Մամուլի տեսություն 28-12-2018
Իր երկրի զորայիններին հանդիպելու նպատակով տարածաշրջան կատարած ԱՄՆ նախագահի այցից հետո Դոնալդ Թրամփն ու Սպիտակ տան մամուլի հարցերով պատասխանատուները բացահայտեցին, որ ԱՄՆ-ի ծովուժի հատուկ ծառայության միավորը տեղակայված է Իրաքում:
ԻՍՆԱ
Իրաքում Թրամփի թույլ տված կոպիտ սխալը
Իր երկրի զորայիններին հանդիպելու նպատակով տարածաշրջան կատարած ԱՄՆ նախագահի այցից հետո Դոնալդ Թրամփն ու Սպիտակ տան մամուլի հարցերով պատասխանատուները բացահայտեցին, որ ԱՄՆ-ի ծովուժի հատուկ ծառայության միավորը տեղակայված է Իրաքում:
«Նյուզվիք»-ի ընդգծմամբ, թեև ԱՄՆ-ի ուժերի գլխավոր հրամանատարը կարող է տեղեկությունները դուրս բերել գաղտնիությունից, այդուհանդերձ հատուկ գործողությունների ջոկատի տվյալներն ԱՄՆ-ի քաղաքացիների համար չեն բացահայտվում մասնավորապես երբ այդ ծառայության անդամները տեղակայված են գործողության վայրում: Իրենց առաքելության զգայնության պատճառով պատկերներում ու տեսագրություններում ընդհանրապես հատուկ ջոկատային ուժերի անդամների դեմքը պղտորվում է:
Իսկ չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահի հրապարակած տեսագրություններում հատուկ ջոկատային ուժերի պատկերները չափազանց պարզ են: ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի նախկին և գործող պաշտոնատարներ «Նյուզվիք»-ի հետ զրույցում ասացին, որ նման ջոկատների հաստատման վայրն ու այլ տվյալներն ընդհանրապես գաղտնի են պահվում և Թրամփի այդ քայլը օպերատիվ անվտանգության ոտնահարում է համարվում:
Ս. Ծննդյան տոնի առիթով Թրամփն Իրաք ուղևորվեց: ԱՄՆ նախագահն ու նրա կինը՝ Մելանիան հրապարակել են Իրաքի «Էյն-օլ-Ասադ» ավիաբազայում ամերիկացի զորայինների հետ իրենց լուսանկարները: Այս ուղևորության մասին տեղեկությունը մինչև Իրաքում ու Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցած ԱՄՆ-ի հատուկ ջոկատային շուրջ 100 զինծառայողների համար Թրամփի ելույթի ավարտը գաղտնի պահվեց:
Նրանից հետո երբ Թրամփին փոխադրող «Էյր Ֆորս Վան» ինքնաթիռը դուրս եկավ Իրաքի օդային սահմաններից Թրամփն իր թուիթերյան էջում հրապարակեց ամերիկացի զորայինների հետ իր հանդիպման տեսագրությունը: Այս տեսագրությունը ցույց է տալիս, որ Թրամփն ու նրա կինը լուսանկարվում են զորայինների հետ, որոնք ըստ երևույթին ԱՄՆ-ի ծովուժի հատուկ ջոկատայիններ պիտի լինեն: Հիշյալ զորայինները կրում էին համազգեստներ և նույնիսկ իրենց հետ ունեին գիշերվա տեսողության հատուկ ակնոցներ:
ԱՄՆ-ի ծովուժի հատուկ ծառայության ջոկատի տեղեկատվության նախկին փորձագետ Մալքոմ Նանսի ընդգծմամբ այս տեսագրության հրապարակումը ոտնահարում է ավանդական պրոտոկոլը, որոնք նպատակ ունեն պաշտպանել հատկապես հատուկ ջոկային ուժերի այն անդամների անվտանգությունը, որոնք հաստատված են գործողության վայրերում:
Այս անակնկալ այցի ընթացքում ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Իրաք ճամբորդելու համար որոշ մտահոգություններ է ունեցել: Որոշ հաղորդումների համաձայն նա ասել է, որ ինքնաթիռի փակ պատուհանները, որոշակի մտահոգություններ են պատճառել:
Այս կապակցությամբ հարցին պատասխանելով Թրամփն ասել է. «Իմ համար շատ էլ մտահոգված չէի: Մտահոգ էի առաջին տիկնոջ համար: Սա կասեմ ձեզ: Մենք մութ ինքնաթիռում էինք և որևէ տեղից լույս չէր ներթափանցում: Ես շատ եմ ինքնաթիռ նստել: Եթե հարցնեք, որ ես մտահոգ էի, պիտի ասեմ, այո, մտահոգ էի»:
Անցած ամիս նախկին բարձրաստիճան մի պաշտոնատար «Վաշինգտոն Փոստ»-ի հետ զրույցում ասել էր. «Թրամփը մտահոգ է նրանից, որ պատերազմական շրջաններ այցելելով իր կյանքին կարող է վտանգ սպառնալ»: Նա որ այդ մասին զրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ ասել է. «Նա բոլորովին չի ցանկանում նման վայրեր այցելել: նա վախենում է տիրող պայմաններից: Վախենում է, որ գուցե ոմանք փորձեն իրենց սպանել»:
Tert.am
Քանի դեռ բանակցություններն ընթանում են, գործելու են գազի սակագնի այն պայմանները, որոնք այժմ առկա են. Տ. Ավինյանի խոսնակ
Քանի դեռ բանակցություններն ընթանում են, գործելու են գազի սակագնի այն պայմանները, որոնք այժմ առկա են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Նշենք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Տիգրան Ավինյանի ենթակայության տակ գտնվող կառույց է:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա. «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով»,- ասել էր Ն. Փաշինյանը:
News.am
Իշխանության մոլուցքը մեզ հասցրել է այս օրին եւ քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն. Ստեփան Դանիելյան
Իշխանության մոլուցքը մեզ հասցրել է այս օրին եւ քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնվորապես, նշել է.
«Մարդկանց կործանում է իշխանության ձգտումը: Իշխանափոխությունից հետո Նիկոլին խորհուրդ էին տալիս կազմել ոչ կուսակցական կառավարություն, որը կպատրաստեր օրենսդրական փաթեթ (շատ կոնկրետ օրակարգով), որից հետո նոր ընտրություններ անցկացվեր: Սա կապահովեր հանրային համերաշխությունը, անգամ սեւերի, սպիտակների, կապույտների եւ մնացած գույների միջեւ: Դա իշխանափոխությունը կվերածեր արժեքների հեղափոխությանը:
Սակայն իշխանության մոլուցքը կուրացնում է մարդկանց: Այդ մոլուցքն է մեզ հասցրել այս օրին եւ քաղաքական տգիտությունը դարձրել իշխանություն:
Մեր խնդիրն է ձեւավորել համազգային միասնության օրակարգ, բնականաբար խորհրդարանից դուրս:
ՔՊ-ի ցուցակում կան քիչ քանակությամբ մարդիկ, որոնք տեղ ունեն «Նոր Հայաստանում», բայց նրանց քանակը քիչ է եւ որակ չի կազմում:
Մեր խնդիրը պետք է լինի շարունակել կիսատ թողնված հեղափոխությունը եւ այն հասցնել իր ավարտին»:
Ռուսական խոշոր պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ճանաչել
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում «ոչ թե «գունավոր», այլ «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Վեդոմոստի» թերթի ընթերցողների վարկածով տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել։ «Վեդոմոստիի» ավանդական հատուկ նախագծում խմբագրությունն ու ընթերցողները 6 անվանակարգում տարվա անձանց են ընտրում։
Թերթի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են Հայաստանի առաջնորդին։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 27-ին։ Միևնույն ժամանակ պարբերականը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները «գունավոր հեղափոխություն» է անվանել։
Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է այս հրապարակմանը` նշելով, որ իրեն իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը։
«Բայց կարծում եմ` պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր» այլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Երկուսի միջեւ սարերի ու ձորերի տարբերություն կա», – գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։