Մամուլի տեսություն 29-12-2018
ԱՄՆ նախագահը հակառակ իր համարձակ արտահայտություններին միջինարևելյան ուղևորությունների դեպքում չափազանց զգուշավոր է և ճամբորդում է ուրիշների աչքից թաքուն այնպես որ նույնիսկ հյուրընկալ երկրի կառավարությունն էլ այդ մասին չի իմանում:
Ջավան
Գաղտագողի ուղևորության 7 թրիլիոն դոլարանոց տոմսը
ԱՄՆ նախագահը հակառակ իր համարձակ արտահայտություններին միջինարևելյան ուղևորությունների դեպքում չափազանց զգուշավոր է և ճամբորդում է ուրիշների աչքից թաքուն այնպես որ նույնիսկ հյուրընկալ երկրի կառավարությունն էլ այդ մասին չի իմանում: Թրամփը չորեքշաբթի գիշեր առանց Իրաքի կառավարությանը պաշտոնապես տեղյակ պահելու գաղտնի կերպով ուղևորվեց այդ երկիր, որպեսզի այցելի Իրաքի տարածքում հաստատված ամերիկյան ռազմաբազաները: Թրամփն «Էյն-օլ-Ասադ» ավիաբազայում ամերիկացի զորայինների հետ հանդիպման ժամանակ հաստատելով այդ այցի գաղտնի լինելն, ասաց. «Մենք 3-4 շաբաթ առաջվանից այս այցի համար ծրագրավորում էին կատարում, սակայն դա մի քանի անգամ անվտանգության պատճառներով չեղարկվեց, քանի որ այդ կապակցությամբ տեղեկությունների արտահոսք էր կատարվել»: Թրամփը հավելեց. «Շատ ցավալի է, երբ 7 թիլիոն դոլար ծախսում եք Միջին Արևելքում, իսկ հետո պարտավոր եք լինում գաղտնի կերպով ու ռազմական պահակագնդով այդտեղ գնալ և անվտանգ տեղ հասնելու համար պարտավորվում եք աշխարհի ամենաարդիական սարքերի ու ինքնաթիռների օգնությամբ պաշտպանական գործողություն իրականացնել»: ԱՄՆ նախագահն անյուհետև լրագրողների համար մանրամասնություններ է բացահայտել Իրաք կատարած իր ուղևորության մասին, ասելով. «Երանի տեսնեիք, որ այս այցի համար մենք պարտավորվեցինք ինչեր անել: Ինքնաթիռը խոր մթության մեջ էր: Բոլոր պատուհանները փակ էին: Որևէ լույս չկար: Բացարձակ մթություն էր: Մինչև օրս նման բան չէի տեսել»:
Դոնալդ Թրամփը, որ առաջին անգամ ԱՄՆ նախագահի պաշտոնում այցի էր գնում անհանդարտ մի երկրում տեղակայված այդ երկրի զորայիններին, ասաց, որ նպատակ չունի Իրաքից հեռացնել այդտեղ հաստատված ամերիկացի 5200 զորայիններին: Թեև Թրամփի այցն Իրաք տևեց ընդամենը մի քանի ժամ, սակայն այդ ընթացքում այդ երկրին ուղղած նրա վիրավորանքներն անհամար էին: Թրամփը ոչ միայն այս այցն իրականացրեց առանց Բաղդադին տեղյակ պահելու, այլ նաև ակնկալում էր, որ Իրաքի վարչապետը ԱՄՆ-ի ավիաբազայում այցի գնա իրեն: Թրամփը նաև անտեսեց ԻԼԻՊ-ի դեմ համապարփակ պայքարում Իրաքի ժողովրդի և զինվորական ու անվտանգության ուժերի զոհաբերությունները և այդ ամբողջ վերագրեց այդ երկրում տեղակայված ամերիկացի զորայիններին, որոնք ԻԼԻՊ-ի դեմ պայքարում նույնիսկ մեկ զոհ չեն ունեցել: ԱՄՆ-ի կողմից Իրաքը բռնազավթվելուց հետո սա առաջին անգամ չէ, որ այդ երկրի նախագահն առանց տեղեկության Իրաք է ժամանում: Ավելի վաղ Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման նման չհայտարարված այցեր են կատարել, սակայն նրանցից որևէ մեկը չի խոստովանել, որ 15 տարի առաջ բռնազավթած երկրում իր զորայիններին այցելելու համար պարտավոր է եղել գաղտագողի կերպով այդ երկիր ճամբորդել:
Էբթեքար
Բռնապետին ծառայություն մատուցելու վախճանը
Արաբիայում քաղաքական կառույցը խիստ փակ ու գաղութատիրական է: Անգամ իշխանական բուրգում փոփոխությունները տեղի են ունենում այնպիսի փակ շրջանակում, որ այդ երկրում քաղաքական ներգրավվածությունը ամենալավատեսական պայմաններում իրականացվում է տարրական կերպով: Նման փակ պրոցեսները, որոնք հետևում են Ռոբերտ Միշելզի Օլիգարխիայի երկաթյա օրենքից թեև սկզբնական շրջանում կարողանում են քաղաքական ու տնտեսական ինչ-որ ելքեր ուրվագծել, սակայն փակ ու մենաշնորհյալ կառույցների գոյության պատճառով ի վերջո վերադառնում են նույն կետին և նույնիսկ իշխանության մեջ այդ փոփոխությունների բոլոր նվաճումները հետադիմական մի գործընթացի արդյունքում վերադառնում են նախկին վիճակին:
Արաբիայի թագավորությունն անցած շաբաթավերջին խորհելու արժանի փոփոխություններ իրականացրեց երկրի քաղաքական կառույցում, որը միջազգային շատ ԶԼՄ-ների ընդգծմամբ Սաուդյան Արաբիայի փակ ու օլիգարխիկ կառույցում քաղաքական ցնցում կարող է բնութագրվել:
Այս շրջագծում ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբայրը պաշտոնից հեռացվեց և նրան փոխարինեց Էբրահիմ Ալ-Աասաֆը: Հետաքրքիր կետն այն է, որ Ալ-Աասաֆը երկու տարի առաջ զբաղեցնում էր Արաբիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարի պաշտոնը, սակայն Մոհամմեդ Բեն Սալմանի կողմից պաշտոնազրկվեց և սաուդացի արքայազնների կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կալանավորվեց «Ռիթզ Քառլթոն» հյուրանոցում... Արաբիան այսօր ներքին կայունության անցում կատարելու համար ոչ թե իշխանության կառույցում փոփոխությունների, այլ ուժի բաղադրիչներում փոփոխությունների կարիք ունի, իսկ սա հենց այն պարագան է, որ որից պատմության ընթացքում տուժել են գաղութատիրական բոլոր կառույցները ու իմանալով հետևանքների մասին շարունակում են կրկնել այն:
Ալիք
Հոգեհանգստյան պաշտոն եւ ցուցահանդես՝ Փերիո Կրթ. միության հիմնադրման 90-ամեակի առթիվ
Փերիո Կրթ. միության հիմնադրման 90-ամեակի հանձնախմբի նախաձեռնությամբ, սույն հոբելենական առիթի նշման շրջագծում, հինգշաբթի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի առավոտյան, Նոր Ջուղայի Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ հոբելյար միության կյանքից հեռացած անդամ-ուհիների եւ նույն միության ու Փերիո գավառի նախկին հիվանդանոցի բարերարների։
Հոգեհանգստյան կարգն իրականացվեց թեմիս քահանայից դասի միջոցով։ Արարողության ավարտին արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարյանն ընդգծելով, որ Փերիո գավառի գյուղերում կրթության մակարդակի զարգացման նպատակով 1928 թվականին Հովակիմ քհնյ. Բարսեղյանի ջանքերի շնորհիվ հիմնադրվեց Փերիո Կրթ. միությունը, դրվատանքի խոսք ուղղեց այս նպատակի իրականացման համար միութենականների ծավալած նվիրական գործունեության կապակցությամբ եւ կարեւորեց՝ մտքի զարգացումը փոքրաթիվ ազգերի գոյատեւման ու վերելքի հարցում։
Պաշտոնից հետո ներկաները մեկնեցին միության կենտրոնատեղի, ուր այս առիթով կազմակերպվել էր երկօրյա ցուցահանդես։ Այս շրջագծում ցուցադրվել էին՝ Փերիո գավառի հայ կանանց միջոցով գործված գորգեր ու պատկան գործիքներ, գյուղական կյանքից կենցաղային իրեր, հայկական գյուղերից մանրակերտներ եւ հին լուսանկարներ, իսկ մի շարք կանայք գավառի տարազներով զգեստավորված կենդանի ձեւով պատկերում էին շրջանի գյուղական կյանքը։
Հրապարակ
Փաշինյանը ՔՊ վերնախավին հորդորել է Ամանորի տոներն անցկացնել Հայաստանում. հետ են տվել տոմսերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։
Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերեւս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»։