Մամուլի տեսություն 22-12-2018
Թրամփի որոշումը համաձայնության ու հակառակության ալիք է բարձրացրել: Պուտինն ասել է, որ Սիրիայից հեռանալու Թրամփի որոշման հանդեպ վստահություն չունի:
Ջավան
Տարածաշրջանից ԱՄՆ-ի արտաքսման առաջին քայլը
Թրամփի որոշումը համաձայնության ու հակառակության ալիք է բարձրացրել: Պուտինն ասել է, որ Սիրիայից հեռանալու Թրամփի որոշման հանդեպ վստահություն չունի: Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Թրամփի որոշումը համարել է «չափազանց ավերիչ», իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրահամն ասել է, որ այդ որոշումը մեծ պարգև է Իրանին: Բոլորից վեր, իսրայելցիները մտահոգությամբ հագեցած լռություն են պահում և ասում են, որ Թելավիվն առավել քան երբևե խոցելի ու մեկուսացված է: Դոնալդ Թրամփը գործադրեց Սիրիայից հեռանալու իր որոշումը, որն ընդունվել է Միջին Արևելքից ԱՄՆ-ի հեռացման առավել լայն հեռանկարով: Թրամփն իհարկե ասել է, որ Սիրիայից հեռանալը նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա տված խոստումն է եղել, սակայն անմիջապես հավելել է, որ «Ժամանակն է վերադառնանք մեր հայրենիքը և զբաղվենք ԱՄՆ-ի ներքին հարցերի կարգավորմամբ»: Թրամփն ասել է, որ ժամանակը հասել է ուրիշները կռվեն Սիրիայում և առաջ է քաշել այն հարցը, թե ԱՄՆ-ն ցանկանում է միայն Միջին Արևելքի ոստիկանը լինել, որը վտանգում է մարդկանց կյանքը և թրիլիոնավոր դոլարներ է ծախսում ուրիշներին պաշտպանելու համար և դա ի տես այն բանի, որ նրանք մեզ հանդեպ երախտագետ չեն: Թրամփը չորեքշաբթի օրվա թուիթերյան գրառումներից հետո, որտեղ խոսել էր ԻԼԻՊ-ի կրած պարտության մասին, հինգշաբթի օրն էլ «Թուիթեր»-ում գրեց. «Մենք պարտության մատնեցինք ԻԼԻՊ-ը: Ժամանակն է, որ մեր ուժերը հայրենիք վերադառնան»: «Ռոյտերզ»-ը հղում կատարելով ամերիկացի պաշտոնատարների, որոնց ինքնությունը չի բացահայտել, հաղորդեց, որ Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ներառում է նաև ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ ԱՄՆ-ի ավիահարվածների դադարեցումը:
Խոռասան
«Վերջին խելացի մարդու» վախճանը
Ի վերջո Դոնալդ Թրամփի վարչակազմում հրաժարականների ու պաշտոնանկությունների ալիքը հասավ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմզ Մաթիսին, որին զինակիցները ««Խելագար շուն» էին անվանում: Այս որոշումն ընդունվեց Սիրիայից ԱՄՆ զորայինների հեռացման անսպասելի որոշումից մեկ օր հետո: Ամերիկյան ԶԼՄ-ներ հայտարարել են, որ Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու հարցով Թրամփը չի խորհրդակցել Մաթիսի հետ և Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա հակառակությունն անտեսվել է նախագահի կողմից: Այդուհանդերձ որոշ հաղորդումների համաձայն առաջիկա ամիսներին Աֆղանստանից ու Իրաքից ամերիկացի զորայինների որոշ բաժնի դուրս բերման շուրջ շշուկները Պենտագոնի ղեկավարին բերեցին այն եզրակացության, որ պիտի իր հրաժարականը ներկայացնի ԱՄՆ նախագահին, ինչն անմիջապես ընդառաջվեց վերջինիս կողմից: Գեներալ Մաթիսի հրաժարականով Դոնալդ Թրամփի վարչակազմը կորցրեց նրան, ում ԶԼՄ-ները «Վարչակազմի խելացին» էին անվանում: Նախ պաշտոնից հեռացավ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նրան փոխարինեց Մայք Պոմպեոն, այնուհետև ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում գեներալ Մաք Մասթերին փոխարինեց Ջոն Բոլտոնը: Վերջին օրերին իր լիազորությունները վայր դրեց նաև Սպիտակ տան աշխատակազմի և այդ պաշտոնում նրան փոխարինեց Մայք Մոլվինին, իսկ երեկ վարչակազմից բաժանվեց Մաթիսը, որին ըստ պաշտպանության նախարարի պաշտոնում որոշ հաղորդումների համաձայն փոխարինելու է հանրապետական սենատոր Թոմ Քաթենը: Իրականության մեջ հրաժարական ներկայացրած և կամ հեռացված չորս պաշտոնատարները քաղաքական ու մամլո շրջանակների վկայությամբ համարվում էին Թրամփի վարչակազմի խելացիներն ու վարչակազմում նրանք վերահսկողը:
«Առավոտ». Առերեսվել իրականությանը. իսկ քննարկվո՞ւմ է որեւէ տարբերակ, որը չի նախատեսում 5 շրջանների հանձնում
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է . «Արդեն հասկանալի է, որ հաջորդ տարի Արցախի հարցում կարեւոր զարգացումներ են սպասվում: Կրկին արձանագրենք, որ ոչ մի հայ ղեկավար միտումնավոր չի գնացել եւ չի գնա որեւէ քայլի, որը վտանգի կենթարկի Հայաստանն ու Արցախը:
Հետեւաբար, չմտնելով «ծախում է-չի ծախում», «հանձնում է-չի հանձնում» անհետաքրքիր եւ, թող ներվի ասել, տափակ բանավեճի, ինչպես նաեւ «հայրենասիրական» զեղումների մեջ, մենք՝ քաղաքացիներս, պետք է փորձենք ստանալ մի շարք կարեւոր հարցերի պատասխանը: Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Բոլթոնը, ինչպես նաեւ Մակրոնը, Պուտինը, ցանկացած այլ միջազգային խաղացող Հայաստանի նոր ղեկավարության հետ քննարկո՞ւմ է որեւէ տարբերակ, որը չի նախատեսում 5 շրջանների հանձնում, եւ հակառակը՝ քննարկո՞ւմ է այնպիսի մի լուծում, որը ենթադրում է տարածքների առումով ներկայիս կարգավիճակի պահպանում։
Արդյոք նման՝ մեզ համար չափազանց ձեռնտու լուծման հետ համաձա՞յն է Ադրբեջանը։ Եթե այդ երկու հարցերին տրվում է դրական պատասխան, ապա վերջ՝ մենք կարող ենք ասել, որ այս առումով մեր խնդիրները լուծված են, ու անհանգստանալու կարիք չկա։
Եթե, այնուամենայնիվ, քննարկվում է տարբերակ, որը նախատեսում է փոխզիջում, որի մասն է կազմում տարածքների հանձնումը, ապա ցանկալի է իմանալ, թե ի՞նչ է դրա փոխարեն մեզ առաջարկվում: Եթե խոսքը միայն ապաշրջափակման եւ ինչ-որ անհասկանալի հանրաքվեի անորոշ խոստումների մասին է, ապա դա ակնհայտորեն բավարար չէ:
Եթե վերոհիշյալ խաղացողների առաջարկները մեզ ձեռնտու չեն, ապա արդյոք մենք կարո՞ղ ենք մերժել դրանք, եւ եթե կարող ենք, ապա որքա՞ն ժամանակ: Դարձյալ՝ եթե հնարավոր է տարիներով կամ տասնամյակներով պահպանել status quo-ն, ապա դա թեեւ ամենալավ տարբերակը չէ, սակայն ընդհանուր առմամբ ընդունելի է:
Եվ այդ ամենի հետ կապված առաջանում է մի «հարակից» հարց՝ արդյոք մենք տարբեր աղբյուրներից շարունակո՞ւմ ենք ստանալ զենքի նույն քանակությունը, որը ստանում էինք մինչեւ այս տարվա ապրիլը: Սրանք հստակ հարցեր են, որոնք, ի տարբերություն իշխանության՝ «ժողովուրդն է որոշելու» խոստումից եւ ընդդիմության՝ «ոչ մի թիզ հող» բացականչությունից, հնարավորություն են տալիս առերեսվելու իրականությանը:
Եկեք անկեղծ լինենք՝ ժողովուրդը ոչինչ չի որոշելու, որոշելու է ժողովրդի հսկայական վստահությունը վայելող իշխանությունը: Եվ շատ ցանկալի է, որ այդ իշխանությունը չսխալվի:
Խնդիրը հետեւյալն է. երբ դու միջազգային ասպարեզում սխալ ես գործում, ոչ ոք, այդ թվում՝ գործընկերներդ ու դաշնակիցներդ չեն ասում՝ «այ, տես, դու սխալ գործեցիր»։ Նրանք գրանցում են այդ սխալը համապատասխան «դավթարում» եւ հետո պատեհ առիթի դեպքում քեզնից հաշիվ պահանջում դրա համար։
Ալիք
Վերցրու, ես հեռանում եմ. Թրամփը` Էրդողանին
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը կայացնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
The Washington Post-ը որոշ մանրամանսեր է հրապարակել զրույցից. գրում է Газета.ру-ն:
Այսպես` Էրդողանը զրույցի ընթացքում հայտարարել է, որ չի հասկանում` ի՞նչ նպատակով են ամերիկյան իշխանությունները աջակցում քրդերին Սիրիայում: Նա ընդգծել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հենց Թրամփի խոսքով, արդեն տապալված է, ապա հարց է ուղղել` ինչո՞ւ է տարածաշրջանում շարունակում գտնվել մոտ 2 հազար ամերիկացի զինծառայող:
«Գիտե՞ս, վերցրու, ես հեռանում եմ»,- ի պատասխան ասել է Թրամփը:
Նշվում է, որ ԱՄՆ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ հաստատել են զրույցի մանրամասները: