Մամուլի տեսություն 26-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102429-Մամուլի_տեսություն_26_12_2018
Վերլուծաբանների ընդգծմամբ այս պահին ԱՄՆ-ի բորսայում ծանր իրավիճակը հասել է այն մակարդակին, որը 1930-ական թվականների սկզբին տեղի ունեցած տնտեսական լճացումից հետո աննախընթաց է համարվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2018 08:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-12-2018

Վերլուծաբանների ընդգծմամբ այս պահին ԱՄՆ-ի բորսայում ծանր իրավիճակը հասել է այն մակարդակին, որը 1930-ական թվականների սկզբին տեղի ունեցած տնտեսական լճացումից հետո աննախընթաց է համարվում:

Էբթեքար

ԱՄՆ-ում բորսայի «սև Քրիսմասը»

 

Վերլուծաբանների ընդգծմամբ այս պահին ԱՄՆ-ի բորսայում ծանր իրավիճակը հասել է այն մակարդակին, որը 1930-ական թվականների սկզբին տեղի ունեցած տնտեսական լճացումից հետո աննախընթաց է համարվում: Այս վերլուծաբանները սահմանային պատի շուրջ ներքին լարվածություն ու պաշտպանության նախարարի հրաժարականը համարում են արժեթղթերի շուկայի անկման երկու ազդակները, իսկ համոզված են, թե դրա հիմքերը պիտի որոնել Եվրոպայի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրական պատերազմում:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման բյուջեի ապահովման շուրջ ընթացող վեճերը, որը հանգեցրեց ԱՄՆ-ի կառավարության որոշ բաժնի աշխատանքի արձակման, շարունակում է մնալ ԱՄՆ-ի ներքին ամենակարևոր զարգացումը: Այս կապակցությամբ Թրամփը կարևոր հանդիպում ունեցավ Ներկայացուցիչների տան դեմոկրատական ղեկավարների հետ, որպեսզի տարաձայնությունների և կառավարության աշխատանքի արձակմանը վերջ տալու համար ինչ-որ ելք գտնվի, սակայն Նանսի Փելուսին և Չաք Շումերը նախագահին մեղավոր համարեցին առաջացած փակուղու և անկարգության պատճառով և մի հաղորդագրությամբ հայտարարեցին, որ «Ուալսթրիթ»-ի արժեթղթերի արժեքի անկումն ու նաև կառավարության աշխատանքի արձակումը պաշտպանության նախարարի հրաժարականից հետո Թրամփի հետապնդած ծրագրերից են ու այդ պատճառով էլ նա հիմա չգիտի թե ինչպես ձերբազատվի այս իրավիճակից:

Այս միջոցին Թրամփի վարչակազմը միաժամանակ երեք կարևոր ներքին մարտահրավեր է դիմագրավում՝ Սիրիայից զորուժի հեռացման որոշման հետ կապված տագնապը, պաշտպանության նախարարի հրաժարականը և սահմանային պատի բյուջեի ապահովման շուրջ դեմոկրատականների հետ բանակցություններում փակուղի մտնելն ու կառավարության որոշ բաժինների աշխատանքի արձակումը, որոնք պատճառ են դարձել ԱՄՆ-ի շուկայում արժեթղթերի ուշագրավ անկման պատճառ  են դարձել: «Գարդիան»-ի հաղորդման համաձայն «Դավջոնզ»-ի արժեթղթերը երկուշաբթի օրվանից սկսած մինչև ուրբաթ օրը 653 միավոր անկում արձանագրեցին և թիկունքում թողեցին վերջին մեկ տասնամյակի ընթացքում ամենավատ շաբաթը:

Այդ պատճառով էլ Թրամփը թուիթերյան մի ուղերձում գրոհելով ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի դեմ նրան է երկրի տնտեսության միակ խնդիրը համարել: Այս ընթացքում որոշ լրատու աղբյուրներ տեղեկացրեցին, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Կենտրոնական բանկի տնօրեն Ջերում Փավելին աշխատանքից հեռացնելու կապակցությամբ զրույց է ունեցել գանձապահության նախարարի հետ:

 

Ջոմհուրի Էսլամի

Աղմուկ թաքցնելու համար Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումը

 

Հորդանանի թագավոր Մալեք Աբդոլլահը Սիրիայի հետ քաղաքական հարաբերությունների վերսկսման պաշտոնապես համար իր երկրի պատրաստակամությունը հայտնեց և ընդգծեց, որ հարաբերությունների նախկին մակարդակը վերականգնվելու է: Սուդանից հետո Հորդանանը  երկրորդ երկիրն է, որ վերականգնում է Սիրիայի հետ հարաբերությունները: Այս որոշումները կարելի է ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի և դիմադրության ուժերի հաղթանակների և Սիրիայում ԻԼԻՊ-ի ու նրա աջակիցների կրած լիարժեք  պարտության հետևանքը համարել, որը ԱՄՆ-ին գրեթե բոլոր բնագավառներում դրել է պասիվ դիրքերում:

Սիրիայից ամերիկացի զորայինների դուրս բերումն այս տեսակետից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կրած կտրուկ պարտության վկայությունն է համարվում և դժվար կարելի է պատկերացնել, որ ուրիշների ճնշման կամ հակառակության պատճառով Վաշինգտոնը կարող է վերատեսության ենթարկել իր որոշումը: Այդուհանդերձ Սիրիայից հեռանալու համար Թրամփի ընդունած որոշումը դեմ է առել ԻԼԻՊ-ին աջակցող կոալիցիայում նրա որոշ դաշնակիցների հակառակությանը, իսկ ԱՄՆ-ի ուժային կառույցներում նույնպես ընդդիմախոսներ ունի: Բացի այդ Դամասկոսի հետ քաղաքական հարաբերությունների վերականգնման համար Սուդանի և Հորդանանի ընդունած որոշումը դեմ է առել տարածաշրջանում սաուդացիների համախոհ ԶԼՄ-ների բողոքին, որոնք Սուդանին ու Հորդանին մեղադրել են միահեծանության մեջ:

Դա կարևոր է այն տեսակետից, որ Արաբական պետությունների լիգան էլ, որ սաուդացիների ճնշման ներքո Սիրիայի աթոռը հանձնել էր Սիրիայի ազատ բանակ կոչվող ահաբեկիչներին, այժմ փորձում է այդ աթոռը  վերադարձնել Դամասկոսի իշխանություններին:  

Ամենակարևորն այն է, որ Դամասկոսի իշխանությունների դիրքերի ամրապնդմամբ և Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությամբ այլևս որևէ մեկը Բաշար Ասադի պաշտոնազրկումը չի պահանջում և դա որպես Սիրիայի հետ համագործակցության ու բանակցության նախապայման չի ներկայացնում: Դրան զուգահեռ եվրոպական պետությունները բազմաթիվ խմբեր գործուղելով Դամասկոս ու գաղտնի բանակցություններ վարելով Սիրիայի իշխանություններից պահանջել են թույլ չտալ ձախողած ահաբեկիչների վերադարձը Եվրոպա:

 

Ժողովուրդ

Կառավարության կազմն ուրվագծվում է. բոլոր մարզպետներն ու որոշ նախարարներ ինքնաբացարկի դիմումներ կգրեն

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:

Հայտնի է նաեւ , որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որեւէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները:

Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»:

 

Ալիք

Հայաստանի «Տոնացույց» մշակութային կենտրոնի եւ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի համատեղ ներկայացումը՝ Նոր Ջուղայում

 

Համագործակցությամբ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսես Շնորհալի» գրադարանի եւ Առաջնորդարանի Հանրային կապի գրասենյակի պատասխանատուների, երեքշաբթի՝ 19 դեկտեմբեր 2018 թվականի երեկոյան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տերյան» դահլիճում իրականացվեց տիկնիկային թատրոն եւ շվաքախաղ՝ Հայաստանի «Տոնացույց» մշակութային կենտրոնի եւ «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի համագործակցությամբ։ Տեղեկացնում է Նոր Ջուղայի մեր թղթակիցը:

«Տօնացոյց»-ն Իրան էր ժամանել «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի հրավերով։ Սույն խմբերը ծանոթացել են իրանական 1395 թվականին, Նոռուզի տիկնիկների փառատոնի ընթացքում, որից հետո էլ սկիզբ է դրվել նրանց սերտ փոխ-համագործակցությանը։

Ծրագրի ընթացքում հնչեցին աշխույժ երգեր ու երաժշտություններ, ինչի շնորհիվ առավել խանդավառ մթնոլորտ ստեղծվեց։

Երեկոն ավարտվեց միասնական ավանդական շուրջպարով:

Հարկ է նշել, որ «Տօնացոյց»-ի Իրան կատարած այցի շրջագծում Սպահան քաղաք այցելությունը հովանավորվել էր Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի, «Քաշանի տիկնիկների թանգարան»-ի, «Հոզաք» ավանդական կացարանի եւ (Europe Car) ընկերության միջոցով։ Խումբը Սպահանի տարբեր կենտորններում հայ եւ պարսիկ հանդիսատեսի համար իրականացրեց իր ներկայացումները։