Մամուլի տեսություն 31-12-2018
Սիրիայի նախագահը 7 տարի առաջ մի խումբ սիրիացի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ կատարեց մի հավակնություն, որն այսօր ապացուցվում է:
Ջոմհուրի Էսլամի
Սիրիայի հետ հարաբերությունների հաստատելու համար արաբական ռեժիմների մրցակցության պատճառները
Սիրիայի նախագահը 7 տարի առաջ մի խումբ սիրիացի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ կատարեց մի հավակնություն, որն այսօր ապացուցվում է: 7 տարի առաջ, երբ Սիրիային պարտադրված ճգնաժամից անցնում էին շուրջ 10 ամիսներ Բաշար Ասադը հակադարձելով Սիրիայի դեմ արաբական երկրների քայլին հիշարժան հայտարարություն կատարեց: Նա մի խումբ սիրիացի երիտասարդների հավաքում ասաց. «Արաբական այն երկրները, որոնք այսօր մեր դեմ սադրանքի են դիմում ճգնաժամից հետո՝ մոտ ապագայում, նրանց կտեսնեք Դամասկոսում, ներողություն հայցելիս»:
Սիրիայի նախագահը նաև ասել էր. «Մենք գիտենք, որ Սիրիայի ճակատագիրն է անդորր չունենալ նրանց սադրանքների պատճառով: Երբ ներկա պատերազմից հաղթանակած դուրս եկանք մինչև այնքան ժամանակ երբ ԱՄՆ-ին «ոչ» ենք ասում անդորրի ակնկալիք չպիտի ունենաք»:
Սիրիայի ճգնաժամը սկսվելուց հետո արաբական երկրները բողոքների բռնաճնշման հավակնությամբ փակեցին Դամասկոսում իրենց ներկայացուցչությունները: Բայց այսօր ահաբեկիչների կրած պարտությամբ և Սիրիայի բանակի արձանագրած հաջողություններով ոչ միայն Սիրիայում դեսպանատների վերաբացման շշուկներ են լսվում, այդ կապակցությամբ մրցավազք է տեղի ունենում: Սիրիայում իրենց դեսպանատների վերաբացման ուղղությամբ արաբական երկրների վերջին քայլը նման է նրանց արարքին, ովքեր մրցության ընթացքում փորձում են գերազանցել միմյանց:
Սիրիայում արաբական ու արևմտյան երկրների սադրանքների ձախողումը տարածաշրջանի շատ երկրների մղել է վերականգնել Դամասկոսի հետ հարաբերությունները:
Սիրիայի ճգնաժամն արաբական ու արևմտյան որոշ երկրների և Սիոնիստական ռեժիմի նախագծով սկսվեց 2011 թվականի սկիզբներին և նկատի առնելով սիրիայի հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան տարածքներում ընթացող զարգացումները կարելի է ակնկալել, որ թևակոխելու է 8-րդ տարին:
Անցած 8 տարիներն արաբական երկրներին ապացուցեցին, որ Սիրիան դիմադրությամբ կարող է հաղթահարել սադրանքներին ու կանգուն մնալ և այդ պատճառով էլ արաբական երկրներն այսօր Դամասկոսի հետ հարաբերությունների վերականգնման համար դիվանագիտական ջանքեր են սկսել:
Միևնույն ժամանակ Միջին Արևելքի ամենալարված տարածքից ամերիկացի ուժերին դուրս հանելու կապակցությամբ Թրամփի որոշման հայտարարումը Սիրիայում դերակատարներին մի տեսակ ցնցում փոխանցեց, որի հետևանքով այս անկոչ հյուրերն առավել քան երբևե ճգնաժամի մեջ են հայտնվելու:
Ռեսալաթ
Սպիտակ տնում Թրամփի դիմագրաված մարտահրավերները
Շրջապատից և կառավարության անդամներից Թրամփի վախին ու սարսափին արևմտյան ԶԼՄ-ները ուղղակի կամ կողմնակի կերպով բազմիցս անդրադարձել են: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ Թրամփը փոխի իր կառավարության անդամների խոշոր մասին: Թրամփի կանխավարկածն այն է, որ մերձավորները նրա դեմ սադրանք են կազմակերպում և Թրամփի հայտարարած քաղաքականությունների հետ նրանց հայտարարությունների, քայլերի ու կողմնորոշումների հակասությունն այս սադրանքի մի մասն է համարվում: Նման մոտեցումը պատճառ է դարձել, որ նա նույնիսկ կասկածով մոտենա նրանց ովքեր չափից ավելի են լռում իր կառավարության մեջ: Նման անհատներից է նրա տեղակալ Մայք Փենսը: Մի առ ժամանակ առաջ արևմտյան մամուլը հաստատեց, որ Թրամփը վստահություն չի տածում հանդեպ Մայք Փենսն եւ նրա պահվածքը և հնարավոր է, որ նրանց հեռացնի նախագահի տեղակալի պաշտոնից: Թրամփի կառավարության մեջ տիրող խառնաշփոթ վիճակի մասին «Նյու Յորք Թայմզ» օրաթերթում տպագրված հոդվածն ԱՄՆ-ի նախագահին առավել քան երբևե կասկածամիտ է դարձրել իր մերձավորների հանդեպ: «Նյու Յորք Թայմզ»-ը վերջերս մի հոդվածում Թրամփի կառավարության մեջ վերջին երկու տարիների զարգացումները փոթորիկից առաջ տիրող անդորր է անվանել և հավակնել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում ծանր ճգնաժամեր են ծագելու Սպիտակ տնում, ինչը կարող է ազդել Թրամփի քաղաքական ապագայի վրա:
Ալիք
Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետի Սբ. Ծննդյան շնորհավորանքը
Ուրբաթ, 28 դեկտեմբեր 2018-ին, Թավրիզի գլխավոր մզկիթում, որը գտնվում է Ազգային առաջնորդարանի հարեւանությամբ, իր արտասանած ճառի ընթացքում, Թավրիզի ուրբաթօրեայ աղոթապետ եւ Իրանի հոգեւոր առաջնորդ՝ այաթ. Խամենեիի ներկայացուցիչ՝ այաթ. Ալե Հաշեմ, շնորհավորական խոսքով հանդես եկավ, ողջունելով բոլոր փոքրամասնություններին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Աղոթապետը, հատկապես քրիստոնեական տոնական օրերի նախօրյակին, իր պաշտոնական ճառի մեկ բաժինը հատկացրեց հիշելու երկրում ապրող ոչ մուսուլման հայրենակիցներին, եւ շնորհավորելու Ամանորը եւ մեր Տիրոջ ու Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոները:
Ալե Հաշեմ իր խոսքի ընթացքում, ի միջի այլոց, հատկապես ասաց. «Կրոնական փոքրամասնությունները պարծենում են, որ համերաշխությամբ են ապրում իրենց մուսուլման եղբայրների ու քույրերի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունում»:
Նշենք, որ անցյալ տարի նույն օրերին, աղոթապետը պաշտոնական այցով եկել էր Ազգային առաջնորդարան, որտեղ եղբայրական սիրով դիմավորության էր արժանացել Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի կողմից, ընկերակցությամբ Թեմական խորհրդի անդամների:
Սպուտնիկ Արմենիա
Հայտնի է` ռուսական գազը որքան կարժենա Հայաստանի համար. «Գազպրոմի» հայտարարությունը
Ռուսական գազը սահմանին կթանկանա 2019թ-ի հունվարի 1-ից։
Այսօր Մոսկվայում կայացել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը կայացել է։ Այս մասին նշված է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ։
«Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՍՊԸ-ի միջև ստորագրված լրացուցիչ համաձայնագրին համապատասխան, որը որոշում է Հայաստան գազի առաքումների գինը 2019թ-ին, ռուսական գազի գինը Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ-ի հունվարի 1-ից կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար», - նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը կշարունակի աշխատանքը Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների հետ գազի ներքին սակագների կառուցվածքի շուրջ։
Հիշեցնենք, որ Հայաստանն այս պասհին սահմանին ռուսական գազ է ստանում 1000խմ–ի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն կրկնակի թանկ գնով է հասնում։ Ավելի էժան ստանում է միայն Բելառուսը. սակայն այնտեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։
Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի «Գազպրոմի» 100-տոկոսանոց դուստր` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։