Մամուլի տեսություն 23-12-2018
Իրանի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ ռազմական ուժերի օրակարգում ներառվեց պաշտպանությունը հարձակման վերածելու և ենթադրյալ թշնամու տարածքը գրավելու ռազմավարությունը։
Խոռասան
Պարսից ծոցում Իրանի առաջին հարձակողական զորավարժությունը
Իրանի զորավարժությունների պատմության մեջ առաջին անգամ ռազմական ուժերի օրակարգում ներառվեց պաշտպանությունը հարձակման վերածելու և ենթադրյալ թշնամու տարածքը գրավելու ռազմավարությունը, որպեսզի թե «Պահակազորի հզորություն» հեշթեգը պարսկերեն լեզվով թուիթերյան առաջին թրենդը դառնա և թե ամերիկյան ու նաև Պարսից ծոցի արաբական որոշ երկրների ուժերը պատրաստ դրության բերվեն: Դա երեկ պահակազորի ցամաքային ուժերի և ծովային ու ցամաքային բաղադրյալ մի գործողության ընթացքում տեղի ունեցավ «Մեծարգո մարգարե 12» զորավարժության եզրափակիչ փուլում: Երեկ տեղի ունեցած զորավարժության ընթացքում, որին ներկա գտնվեց նաև ամերիկյան ռազմանավը, պաշտպանությունը վերածվեց հարձակման և ռազմիկները սուզորդական խմբերի տեսքով ներթափանցեցի ենթադրյալ թշնամու խորքը: Զորավարժությանը մասնակցող սուզորդներն ու կոմանդոները ենթադրյալ թշնամու ափերի մերձակայքում նավերից իջնելով որոշակի տարածք՝ մինչև թշնամու հողը ջրի տակ սուզալով անցան և ապա ջրից դուրս գա:ով գրոհեցին թշնամու ափերի ուղղությամբ և իրանական ու ռազմական զինամթերքի օգտագործմամբ գրավեցին այն: Այս գործողությունն իրականացվեց թշնամի երկրի կարևոր բաժինների գրավման և թշնամու ռազմավարական կառույցներին ու վայրերին, այդ թվում նավահանգիստներին, նավամատույցներին ու տնտեսական կառույցներին տրիրանալու նպատակով: Պահակազորի ցամաքային ուժի կոմանդոները նույնպես զրահամեքենաների ու գրոհային ուղղաթիռների օգնությամբ գրոհեցին մի կղզում գտնվող ենթադրյալ թշնամու դիրքերի ուղղությամբ: Զորավարժության ուշագրավ կետերից մեկը երկրի տարբեր կետերից հատուկ ջոկատային ուժերի և կոմանդոների շտապ տեղափոխությունն էր զորավարժության կազմակերպման վայրը, որի դեպքում պահակազորը ռեկորդ արձանագրեց: Այս զորավարժության ընթացքում պահակազորին հաջողվեց իր հատուկ ջոկատային ուժերին ու կոմանդոներին 3000կմ հեռավորությունից 3 ժամերի ընթացքում զորավարժության վայրը փոխադրել:
Իրան
Թրամփի կամակորության պատճառով ԱՄՆ-ի կառավարության աշխատանքն արձակվեց
Կառավարության արձակումը դարձել է իր խոսքն ու ցանկությունները տեղ հասցնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենավերջին հնարքը: Նախագահության երկու տարիների ընթացքում սա արդեն երրորդ անգամն է, որ ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարությունն արձակելով ֆինանսական ենթադրյալ ծանր վնաս է հասցնում այդ երկրի տնտեսական ենթակառուցվածքներին:
«Ալ-Ջազիրա»-ի հաղորդման համաձայն, ուրբաթ կեսգիշերին նրանից հետո երբ Սենատը չվավերացրեց սահմանային պատ կառուցելու համար 5 միլիարդ դոլարանոց բյուջեի օրինագիծը ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը պաշտոնապես արձակվեց: Այս արձակմամբ ներքին անվտանգության, արդարադատության, գյուղատնտեսության ու բնակարանի նախարարության, պետքարտուղարության և պետական մի շարք այլ հիմնարկների պաշտոնյաների պարտադիր արձակուրդի ուղարկվեցին և առայժմ զրկվեցին աշխատավարձից:
Ներկայացուցիչների պալատը 217 և 185 դեմ ձայներ տվեց Թրամփի ներկայացրած բյուջեի օրինագծին, սակայն Սենատում հանրապետականները բավարար ձայներ չհավաքելով օրինագիծը չվավերացվեց: Սենատի օրենքների համաձայն օրինագծի վավերացման համար պահանջվում էր Սենատի 100 անդամների 60 կողմ ձայները, մինչդեռ հանրապետականներն ունեն միայն 51 ձայն:
ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի արձակումն ազդեց արժեթղթերի շուկայի ցուցանիշների վրա: Ուրբաթ օրն այս որոշման մասին հայտարարվելուց հետո ամերիկյան արժեթղթերն անկում արձանագրեցին:
ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի արձակումն այն իմաստով է, որ կառավարության հետ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի տարաձայնության պատճառով ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը դադարեցնում է բացի կենսական նշանակությամբ բաժիններից պետական մյուս ծառայությունների աշխատանքը:
Ալիք
Շուտով Վանաձորում կարտադրվեն հայ-իրանական
Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը: Արտադրությունը հիմնել է «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն:
Արտադրամասն աշխարհում 4-րդն է, մյուս 3-ը գործում են՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Իրանում. «Օրական մեկ հերթափոխ աշխատելով կարող ենք արտադրել 100 բալոն: Հոսքագծերն ավելացնելու դեպքում մենք նախատեսում ենք օրական հասցնել մոտ 800 հատ: Վաճառելու ենք Հայաստանում, բայց դա հազիվ կազմի մեր ամբողջ արտադրանքի 5 տոկոսը,- ասում է ընկերության բաժնետեր Արայիկ Ասրյանն ու հավելում, որ մի օր ամբողջ Հայաստանն օգտագործելու է հենց իրենց արտադրած գազաբալոնները, քանի որ բալոններն՝ առաջին հերթին անվտանգ են, թեթեւ նաեւ մատչելի:
Վանաձորում բալոնների արտադրության բացմանը ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Վանաձորում արտադրել նաեւ հայ-իրանական Sayna Armenina մեքենա:
Tert.am
ՌԴ-ը գուցե անհանգստություն ունի, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ը կամ մյուս երկրները շանտաժի ենթարկեն ՀՀ-ին. քաղաքագետը՝ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին առաջիկա հանդիպման թեման, ըստ ամենայնի, հստակեցնելն է հայ-ռուսական հարաբերությունների դիրքորոշումները. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ը գուցե անհանգստություններ ունի, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ը կամ մյուս երկրները շանտաժի ենթարկեն Հայաստանին:
«Ըստ էության՝ Վլադիմիր Պուտինն ասաց, թե ինչի վերաբերյալ կլինի նախատեսված հանդիպման թեման, ասաց, որ նոր ժամանակներ են, նոր իրավիճակներ են աշխարհում, մենք պետք է հանդիպենք, քննարկենք մեր անելիքները: Թե ինչ նոր իրավիճակ է, այդ մասին չգիտենք, կարող ենք ենթադրել, որ դա կապված է նրա հետ, որ Միացյալ Նահանգներն ակտիվացել է տարածաշրջանում: Ռուսաստանն ինչ-որ հայտարություններ է անում, անհանգստություններ ունի, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ն կամ մյուս երկրները շանտաժի ենթարկեն Հայաստանին»,- ասաց նա՝ նշելով, որ անընդհատ նմանատիպ հայտարարություններ են լինում:
Նա հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, թե ինչ-որ փաստաթուղթ է մշակվում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը ՀՀ տարածքում բացառելու համար, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հերքեց: «Պարզվեց, որ չկա նման բան, այսինքն՝ անընդհատ մեսիջներ են ուղարկում, բայց դրանց տակ որևէ լուրջ բան չկա»,- ասաց նա:
Քաղաքագետը չի կարծում, որ երկկողմ չպարզաբանված լուրջ հարցեր կան, հնարավոր է՝ ճնշումներ լինեն և դրանով էր պայմանավորված, որ նույնիսկ Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին:
«Ոչ մի դեպքում, ո՛չ եղել է, ո՛չ էլ կարող է լինել, կարծում եմ՝ ՌԴ-ի շոկային վիճակն է, բազմաթիվ անգամ մենք դրա մասին խոսել ենք, հարցն այն է, որ նրանք սովոր չեն Հայաստանի պահանջներին չմիջամտել ներքին գործերին, տասնամյակներ շարունակ նրանք ՀՀ-ին նայում էին որպես իրենց տարածք, և բնական է, որ մի քիչ անսովոր վիճակ է, հավասարը հավասարի հետ զրույց է գնում, ընդամենը խնդիրը դա է: Հայտարարություններ են անում, բայց երբ որ գալիս է պահը, ուղիղ հարցեր են տալիս, հանդիպումներ են լինում, պարզվում է՝ ոչ մի բան էլ չկա, իրենք էլ են այդ մասին խոսում, թե ամեն ինչ լավ և փայլուն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է շնորհավորանքին, նա նշեց, որ Ղրղըզստանը շնորհավորեց, թեև ասում էին, որ ՀԱՊԿ-ից ոչ ոք չշնորհավորեց, մինչ այդ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է շնորհավորել: «Բոլորն էլ հերթով շնորհավորել են, այսպես ասած, կապրիզների պես բան է, ավտորիտար պետությունների ղեկավարները սովոր չեն, հին մթնոլորտը վերացել է, նոր վիճակ է, և հիմա պետք է սովորեն»,- ասաց նա: