Մամուլի տեսություն 05-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102817-Մամուլի_տեսություն_05_01_2019
«Ես տեսել եմ Շահի ժամանակները: Դիմադրությունը հիմնական պայմանն է: Լոզունգներով չի կարելի կանգնել թշնամու դիմաց: Հզորությունը ոչ թե մեկ այլ մի քանի բաղադրիչներ ունի: Գերպետական համակարգը փլուզվել է, փլուզվել է ոչ  միայն երկբևեռ, այլև բազմաբևեռ համակարգն ու ընդհանրապես բևեռականություն գոյություն չունի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2019 11:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-01-2019

«Ես տեսել եմ Շահի ժամանակները: Դիմադրությունը հիմնական պայմանն է: Լոզունգներով չի կարելի կանգնել թշնամու դիմաց: Հզորությունը ոչ թե մեկ այլ մի քանի բաղադրիչներ ունի: Գերպետական համակարգը փլուզվել է, փլուզվել է ոչ  միայն երկբևեռ, այլև բազմաբևեռ համակարգն ու ընդհանրապես բևեռականություն գոյություն չունի»:

Խոռասան

Զարիֆի արտահայտությունների նրբությունները

 

«Ես տեսել եմ Շահի ժամանակները: Դիմադրությունը հիմնական պայմանն է: Լոզունգներով չի կարելի կանգնել թշնամու դիմաց: Հզորությունը ոչ թե մեկ այլ մի քանի բաղադրիչներ ունի: Գերպետական համակարգը փլուզվել է, փլուզվել է ոչ  միայն երկբևեռ, այլև բազմաբևեռ համակարգն ու ընդհանրապես բևեռականություն գոյություն չունի»:

Սա անցած հինգշաբթիի օրը «Խոռասան» օրաթերթի 20000-րդ համարի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ օրաթերթի ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի կատարած արտահայտությունների գլխավոր բաժիններն էին: Զարիֆն այս միջոցառումը հարմար առիթ համարեց թվելու համար հզորության բաղադրիչները: Նա թեև դիմադրությունն ու ռազմական ուժը համարում է գլխավոր  պայմանը և դրա պարզ վկայությունը համարում է Սրբազան պաշտպանության շրջանը և Սիոնիստական ռեժիմի ոտնձգության դիմաց Պաղեստինի ժողովրդի ու Գազայի դիմադրությունը, սակայն դրան զուգահեռ որպես ժամանակակից աշխարհում հզորության անհրաժեշտ բաղադրիչներ ընդգծում է «մեդիա հզորությունը» և «հասարակական կարծիքը համոզելու և  համախմբելու հզորությունը»:

ԱԳ նախարարի արտահայտություններից պարզ է դառնում, որ մի ամբողջ կյանք արտաքին քաղաքականության ոլորտում աշխատած պաշտոնատարը  դիվանագիտական հզորությունը համարում է հզորության բաղադրիչներից մեկը, ինչն անհերքելի իրականություն է համարվում:

Պարոն նախարարն այս կապակցությամբ իր վերլուծությունը շարունակելով նաև նշեց, որ երբեմն մեկ լուր  կամ մեկ լրագրողի կատարած հաղորդում կարող է երկրում ու աշխարհում մեծ զարգացումների առիթ դառնալ: Նա որպես օրինակ ներկայացրեց մի քանի տասնամյակ առաջ տեղի ունեցած «Վաթերգեյթ»-ը և մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Խաշողջիի սպանությունը: Իրանցի վաստակավոր դիվանագետը նաև ակնարկ կատարեց Սիրիայի զարգացումներին ու ԻԼԻՊ-ին և այդ երկրում հրադադարն աշխարհում գերպետություն հասկացության ու նաև ուժի բազմաբևեռության փլուզման ապացույցը համարեց և ընդգծեց, որ Սիրիայի բարդ պատմությանը վերջ տալու հարցում մեր երկիրը գլխավոր դերակատարներից է եղել: Նա խոսքն ուղղելով երիտասարդության ասաց. «Ես տեսել եմ Շահի ու այդ նեխած ռեժիմի օրերը: Ես մասնավորապես երիտասարդությանը կոչ եմ անում երախտագետ լինել ու պարծենալ»: Զարիֆը անդրադառնալով հեղափոխության, Սրբազան պաշտպանության և ազգային առաջադիմության ճամբի նահատակների արյան շնորհիվ ձեռք բերված անկախությունն, անվտանգությունն ու փառքն ընդգծեց, որ այսօր Իրանի անկախությունը, անվտանգությունն ու տնտեսությունը ներածին են: Նա նաև ընդգծեց, որ ժողովուրդը երկրի ամենամեծ հարստությունն ու հենարանն է:

 

Էբթեքար

Թրամփը և Կոնգրեսի մղձավանջը

 

Դեմոկրատականների կողմից Թրամփի իմպիչմենտի գործիքն օգտագործվում է ոչ միայն նրան նախագահի պաշտոնից հեռացնելու այլ հավանաբար երկու հստակ նպատակներով: Նախ Սպիտակ տան որոշումներին միջամտություն ու մասնակցություն ունենալը և երկրորդ՝ Թրամփի վրա գործադրվող ճնշումներն այնքան խստացնել, որ կամ նրան հրաժարեցնեն նախագահական հաջորդ շրջանի համար իր թեկնածությունը դնելուց և կամ էլ իրավիճակն առավելագույնս օգտագործեն հօգուտ իրենց թեկնածուի:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ընտրություններից և այդ ընտրություններում դեմոկրատականների հաղթանակ տանելուց հետո, հինգշաբթի օրը Նանսի Փելուսին կրկին անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսի նախագահ դարձավ: Դեմոկրատականների 78-ամյա առաջնորդն այս պաշտոնին ընտրվեց շահելով 435 ձայներից 220-ը:

Փելուսիի կրկին Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրվելը  կարևոր է երկու տեսակետից: Նախ այն որ 2006 թվականին այդ պաշտոնին ընտրվելով նա Կոնգրեսի միջավայրը ձևավորեց այնպես որ ավելի մեծ թվով կանանց Կոնգրես մուտք գործելու հող նախապատրաստվեց: Փելուսիի դստեր ընդգծմամբ 2006 թվականին Ներկայացուցիչների տան միջավայրը խիստ արական էր, իսկ այսօր կանանց ներկայությամբ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել:

Երկրորդ կարևոր հարցը ԱՄՆ-ի Կոնգրեսում նրա նախագահության համընկնումն է Դոնալդ Թրամփի նախագահության շրջանին: Դեմոկրատականներն այն պայմաններում են Նանսի Փելուսի գլխավորում ստանձնել Կոնգրեսի ղեկը, երբ Սպիտակ տունը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման բյուջեի հարցով լուրջ մարտահրավեր է դիմագրավում և բյուջեի շուրջ համաձայնություն չգոյանալու պատճառով կառավարության որոշ բաժինների աշխատանքն արձակված է:

Սահմանային պատից բացի ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ Թրամփի լուրջ խնդիրներից մեկը լինելու է նախագահի իմպիչմենտի հարցը: Ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ հղում կատարելով տեղյակ պաշտոնատարների հայտարարել են, որ 2019-ը Թրամփի իմպիչմենտի տարին է լինելու: Այս կապակցությամբ երկու գլխավոր ճնշման լծակներն են 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մութ հարցն ու Թրամփի փաստաբանի կողմից երկու կանանց լռության դիմաց գումարի վճարումը, որոնք նրան իմպիչմենտի ենթարկելու համար բավարար պատրվակ են ստեղծում:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Մեծ մանկապարտեզ, թե փոքրիկների խորհրդարան

 

«ԱԺ–ի շենքում սպասասրահ է կառուցվելու` իրենց պատգամավոր–երեխաներին նիստի բերած ծնողների համար»։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո այս հումորը համացանցում շատ արագ տարածում գտավ։ ՀՀ պատմության մեջ ամենաերիտասարդ խորհրդարանի շուրջ տեսակետները տարբեր են` ոմանք նորընտիր պատգամավորներին երիտասարդ ու անփորձ են համարում, ոմանք` երիտասարդ ու խոստումնալից։

7-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի անդամ Լենա Նազարյանը, ով իր ապագա գործընկերներից ավելի փորձառու է ու տարիքով ավագ, համոզված է` փորձը ձեռք է բերվում աշխատանքի ընթացքում։

Երիտասարդ խորհրդարանականների թեման անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին հիշեցրել է իր ջահել օրերը։

 «Մեր մասին, որ խոսում էին, ասում էին գիտաշխատողների իշխանություն, բայց մեր գիտաշխատողությունը գալիս էր սովետական բազայից։ Իսկ այս երեխեքի զգալի մասը լավ կրթություն ունեն, աշխարհի լավագույն համալսարաններում սովորած, աշխարհ տեսած։ Ես համոզված եմ, որ այդ գիտելիքները կծառայեն իրենց նպատակին։ Ժամանակ է պետք։ Ամեն ինչ մի օրում չի լինում»,– ասում է Ասատրյանը` ընդգծելով`ամենակարևորը` այս մարդիկ ընտրված են։

4-րդ ու 5-րդ խորհրդարաններում աշխատած, ՀՅԴ անդամ, նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ավագ գործընկերոջ այս տեսակետը չի կիսում։ «Ընտրված» բառի նկատմամբ նախկին պատգամավորն այլ վերաբերմունք ունի։

«Մարդ կա, որին հասարակությունը նույնիսկ չի ճանաչում, բայց ստացել է լուրջ քվե։ Դա ոչ թե իր շնորհքն է, այլ փոփոխությունների և Նիկոլ Փաշինյանի, և սա կարող է վատ ազդել վերջնական արդյունքի վրա»,– կարծում է Մինասյանը։

 

Ալիք

«ՆԱՏՕ-ին այլ ելք չի մնում, քան արձագանգել Ռուսաստանի հրթիռային ծրագրին». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

 

ՆԱՏՕ-ին այլ ելք չի մնում, քան արձագանգել Ռուսաստանի հրթիռային ծրագրին: Այս մասին «Deutsche Welle»-ի հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, անդրադառնալով ՌԴ-ի՝ միջին հեռահարության թեւավոր հրթիռներ փորձարկման փաստին:

Սթոլթենբերգն այդ փորձարկումները համարել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կոպիտ խախտում. «ՆԱՏՕ-ին այլ ելք չի մնում, քան արձագանգել Ռուսաստանի հրթիռային ծրագրին»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, սակայն, չի նշել, թե խոսքն ինչպիսի արձագանգի մասին է, քանի որ, ըստ նրա՝ «Ենթադրություններն ավելի են բարդացնելու առանց այն էլ առկա բարդ իրավիճակը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ձեռնարկել է նոր սերունդի՝ միջին հեռահարության «SSC-8» թեւավոր հրթիռների փորձարկումը: Պաշտոնական Վաշինգտոնն արձագանգելով այդ փորձարկումներին, հայտարարել է, որ դրանց շարունակության դեպքում ԱՄՆ-ն որեւէ պատճառ չունի մնալու «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրում: