Մամուլի տեսություն 25-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102400-Մամուլի_տեսություն_25_12_2018
Շնորհավոր Հիսուս  Քրիստոսի Ս. Ծնունդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2018 08:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-12-2018

Շնորհավոր Հիսուս  Քրիստոսի Ս. Ծնունդը:

Խոռասան

Շնորհավոր Հիսուս  Քրիստոսի Ս. Ծնունդը

 

Զրկվածներն ու բռնահարվածները փրկչի են սպասում: Իսրայելի ժողովուրդը, որ իր երկար պատմության ընթացքում բազմաթիվ մարգարեների առաքելության ականատես է եղել կրկին փրկչի  է սպասում: Նյութապաշտության հրեշը դեպի կործանում է տանում ժողովրդին, իսկ բռնահարված ժողովուրդը կքում է Մովսեսի օրենքների աղավաղման ծանր բեռան ներքո: Նման ծանր պայմաններում Աստված իր ողորմությունն է ապացուցում չարագործ մարդկությանը: Բացվում են երկնքի դռները և ծնվում է հրաշք մի մանուկ, որը աշխարհի նյութապաշտներին պիտի սովորեցնի սիրո և ապաշխարհության գաղտնիքը և նրանց առջև բացի երջանկության ճանապարհը: Այսպիսով շուրջ  2000 տարի առաջ ծնվեց Սուրբ կույս Մարիամի որդի՝ Հիսուսը, որի ծնունդը եղավ հրաշախառն: Մարիամի մաքրության ու սրբության մասին Ղուրանում ու նաև իսլամական վկայություններում բազմաթիվ ակնարկներ կան: Մարիամի դիրքն այնքան բարձր էր, որ նույնիսկ թիկունքում էր թողել ժամանակի մարգարե Զաքարիային և գերազանցում էր նրան: Հետևելով Ղուրանին մուսուլմանները հավատացած են, որ Քրիստոսը  Արարչի կողմից ուղարկված խոսք էր, որ տեղավորվեց Մարիամի արգանդում, որպեսզի ծնվի ու Աստծո ծառան դառնա: Նրանց մեջ ովքեր հավատացին Հիսուսին 12 աշակերտներ կային, որոնք ընդունեցին Հիսուսի հրավերը և հայտնի դարձան որպես առաքյալներ: Ղուրանում ասված է. «Հիսուսը դարձավ հրեաներին և ասաց, «ձեր միջից ով է իմ աջակիցը դառնալու Աստծո կրոնը քարոզելու համար» և առաքյալներն ասացին «մենք Աստծո աջակիցներն ենք, հավատում ենք Աստծուն և դու վկա եղիր, որ մեն հանձնվում ենք»: Իսրայելի ժողովուրդը Հիսուսին սպանելու համար դավ է նյութում: Ղուրանում գրված է, որ Հիսուսի փոխարեն խաչում են նրան նմանող անձին և Աստծո կամքն այլ էր: Ղուրանում կարդում ենք. «Եվ կասեն, որ մենք սպանեցինք Քրիստոսին, Մարիամի որդի Հիսուսին, մինչդեռ նրանք նրան չխաչեցին»: Աստծո կամքով նրա մաքուր  ծառան համբարձվեց երկինք: Ղուրանն այդ մասին գրում է. «Ով Հիսուս, ես քեզ կանչում եմ ինձ մոտ և քեզ զերծ եմ պահում անհավատներից մինչև մեռելների հարության օրը: Քեզ հետևողներին վեր եմ դասելու անհավատներից»:   

 

Քեյհան

Արթնացեք, ԱՄՆ-ի բանակն անպարտելի չէ

 

Վերջին շաբաթներում բազմաթիվ հաղորդումներ վկայում են մեկ կետի մասին. «ԱՄՆ-ի անկման շրջանը սկսվել է»: Սիրիայից ու Աֆղանստանից նահանջելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը ամերիկյան հետազոտական կենտրոնների համոզմամբ դրա ապացույցն է համարվում: Արևմուտքցի որոշ փորձագետներ նույնիսկ ընդգծում են, որ ամերիկյան աշխարհը մեծ արագությամբ մոտենում է իր վախճանին: «Վաշինգտոն Փոստ» օրաթերթն էլ մի հաղորդման մեջ անդրադարձել է ԱՄՆ-ի բանակի թերություններին:

«Վաշինգտոն Փոստ»-ը «Քնից արթնացեք, ԱՄՆ-ի բանակն անպարտելի չէ» խորագիրը կրող մի հաղորդման մեջ գրեց. «Վաշինգտոնում այսօր ամենաակնհայտ պատմությունն ԱՄՆ-ի ռազմական ուժի թուլացումն է, որը մասնավորապես վերջին զարգացումների լույսի ներքո մեծ նշանակություն է ստանում: Այդ զարգացումներից են պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հրաժարականը, ամերիկացի զորայիններին Սիրիայից հեռացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հապճեպ որոշումը, Հյուսիսային Կորեայի իշխանությունների այն հայտարարությունը, թե Փխենյանը կպահպանի իր միջուկային սպառազինությունը և ի վերջո  չինացի հաքերներին վերագրվող կիբերային ծավալուն հարձակումը»:

«Սառը պատերազմից հետո ամերիկացիները ենթադրում էին, թե աշխարհում որևէ  երկիր չի կարող ընդդիմանալ ԱՄՆ-ի ռազմական ուժին և տեխնոլոգիական ոլորտում նրա առաջնորդի դիրքին: Սակայն ռազմական առումով ներկա իրողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանում ու Չինաստանում արդիական պաշտպանական ծրագրերը և Իրանում ու Հյուսիսային Կորեայում վերջին նվաճումները սպառնալիքի են ենթարկել ԱՄՆ-ի կարողություններն ու ընդունակությունները»,-գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը:

Հաղորդման մեջ նաև կարդում ենք. «ԱՄՆ-ի միջազգային նպատակների պաշտպանության հարցում բանակը երկու կարևոր ու կենսական դերակատարություն ունի: Նախ ԱՄՆ-ի շահերին սպառնացող հարձակմանը դիմակայելն է և երկրորդ նույն շահերի պաշտպանության ճամբին պայքարն ու հաղթանակ արձանագրելը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի բանակի այդ երկուսում էլ անկում է արձանագրում»:

 

Ալիք

Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել լեռնային ղարաբաղից THE NATIONAL INTEREST

 

Հայտնի ամերիկացի լրագրող, քաղաքագետ Ռոբերտ Ֆարլին հրապարակել է The National Interest վերլուծական հանդեսում իր հերթական ամենամյա կանխատեսումն այն մասին, թե աշխարհաքաղաքական ներկա իրադրության պայմաններում, ինչ հնարավորություններ կան Երրորդ Համաշխարհային պատերազմի սկսման համար։ Ֆարլին գրել է, որ մի կողմից Չինաստանի ռազմական ու տնտեսական հզորության աճը, մյուս կողմից աշխարհակարգին չենթարկվելու Ռուսաստանի քայլերը կարող են հանգեցնել այն բանին, որ հաջորդ տարի սկսվի լուրջ հակամարտություն խոշոր տերությունների միջեւ եւ ավելի հավանական դառնա Երրորդ Համաշխարհային պատերազմի լինելիությունը։

Այսպես, ըստ վարկածներից մեկի, չին-ամերիկյան առեւտրային պատերազմը կարող է վերաճել 3-րդ Համաշխարհայինի եւ այս դեպքում դետոնատոր կարող է դառնալ Հարավ-Չինական ծովը։ Հաջորդ օջախը, որտեղ նույնպես հնարավոր է սրացում եւ վերաճում գլոբալ կոնֆլիկտի՝ Ուկրաինան է, որտեղ ոչ միայն Կիեւն ու Մոսկվան են հակամարտում, այլ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն։ Եմենյան հակամարտությունը, Իրանի վրա ամերիկյան ճնշումը, Սիրիայի անկայունությունը կարող է դառնալ երրորդ օջախը, որպեսզի Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում սկսվի Երրորդ Համաշխարհային պատերազմը։

«Բարուտի տակառի» իր համբավը դեռ շարունակում է պահպանել նաեւ Կորեական թերակղզին, չնայած այն բանին, որ այնտեղ թվացյալ լիցքաթափում կա։ Հետաքրքրական է այն, որ Ֆարլին գրել է, որ Ռուսաստան-Մերձբալթիկա հակասությունները կարող են բերել Երրորդ Համաշխարհայինի սկմանը, կամ Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստան-Ադրբեջան առճակատման սրացումը։ Օջախներ են նաեւ Վենեսուելան եւ Քաշմիրը։ Ֆարլին նշել է, որ համեմատաբար փոքր հակամարտությունները աշխարհի կողմից չեն ստանում պատշաճ ուշադրություն, հետեւաբար դրանք կարող են վերաճել լուրջ առճակատման գոտիների, նախքան որ կնկատվեն։

 

 

Հրապարակ

Պուտինը Լուկաշենկոյին դեմ է տվել 1999թ. միութենական համաձայնագիրը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում և ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով:

«Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը Բելառուսին դեմ է տվել 1999-ին ստորագրված ու այդպես էլ կյանքի չկոչված միութենական համաձայնագիրը և շատ ուղիղ ասում է նրան՝ եթե ցանկանում ես ՀԱՊԿ քարտուղարություն, գազի գնի իջեցում, 10 միլիարդ վարկ, ապա բարի եղիր կատարել համաձայնագրի դրույթները` նույնականացրու արժույթդ, անձնագրերդ` Ռուսաստանի հետ, ինչին, բնականաբար, Լուկաշենկոն համաձայն չէ։ Լարվածությունն առկա է, այսօրվա հանդիպումից կախված կլինի շատ բան, այդ թվում և 1 օր հետո Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները»:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի հետ պայմավորվածությունը գնում է դեպի գազի գնի անփոփոխ վիճակ. «Գինը և 10 տոկոս` Ռուսաստանից տրվող սուբսիդիայի հարցը քննարկվում է։ Մեզ բոլորիս արգելված է այդ առնչությամբ կարծիք հայտնել։ Խնդիրը բացառապես Փաշինյանի և նրա առաջին խորհրդական Արսեն Գասպարյանի տիրույթում է»»: