Մամուլի տեսություն 27-12-2018
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քաղաքական, զինվորական ու ապահովական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ Աֆղանստան կատարած միօրյա այցի շրջանակներում այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումներից հետո տեղեկացրեց Իրանի ու Թալիբների միջև բանակցության մասին և ընդգծեց, որ Աֆղանստանի կառավարությունը տեղեկացված է Թալիբների հետ Իրանի բանակցությունների ու շփումների մասին և այս ընթացքը շարունակվելու է:
Իրան
Թալիբների հետ Իրանի բանակցությունը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը քաղաքական, զինվորական ու ապահովական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ Աֆղանստան կատարած միօրյա այցի շրջանակներում այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումներից հետո տեղեկացրեց Իրանի ու Թալիբների միջև բանակցության մասին և ընդգծեց, որ Աֆղանստանի կառավարությունը տեղեկացված է Թալիբների հետ Իրանի բանակցությունների ու շփումների մասին և այս ընթացքը շարունակվելու է: Թալիբների հետ Իրանի բանակցությունը և ահաբեկչական այդ խմբի հանդեպ մեր երկրի հովանավորության հավակնություն ավելի վաղ ներկայացվել էր մի խումբ ամերիկացի պաշտոնատարների և Աֆղանստանի անվտանգության կառույցներից որոշների ղեկավարների կողմից: Կաբոլում Իրանի դեսպան Համիդռեզա Բահրամին մերժելով այս հավակնություն ասել էր. «Թալիբների հետ շփումներ ունենք, բայց այդ շփումը նույնիսկ կապերի չեն վերածել, քանի որ չեն ցանկացել լեգիտիմություն տալ նրանց»: Բահրամին այդ շփումների նպատակը Թալիբներին խրախուսելն է համարել, որպեսզի միանան Աֆղանստանի հետ խաղաղության բանակցային գործընթացին: Իսկ այժմ մեր երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հաստատելով այդ դիրքորոշումն Իրանի ու Թալիբների միջև ընթացիկ բանակցությունները Աֆղանստանում առկա ապահովական խնդիրների կարգավորմանը սատարելու միջոց է համարել: Շամխանին այս արտահայտությունները կատարել է իր աֆղան պաշտոնակից Համդոլլահ Մոհեբի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև ասաց, որ Թալիբան խմբի հետ շփումներն ու բանակցություններն իրականացվել են Աֆղանստանի կառավարության տեղեկությամբ և այս ընթացքը շարունակվելու է: Մեր երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի կողմից Իրանի ու Թալիբների միջև բանակցությունները հաստատվում են այն պայմաններում, երբ Թալիբան խմբի ներկայացուցիչներն անցած շաբաթ Էմիրություններում եռօրյա բանակցություններ վարեցին ամերիկացի պաշտոնատարների հետ: Վերջին օրերին Թալիբները հաղորդագրություններ տարածելով հայտարարել են, որ պատրաստ չեն բանակցել Աֆղանստանի կառավարության պատվիրակության հետ և դա ի տես այն բանի, որ այս խմբի հետ բանակցություններում մեր պաշտոնատարների գերխնդիրը եղել է նրանց առաջնորդել դեպի Աֆղանստանի ներքին խաղաղության գործընթացին լուրջ ներգրավվածություն:
Ջավան
Սպիտակ տունն անդամալույծ է դառնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անգամ հարձակում գործեց ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի վրա և դրվատանքի խոսքեր ուղղելով գանձապահության նախարարին ու ամերիկյան որոշ ընկերությունների քննադատեց այդ երկրի արժեթղթերի շուկայում անկման ուղղությամբ Կենտրոնական բանկի դերակատարությունը: Թրամփն ասաց. «Կենտրոնական բանակը չափից ավելի մեծ արագությամբ է բարձրացնում տոկոսադրույքները քանի որ ենթադրում է, որ տնտեսությունը գտնվում է չափազանց լավ պայմաններում, բայց ես կարծում եմ, որ նրանք մոտ ապագայում կանդրադառնան իրենց սխալը»:
«ՄաքԼառիթի» գեոպոլետիկական խորհրդատվական միության ավագ խորհրդական Ստիվ Օքանը հավատացած է, որ նման պայմաններում ոչ միայն հնարավոր է որ Թրամփը իմպիչմենտի ենթարկվի այլև ԱՄՆ-ն կանգնած է անդամալույծ դառնալու վտանգի դիմաց: Օքանի ընդգծմամբ կարևոր չէ, որ իմպիչմենտի հարցը օրակարգ կմտնի, թե՝ ոչ, սակայն դա ուշադրության կառնվի ԱՄՆ-ի քաղաքականությանը վերաբերող զրույցներում և հարցերի կարգավորման համար անդամալույծ կդարձնի Վաշինգտոնին, ինչը մեծ վտանգ է համարվում առևտրի համար: Օքանը «Սի Էն Բի Սի» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ դեմոկրատականներն այդ կապակցությամբ առաջիկա տարի ինչ-որ քայլեր կձեռնարկեն: Նա որ Սինգապուրում ԱՄՆ-ի առևտրի պալատի անդամներից է հավատացած է. «Վաշինգտոնը բառի իսկական իմաստով արձակվելու է, քանի որ նախագահը չի կարողանալու այդ հարցից ուրիշ որևէ բանի վրա կենտրոնանալ: Ես կարծում եմ, որ 2019 թվականին սա մեծ վտանգ է լինելու»:
«Նյու Յորք Թայմզ»-ի վերլուծաբան Թոմաս Ֆրիդմանն էլ գրել է. «Մինչ այսօր ես չէի ցանկանում, որ Դոնալդ Թրամփը պաշտոնազրկի: Խստորեն հավատացած եմ. Որ եթե պիտի որևէ փոփոխություն լինի, դա պիտի լինի քվեատուփերի միջոցով, սակայն անցած շաբաթ իմ և շատ ամերիկացիների, այդ թվում հանրապետականների համար վերջին պղպջակն էլ պայթեց: Դա այն պահն էր, երբ ինքներս մեզ հարցրինք, որ արդյոք դեռ երկու տարի է պիտի հանդուրժենք այս մարդուն: Դա ի տես այն բանի, որ Մյուլլերի հետաքննությունը հասել է զգայուն փուլի և առավել քան երբևե անկայունացնելու է երկիրը, մեր շուկաներն ու տարբեր կառույցները: Հետևաբար այս պայմաններում սեղանին պիտի դրվի Սպիտակ տնից նրա հեռացման հարցը»:
Ալիք
Կարո Փայլանին կրկին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
Թուրքիայում կրկին ցանկանում են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ խորհրդարան է ներկայացվել 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն՝ նրանց դեմ բացված դատական գործերի հիման վրա: Աղբյուրը չի մանրամասնում դատական գործերի շրջանակում քաղաքական գործիչներին առաջադրված մեղադրանքների մասին:
Նշվում է, որ խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողովի հաստատումից հետո միջնորդությունը կուղղվի Արդարադատության նախարարություն՝ վերջնական հաստատման համար:
Ութ պատգամավորներից 6-ը Փայլանի կուսակիցներն են, նրանց թվում է նաև կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը:
Հիշեցնենք, որ թուրքական դատարանը Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել պահանջել էր նաև այս տարվա մայիսին: Այդ ժամանակ դատարանը Փայլանին մեղադրում էր անցյալ տարվա մարտին Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանում թուրք լրագրողներ Ջան Դյունդարի և էրդեմ Գյուլի գործով դատավարության ընթացքում դատական գործընթացի գաղտնիությունը խախտելու համար:
Հրապարակ
Ինչ սպասելիքներ կան Փաշինյան-Պուտին այսօրվա հանդիպումից
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպումը, որից սպասելիքները շատ են: Բայց քանի որ Լուկաշենկո-Պուտին 4 ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը որևէ համաձայնության չեն հանգել, այսօրվա հանդիպումից ևս սպասումները մեծ չեն:
«Հանդիպումը կանցնի նորմալ՝ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կարող էր շարժել Ռուսաստանի մտահոգությունը, ինչպես, ասենք` 2008-ին, երբ Սերժ Սարգսյանն օգոստոսյան բլից-կրիգից հետո մեդալով պարգևատրեց Սահակաշվիլուն, իսկ դրանից առաջ էլ Քոչարյանն էր Մեղրու տարբերակի շուրջ բզբզում»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:
Բայց Լավրովի, Կարասինի հայտարարություններն այլ բան են հուշում։ «Կա պոտենցիալ և իրական մտահոգություն։ Ռուսաստանի միակ մտահոգությունն է, որ Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չլինի, ինչն այս պահին չկա»»: