Մամուլի տեսություն 03-01-2018
Երեկ Արաբիայի շիաների առաջնորդ Այաթոլլահ Նեմրի նահատակության երրորդ տարելիցն էր:
Քեյհան
3 տարի անցավ Այաթոլլահ Նեմրի նահատակությունից, որի անունը սաուդացիները դեռ չեն հանդուրժում լսել
Երեկ Արաբիայի շիաների առաջնորդ Այաթոլլահ Նեմրի նահատակության երրորդ տարելիցն էր: Ասվում է, որ Բեն Սալմանը խելագարի նման անձամբ կոտրելով գնդակի հարվածից վիրավորված այս հոգևորականի վիզն ու մեջքը նրանց հանձնեց դահիճին, որպեսզի նրան գլխատի:
Այդուհանդերձ Այաթոլլահ Նեմրի նահատակությունից երեք տարի անցնելով դեռ նրա անունը սարսուռ է փոխանցում Ալե Սաուդին: Այս շիա մտածող հոգևորականն անգամներ պահանջեց «Բաղիը» գերզամանատան վերակառուցումը, այնպես որ 2007 թվականին աննախընթաց մի խնդրագիր պատրաստելով դա հանձնեց Ալ-Շարղիայի տարածքի իշխանի տեղակալին և դրա միջոցով փոխանցեց շիաների պահանջները: Այդ խնդրագիրը ժամանակին արժանացավ Ալե Սաուդի ընդդիմադիր սունի գործիչ Սաըդ Ալ-Ֆաղիհի գնահատանքին: Նա 2008 թվականին Արաբիայում հասարակական նեխածության և մեծարգո մարգարեի գերդաստանի հետևորդների հանդեպ քաղաքական բռնությունների դեմ պայքարի համար կառույց ստեղծեց:
2001 թվականին իսլամական զարթոնքի հետ միաժամանակ Այաթոլլահ Շեյխ Նեմրն անտեսեց քարոզի ու դասավանդման համար իր առջև դրված արգելքը և սկսեց քաղաքական իշխանափոխության թեմայով քաղաքական ազատությունների մասին ելույթներ ունենալ: 2011 թվականի հեղձուցիչ պայմաններում Արաբիայի Ղաթիֆ շիաբնակ տարածքում խաղաղ բողոքի շարժում ձևավորվեց, որը պահանջում էր ազատ արձակել 16 տարի կալանքի տակ պահվող քաղբանտարկյալներին: Այս մեծ հոգևորականը նաև սաուդացի իշխանավորներին զգուշացրեց «Կղզու վահան» կոչվող ուժերի Բահրեյն գործուղվելու և ժողովրդի ցույցերը ճնշելու կապակցությամբ և ի պաշտպանություն բահրեյնցիների բողոքի ակցիաներ կազմակերպեց: Ալ-Նեմրն իր ելույթներում որևէ ժամանակ Ալե Սաուդի դեմ ապստամբության կամ զինված պայքարի կոչ չարեց ու միայն բացահայտ կերպով կոչ էր անում հրաժարվել չարից և հետևել բարուն ու ներկայացնում էր ժողովրդի արդար պահանջները: Նեմրն անգամներ ձերբակալվեց սաուդացի ուժերի միջոցով, որոնցից վերջինը տեղի ունեցավ 2012 թվականի հունիսին ելույթից հետո, որի ընթացքում արդարության ու ժողովրդավարության հաստատման և երկրում բարեփոխումների կոչ արեց: Նրա ձևական դատաքննությունը տեղի ունեցավ 2013 թվականին և սուտ մեղադրանքներով նրա համար մահվան դատավճիռ կայացվեց: Ալե Սաուդը ենթադրում էր որ Ալ-Նեմրին լռեցնելով բողոքները նույնպես հանդարտվելու են, սակայն 2016 թվականի հունվարի 2-ին Ալ-Նեմրի կյանքի վերջին էջը թերթվելով Արաբիայի ժողովրդի ազատատենչության պայքարում նոր էջ բացվեց: Նեմր Բաղեր Ալ-Նեմրի նահատակությունից երեք տարի անց Ալե Սաուդի իշխանության հիմքերը նրան անունից սասանում են:
Խոռասան
Վհուկի որսորդը 2019 թվականին հետևելու է Թրամփին
ԱՄՆ-ն այն պայմաններում սկսեց նոր տարին, երբ նախատեսվում է, որ ի վերջո հրապարակվի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին հետաքննություն զեկույցը և այդ կապակցությամբ կարևոր զարգացումներ տեղի ունենան: Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին վերջերս արձագանքելով 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով իր պաշտպանյալի հարցաքննության հավանականությանն, ասաց. «Թրամփին հարցաքննելու համար Ռոբերտ Մյուլերը պիտի իմ դիակի վրայով անցնի»: Այդուհանդերձ թվում է, որ Մյուլերի կողմից Թրամփի հարցաքննմանը և Ջուլիանիի դիակի վրայով անցնելուն երկար ժամանակ չի մնացել: Մյուլերը շուրջ 18 ամիս առաջ սկսեց 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության և ռուսների հետ Թրամփի շտաբի բարձրաստիճան անդամների գաղտնի շփումների շուրջ հետաքննությունը: Այս միջոցին Թրամփի շտաբի երեք հայտնի դեմքեր՝ Մայքըլ Ֆելինը, Մայքըլ Քոհենն ու Փոլ Մանաֆորթը ստախոսության և Թրամփի ընտրական շտաբի ֆինանսական ու քաղաքական օրինախախտումները թաքցնելու պատճառով հայտնվեցին ճաղերի հետևում: Հիմա ուշադրության կենտրոնում է հայտնվել Թրամփը: Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի ցուցմունքները սեղմել են նախագահի դեմ Մյուլերի քննիչ խմբի պաշարման օղակը: Հիմա արդեն ԱՄՆ նախագահի հարցաքննությունը այսպես կոչված մազի հետ է կապված, ինչն էլ նրա փաստաբանին մղել է դիմելու «պիտի իմ դիակի վրայով անցնեն» անսովոր արտահայտությանը: Եթե նույնիսկ այս անսովոր հռետորաբանությունն ինչ-որ կասկածներ առաջացնի Ռոբերտ Մյուլերի քննչական խմբի անդամների մոտ, սակայն չի կարող ազդել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն համարվող դեմոկրատականների վրա: Նրանք վճռակամ են մինչև 2020 թվականի նախագահական ընտրությունները հանգիստ չտալ ԱՄՆ նախագահին և դրա համար ամենալավ միջոցը կարող է լինել այն մարդու հետաքննության արդյունքները, որին «Վհուկների որսորդ» են կոչում:
Ալիք
««Ալիք»-ը գրանցել Իրանի մշակութային ժառանգութեան ցուցակում»` ասել է Թեհրանի ավագանիի ներկայացուցիչը՝ «Ալիք» կատարած այցի ընթացքում
Թեհրանի ավագանիի ներկայացուցիչ՝ Հոջջաթ Նազարին «Ալիք» կատարած այցի ընթացքում հանդիպեց թերթիս պատասխանատուներին եւ շնորհավորեց Ամանորի եւ Ս. Ծննդյան տոների կապակցությամբ:
Նազարիին այցի ընթացքում ընկերակցում էր «Թեհրանը սիրողների միության» նախագահ Մահմուդ Նայիմին:
Հյուրերը ծանոթացան թերթի աշխատանքներին եւ օրաթերթիս անցած պատմությանը:
Ավագանու ներկայացուցիչը բարձր գնահատելով կատարված աշխատանքները եւ իրականացվող առաքելությունը առաջարկեց «Ալիք» օրաթերթը գրանցել Իրանի մշակութային ու հոգեւոր ժառանգության ցուցակում:
Պրն. Նայիմին նույնպես խոսելով «Ալիք»-ի կարեւորության մասին, հատկապես որպես Իրանի մամուլի պատմության շնչող էջերից մեկը, տեղեկացրեց, որ «Թեհրանը սիրողների միության» իրականացվող «Թեհրանի թաքնված գանձեր» նախագծի հաջորդ նիստը նվիրված է լինելու «Ալիք» օրաթերթին՝ ««Ալիք»-ը՝ իրանահայության հայելին» խորագրով:
Հատկանշական է, որ նիստը տեղի կունենա չորեքշաբթի, հունվարի 9-ին, Սինեմա Աստարայում (Թաջրիշ):
Սպուտնիկ Արմենիա
Ով խոսում է երիտասարդ կադրերի մասին, վատ գիտի Մանդելայի և Գանդիի պատմությունը. Սիմոնյան
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցրել գործադիր և օրենսդիր իշխանությունում, չեն ընդունում ընդդիմադիրների քննադատությունը, որոնք մատնացույց են անում նրանց երիտասարդ և ոչ պրոֆեսիոնալ լինելը։
«Այն մարդիկ, որոնք խոսում են այդ մասին, չգիտեն պատմությունը։ Աշխարհում ամենակարևոր և նշանակալի իրադարձությունները մեծամասամբ իրականացրել են անփորձ մարդիկ։ «Ղարաբաղ» կոմիտեն կազմված էր անփորձ մարդկանցից, բայց այն անկախություն բերեց Հայաստանին», - Sputnik Արմենիային ասաց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման անդամ, խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը։
Նա նշում է, որ ոչ բոլոր ականավոր գործիչներն են մտել իշխանություն՝ ունենալով մեծ փորձ։ Բայց շատերը խորհրդանիշ են դարձել։
«Նույն Մանդելան, Գանդին։ Նրանք չեն անցել մեծ քաղաքական, պետական ուղի։ Նրանք եկել են փողոցից, մարդկանց միջից և դարձել կարևորագույն քաղաքական գործիչներից», - ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ սովորական քաղաքացիներն արդեն զգում են իրենց վրա իշխանափոխությունը, օրինակ, չեղարկվել են ավելի քան մեկ միլիարդ դրամի տուգանքներ։ Կամ, օրինակ, բարձրացրել են զինվորների համազգեստի և սննդի որակը, կիրառվելու են արտոնություններ զինվորականներին հիփոթեք տրամադրելու հարցում։
Նրա կարծիքով՝ նոր հարկային օրենսդրությունը կթեթևացնի հարկային բեռը, թույլ կտա ՓՄՁ-ին զարգանալ։
«Տրամաբանությունն այն է, որ սովորական քաղաքացիներին հնարավորություն տան գումար վաստակել սեփական ուժերով, հարստանալ և հարստացնել մյուսներին», - ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ խոսնակի պաշտոնում առաջարկել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը։ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին առաջարկել են որպես ԱԺ փոխխոսնակներ։