Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունները սրվում են՝ պատժամիջոցներ և ռազմական առճակատում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102424-Ռուսաստանի_և_Ուկրաինայի_միջև_լարվածությունները_սրվում_են_պատժամիջոցներ_և_ռազմական_առճակատում
2014 թվականին Կիևում արևմտամետ կառավարության իշխանության հասնելուց հետո, Ղրիմը Ռուսաստանին կցվելուց և Ուկրաինայի արևելքում ներքին պատերազմից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվեցին, իսկ Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական նավերի վերջին բախումն էլ ավելի սրեց լարվածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2018 07:25 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունները սրվում են՝ պատժամիջոցներ և ռազմական առճակատում

2014 թվականին Կիևում արևմտամետ կառավարության իշխանության հասնելուց հետո, Ղրիմը Ռուսաստանին կցվելուց և Ուկրաինայի արևելքում ներքին պատերազմից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվեցին, իսկ Կերչի նեղուցում ռուսական և ուկրաինական նավերի վերջին բախումն էլ ավելի սրեց լարվածությունը:

Վերջին օրերին միմյանց դեմ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի քայլերը խիստ տեսք են ստացել: Այս կապակցությամբ Ռուսաստանը երեքշաբթի օրը խստացրեց Ուկրաինայի դեմ տնտեսական պատժամիջոցները և Ուկրաինայի ավելի քան 250 ֆիզիկական ու իրավաբանական անձանց անունները ներառեց  նոյեմբերին հրապարակած սև ցուցակում:

Այս պահին 567 ուկրաինացիներ և 75 ուկրաինական ընկերություններ  տնտեսական պատժամիջոցների են ենթարկվել Ռուսաստանի կողմից: Այս պատժամիջոցների շրջանակում, Ռուսաստանում սառեցվել են հիշյալ ֆիզիկական ու իրավաբանական անձանց բոլոր ակտիվները:

Դրան զուգահեռ Ուկրաինան նույնպես ռազմական աննախադեպ սպառնալիք է ուղղել Ռուսաստանին:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատարը նշել է, որ այդ ուժերը պատրաստ վիճակում են գտնվում Ռուսաստանի դեմ հավանական պատերազմի մեջ մտնելու համար:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխհրամանատարն ասել է.«Ռուսաստանի ոտնձգության դեպքում, պատրաստ ենք Ուկրաինայի և միջազգային օրենքներին հետևելով, օգտվել զենքից»:

Այս բոլորն այն դեպքում, երբ անցած շաբաթ օրը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ չնայած Կիևի սադրիչ քայլերին, Մոսկվան չի ցանկանում պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ:

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածությունը սրվել է նրանից հետո, երբ անցած նոյեմբերի 25-ին, երեք ուկրաինական ռազմանավեր հատեցին  ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող Կերչի նեղուցը՝ ցանկանալով անցնել Ղրիմի կամուրջը: Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանային ուժերի նավատորմը գրավել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող այդ նավերը և ձերբակալել է նավաստիներին:

Ուկրաինայի ռազմական բարձրաստիճան պաշտոնատարի կողմից հնչեցված բացահայտ սպառնալիքը վկայում է այն մասին, որ փոխադարձ լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի և մեծացել է մասնավորապես Ազովի ծովում ու Կերչի նեղուցում ռազմական լայնամասշտաբ բախման հավանականությունը: Ռուսները հավատացած են, որ Արևմուտքը խրախուսում է Կիևի իշխանություններին՝ հակառուսական հրահրիչ քայլերի դիմելու համար :

Մոսկվայի դիտանկյունից, ծովային վերջին առճակատման ժամանակ, Արևմուտքը, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի շրջանակներում հովանավորելով Ուկրաինայի քայլերն ու դիրքորոշումները, խրախուսել է Կիևի իշխանություններին հրահրիչ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ:

Լավրովի ընդգծմամբ. «Արևմուտքը ներողամտաբար է վերաբերվում Կիևի իշխանությունների բոլոր սխալ քայլերին և դա առնչվում է նաև Կերչի նեղուցում Ուկրաինայի նավախմբի վերջին հրահրիչ քայլի հետ, մինչդեռ նման վերաբերմունքը միայն նրանց խրախուսում է շարունակել կործանարար քաղաքականությունը և դեպի ոչնչացում տանել Ուկրաինան»:

Չնայած Մոսկվայի նման դիրքորոշմանն Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնատարներն իրենց  հայտարարություններում ու դիրքորոշումներում պնդում են Ռուսաստանի քայլերի դիմաց այդ երկրին աջակցություն ցուցաբերելու համար Եվրոպային ու ԱՄՆ-ին ուղղված դիումմի վրա:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոն, բացի այն որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալի կրճատման ու նույնիսկ խզման գլխավոր կողմնակիցներից է, նաև ընդգծում է Մոսկվայի դեմ Արևմուտքի քայլերի, այդ թվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խտացման և Ազովի ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության անհրաժեշտությունը:

Այսպիսով ակնկալվում է, որ Մոսկվայի  ու Կիևի միջև հարաբերոըթյունները գնալով առավել սրվելու են: