Ինչպե՞ս Իրանը դարձավ գերտերություն
https://parstoday.ir/hy/news/world-i244772-Ինչպե_ս_Իրանը_դարձավ_գերտերություն
ԱՄՆ-ում աճում է Իրանի դեմ պատերազմի պատճառով նախագահի դեմ ուղղված քննադատության ալիքը։
(last modified 2026-04-19T09:20:57+00:00 )
Ապրիլ 19, 2026 10:09 Asia/Tehran
  • Ինչպե՞ս Իրանը դարձավ գերտերություն

ԱՄՆ-ում աճում է Իրանի դեմ պատերազմի պատճառով նախագահի դեմ ուղղված քննադատության ալիքը։

Հղում անելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ջոն Ասաֆը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահի՝ Իրանի դեմ վարվող պատերազմական քաղաքականությունը՝ ընդգծելով. «Դոնալդ Թրամփը Վաշինգտոնին ներքաշել է մի պատերազմի մեջ, որի օգտին ոչ ոք չի քվեարկել»։
Ասաֆն ասել է. «200 միլիարդ դոլարը, որը Սպիտակ տունը խնդրել էր Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար, բավարար կլիներ ամբողջ երկրում համընդհանուր տարրական կրթության տասնամյակը ֆինանսավորելու համար, բայց փոխարենը մենք ականատես ենք լինում մի պատերազմի, որի օգտին ոչ ոք չի քվեարկել, և ոչ ոք չի կարող դրա իմաստը բացատրել»։
Անդրադառնալով պատերազմի ընթացքի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հակասական հայտարարություններին՝ նա հավելել է. «Պատերազմի 10-րդ օրը Թրամփն ասաց․  «սա մեծ պատերազմը է», 11-րդ օրը, որ «այն շատ շուտով կավարտվի», 12-րդ օրը նա ասաց, որ «մենք հաղթել ենք», 40-րդ օրը նա ասաց, որ «մենք հասել ենք լիակատար և բացարձակ հաղթանակի», իսկ 49-րդ օրը նա ասաց, որ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը, մինչդեռ մենք լսում էինք, որ նեղուցը դեռևս փակ է»։
 ԱՄՆ դեմոկրատ սենատորը նշել է, որ Իրանի դեմ Թրամփի վարած պատերազմը մինչ օրս խլել է 13 ամերիկացի զինվորի և հազարավոր քաղաքացիական անձանց կյանք և հանգեցրել է կտրուկ   գնաճի։ Նրա խոսքով․ «Իրանը մինչ օրս կանգուն, և իսկ  հարստացված ուրանի պաշարները  մնացել են անվնաս»։
Ամերիկյան The Daily Beast պարբերականը նույնպես անդրադարձել է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ի ռազմավարական ձախողմանը և գրել. «Թրամփը փնտրում էր հեշտ հաղթանակ, բայց փոխարենը Իրանը վերածեց նոր գերտերության»։
Պարբերականը գրել է․ «Թեհրանը չհանձնվեց հարձակումների առաջին ալիքի ժամանակ և չզիջեց Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, քանի որ տասնամյակներ շարունակ պլանավորել էր պաշտպանվել նման հարձակման դեպքում, մինչդեռ Միացյալ Նահանգներն այժմ խրված է օղակի անկյունում և ստիպված է զիջումների գնալ և հաղթահարել այս իրավիճակը,ք անի որ չէր կանխատեսել նման հարձակում»։