացնելու է Միջին Արևելքում ճգնաժամի մատնված այդ երկրից, սակայն ժամանակի ընթացքում սկսեց մեծացնել այդ երկրում տեղակայված ամերիկացի զորայինների քանակը, իսկ ապրիլի 14-ին քիմիական հարձակման չապացուցված հավակնության պատրվակով քրուզ տեսակի 60 հրթիռներ արձակեց Սիրիայի տարածքի ուղղությամբ:
Ղոդս
«Նավթ սննդի դիմաց» եվրոպական խաղը
ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնմանը զուգահեռ Եվրոպայի բազմատեսակ խոստումները վերլուծաբանների մոտ առաջացրել էին «նավթ սննդի դիմաց» նախագծի շուրջ կասկածը, ինչը ԻԻՀ ԱԳ նախարարությունը հերքել է: Այդուհանդերձ բրիտանական «Ֆայնանշալ Թայմզ» օրաթերթը երեկ հաղորդեց, որ Շվեյցարիան պատրաստվում է շահագործման հանձնել մի մեխանիզմ, որի նպատակն է թույլատրել այդ երկրի ընկերությունների միջոցով Իրանին սննդամթերքի, դեղորայքի և բժշկական օգտագործման նյութերի վաճառքը: Այս հավակնությունը կատարվում է այն պայմաններում, երբ սրանից օրեր առաջ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին իր շաբաթական ասուլիսի ժամանակ Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի կապակցությամբ ասաց. «Այս մեխանիզմը միայն սննդամթերքի և դեղորայքի գնման համար չէ և պիտի ներառի տնտեսական ու արդյունաբերական համագործակցություններն ու շրջանառությունը և նույնիսկ ներդրումները»:
Այն պայմաններում է Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմի հետ կապված Շվեյցարիայի անունը առաջ քաշվում, երբ մինչ այս Ֆրանսիան ու Գերմանիան հավակնում էին թե իրագործելու են SPV կոչվող այս մեխանիզմը: Արդյոք Շվեյցարիան փոխարինում է Ֆրանսիային ու Գերմանիային: Նկատի առնելով իրանական ու եվրոպական կողմերի ընդգծումն այն մասին, թե եվրոպական ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները գաղտնի են պահվում, այս կապակցությամբ տարբեր գնահատումներ են տրվում և կարելի է ենթադրել, թե Ֆրանսայի ու Գերմանիայի առաջարկը պիտի չեղյալ համարել: Թեև եվրոպական ՀԳՀԾ-ի և Իրանի ու Եվրոպայի միջև առևտրական փոխանակումների եղանակը անորոշության մեջ է գտնվում, սակայն նկատի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը հաջորդած զարգացումները կարելի է ենթադրել, որ Եվրոպայի համար առանց գլխացավանքի ՀԳՀԾ-ն կարող է հենց նույն նավթ սննդի դիմաց նախագիծը լինել, որին հակված են նաև ոչ-եվրոպական երկրները: Օրինակ Թեհրանում Հնդկաստանի դեսպանը մի առ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հնդկաստանն Իրանին կթույլատրի, որպեսզի հնդկական նավթազտարանների կողմից ռուփիեով կատարված վճարումները օգտագործի իրանցի ուսանողների ծախսերի վճարման և կամ բժշկական օգտագործմամբ նյութեր գնելու համար և Իրանը կարող է նավթի արտահանման դիմաց Հնդկաստանից դեղորայք, բժշկական սարքեր և սննդամթերք գնել:
168 ժամ
Ի՞նչ նամակ է ստացել Ավինյանը ՌԴ փոխվարչապետից. Մոսկվան գազի նոր գին է առաջարկել
«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ:
Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տ. Ավինյանից: Նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սակայն, ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներն ունի եւ չի կարող պատասխանել, փոխարենը՝ գրասենյակը, ըստ սահմանված կարգի՝ 5 օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:
Ավելացնենք, որ ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով»:
Ալիք
Հայաստանում Մեծ մետաքսի ճանապարհի քաղաքներով զբոսաշրջային երթուղի են մշակել
Հայաստանում Մեծ մետաքսի ճանապարհի բնակավայրերով զբոսաշրջային երթուղի են մշակել:
«Մետաքսի ճանապարհի հայկական ժառանգությունն» իրականացվում է «Զբոսաշրջություն եւ ձեռքբերումներ» կայուն զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ զարգացման գերմանական ծառայության (GIZ) Ֆինանսավորմամբ:
NEWS.am-ի հետ զրույցում ընկերության փոխնախագահ Տատյանա Հովհաննիսյանը նշեց, որ ծրագիրը ենթադրում է Մետաքսի ճանապարհի բնակավայրերի զբոսաշրջային կլաստերի ստեղծում, որն իր մեջ ներառում է Գյումրի, Աշտարակ, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս քաղաքները, Դվին եւ Արտաշատ հին բնակավայրերը, Արենի եւ Խութ գյուղերը եւ այլն:
Ծրագրում ներառված փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները պետք է զբոսաշրջիկներին ազգային ավանդույթների եւ մշակույթի, պատմական կոլորիտի պահպանման պայմանով ծառայություններ ներկայացնեն:
«Երեք զբոսաշրջային փաթեթ է մշակվել՝ 7-օրյա, 15-օրյա եւ արկածային (ներառում է այցեր քարանձավեր եւ դժվարամատչելի տեղանքներ)», - ասաց Հովհաննիսյանը:
Զբոսաշրջիկների համար հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպվեն, այդ թվում Մետաքսի ճանապարհի շրջանին հատուկ ապրանքների պատրաստման վարպետության դասեր:
«Բոլոր զբոսաշրջիկները հատուկ անձնագիր կստանան, որում ամեն մի բնակավայրում խորհրդանշական կնիք կդրվի
Բոլոր բնակավայրերն անցնելուց հետո զբոսաշրջիկը համապատասխան վկայագիր կստանա այն մասին, որ նա անցել է Մետաքսի ճանապարհի ուղիով», - ասաց Հովհաննիսյանը:
Օրինակ՝ Երեւանում ճանապարհորդը պետք է Հայաստանի պատմության թանգարան այցելի, Մատենադարան, Հայաստանի ԿԲ այցելուների կենտրոն (երկրի դրամական շրջանառության հետ ծանոթանալու համար):
Ծրագիրն ուղղված է Մետաքսի ճանապարհին Հայաստանի դերի մասին տեղեկացվածության բարձրացմանը: Այն մշակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան: