Մամուլի տեսություն 07-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102892-Մամուլի_տեսություն_07_01_2019
Անցած շաբաթ նոր «Իրան Չեք»-երի շնորհանդեսով «Խոռասան» օրաթերթն Իրանի ազգային արժույթից չորս զրոների կրճատման մասին առաջին կանխատեսումը կատարեց։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հունվար 07, 2019 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-01-2019

Անցած շաբաթ նոր «Իրան Չեք»-երի շնորհանդեսով «Խոռասան» օրաթերթն Իրանի ազգային արժույթից չորս զրոների կրճատման մասին առաջին կանխատեսումը կատարեց։

Խոռասան

Հավելյալ զրոների կրճատման անհրաժեշտություններն ու հետևանքները
 

Անցած շաբաթ նոր «Իրան Չեք»-երի շնորհանդեսով «Խոռասան» օրաթերթն Իրանի ազգային արժույթից չորս զրոների կրճատման մասին առաջին կանխատեսումը կատարեց և գրեց. «Իրանի Կենտրոնական բանկը ներկայացրել է 500 հազար ռիալանոց նոր «Իրան Չեք»-երը: Այս նոր թղթադրամում հակառակ ներկայումս շրջանառության մեջ գտնվող կապույտ «Իրան Չեք»-երի, 50 թիվն առանձին կերպով դաջված է ներքևի բաժնում և աջ կողմում և թե 500000 թիվը տպագրված է տարբեր գույնով: Այսպիսով հնարավոր է, որ Կենտրոնական բանկը մեկնարկել է ազգային արժույթից չորս զրոներ կրճատման գործընթացը»: Այս կանխատեսումը երեկ իրականություն դարձավ և Իրանի կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ Իրանի ազգային արժույթից չորս զրոների կրճատման մասին օրինագիծը փոխանցվել է կառավարությանը: Ավելի վաղ՝ իրանական 1390 և 1395 թվականներին էլ առաջ էր քաշվել Իրանի ազգային արժույթից չորս զրոների կրճատման հարցը, սակայն 1390 թվականին պատժամիջոցների խստացմամբ, արտարժույթի գնի հավելմամբ և տնտեսական որոշ դժվարություններ առաջանալով այս քայլը մոռացության տրվեց: 1395 թվականին էլ նկատի առնելով մոտալուտ նախագահական ընտրությունները, նաև արտարժույթի գների կրկին հավելումը և ինֆլյացիայի հետ կապված որոշ խնդիրներ, այս որոշման գործադրումը լուսանցք մղվեց: Կասկած չկա, որ ազգային արժույթի  վիճակը բարեփոխման կարիք ունի: Ռիալը, որպես Իրանի ազգային արժույթ որևէ գործածություն չունի Իրանի ժողովրդի առօրյա բառապաշարում ու հաշվարկումներում: Նույնիսկ պաշտոնատարները որ ավելի վաղ վիճակագրական թվեր ներկայացնելիս օգտվում էին ռիալից, պարտավորում են մեկ զրո կրճատելով օգտվել Թումանից: Անկասկած այս նախագծի գործադրումը որոշ նախապատրաստական քայլեր է պահանջում, որոնցից են նոր թղթադրամների հրապարակումը, ժողովրդին ծանոթացման համար ժամանակ հատկացնելը և նոր թղթադրամների տեսքին ընտելանալը: Հետևաբար նախագծի գործադրումը ժամանակ է պահանջում և դրա գործադրման համար առավելագույն ժամանակը պիտի տրամադրվի ժողովրդին: Կառավարության կողմից օրինագծի վավերացումը, խորհրդարանին փոխանցվելը և խորհրդարանում վավերացվելը մեկից երկու տարի ժամանակ է պահանջելու և չի կարելի ենթադրել, որ դա տեղի է ունենալու միանգամից, հետևաբար դրա հետ  համապատասխանեցվելու համար բավարար առիթ է ստեղծվելու:

 

Ջոմհուրի  Էսլամի

Թրամփն իր երկրի կառավարման հարցում անկարող է

 

Ռուսաստանի քաղաքական հակամարտությունների կարգավորման ու կանխատեսման ինստիտուտի տեղակալը հիմք ընդունելով ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը և նրա շշմեցուցիչ պարտքերն այդ երկրին աշխարհի ամենախոշոր պարտք ունեցող երկիրն է համարել և ասել է, որ Թրամփն իր երկրի կառավարման հարցում անկարող է գտնվել:

Ալեքսանդր Կոզենցևը ԻՌՆԱ-ի հետ զրույցում հավելել է. «ԱՄՆ-ի տնտեսական խնդիրներն այդ երկրի կառավարությանը մղել է կրճատել Միջին Արևելքում իր ռազմական ներկայությունը»:

«Ամերիկացի ուժերի դուրս բերումը, որի կապակցությամբ ընդունված որոշման մասին հայտարարել է Թրամփն ուղղակի կապ ունի այդ երկրի բյուջե դեֆիցիտի հետ, թեև ամերիկացի պաշտոնատարները գերադասում են քաղաքական կարևոր հարցերում, այդ թվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում ռազմական ներկայության հարցում չանդրադառնալ ֆինանսական ու տնտեսական խնդիրներին»,-նշել է Կոզենցևը:

Ռուսաստանի քաղաքական հակամարտությունների կարգավորման ու կանխատեսման ինստիտուտի տեղակալը նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմն ամեն տարի աճող հազարավոր միլիարդ դոլար պարտքով աշխարհում ամենախոշոր պարտքն ունեցող երկիրն է: Այս աստղաբաշխական թվերով պարտքն ու այն գումարները, որ ԱՄՆ-ն պարտավոր է ամեն տարի վճարել իր պարտքերի տոկոսադրույքի դիմաց, Սպիտակ տան ղեկավարներից խլել ցանկացած նախաձեռնության հնարավորություն:  

Ռուս փորձագետն ընդգծեց. «Հակառակ բոլոր հավակնություններին Թրամփն իր երկրի կառավարման հարցում անկարող է գտնվել և բյուջեի չապահովվելու պատճառով երկու շաբաթ առաջվանից արձակվել է կառավարության աշխատանքը և բնական է, որ այս իրավիճակն ազդելու է նաև ԱՄՆ-ի այլ բաժինների, այդ թվում աշխարհի տարբեր տարածաշրջաններում ու մասնավորապես Միջին Արևելքի ռազմավարական տարածաշրջանում այդ երկրի ռազմական ներկայության վրա»:

 

Ալիք

Տարին բարդ էր Իրանի համար, բայց Հայաստանի համար ուրվագծվում են լավ հեռանկարներ. Ոսկանյան

 

Հայաստանի համար կարևոր է, որ իրանական կողմը նախկինի պես դիտարկում է Երևանը որպես կարևոր օղակ Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման շղթայում։

Անցած տարին ստիպում է հետ հայացք նետել, թե ինչպես են զարգացել Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում կարևոր խաղացողի և ուղղակի բարի դրացի Իրանի հետ։

Պաշտոնական մամուլի հաղորդագրությունների ծեծված արտահայտությունները չկրկնելու ցանկությամբ հանդերձ պետք է նշենք, որ երկու երկրների համագործակցությունն իրականում ահռելի ներուժ ունի։ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի օգնությամբ փորձենք պարզել, թե որքանով է այդ ներուժն օգտագործվել ընթացիկ տարում, ինչի են հանգել կողմերը և ինչ կարելի է ակնկալել նոր տարում։

Մեր զրուցակիցը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իշխանափոխությունից հետո մի շարք օբյեկտիվ պատճառներով որոշակի դադար կա Իրանի հետ հարաբերություններում։ Հայաստանում ձևավորվել է նոր իշխանություն, բացի այդ Իրանում խնդիր կա հասկանալու հյուսիսային հարևանի մոտ տեղի ունեցած փոփոխությունները։

Բայց իրավիճակը շուտով հաջողվել է շտկել, ինչի մասին վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավական ջերմ հանդիպումն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Անցնող տարին նշանավորվեց ԱՄՆ–ի կողմից Իրանի վրա պատժամիջոցային ճնշումներով։ ԻԻՀ դեմ պատժամիջոցներ սահմանելու հետևանքները կարող են զգալ նաև Թեհրանի տնտեսական գործընկերները։ Այդ պայմաններում Հայաստանի ղեկավարությունը արևմտյան գործընկերներին բազմիցս հասկացրել է, որ պատժամիջոցների պատճառով չի վերանայի  հարևանի հետ հարաբերությունները։

 

 

168 Ժամ

«ՀՀ իշխանությունների 2019թ. գլխավոր մարտահրավերներից մեկը ԼՂ հակամարտության հիմնահարցում հայաստանյան օրակարգի առաջմղումն է». փորձագետ

 

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանը բարեփոխելու գործիքներից մեկն է»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով գալիք քաղաքական տարվա մարտահրավերներին և ՀՀ իշխանությունների անելիքներին:

Նա նշեց, որ 2018թ. կարևոր էր ՀՀ ներքաղաքական կյանքի համար, քանի որ բացառիկ ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան երկար տարիներ կուտակված  հանրային դժգոհությունների պատճառով, իշխանություն փոխվեց, ընտրություններ անցկացվեցին, և ըստ էության քիչ-քիչ անցումային գործընթացները մոտենում են իրենց ավարտին: Մաքֆարլեյնը նկատեց, որ ներքին իրավիճակը թեժ էր, որից տուժեցին որոշակիորեն Հայաստանի արտաքին հարաբերությունները, քանի որ մեծ ակտիվություն Հայաստանը չկարողացավ ցուցաբերել 2018թ., որոշ ուղղություններով նույնիսկ անորոշություն և խնդիրներ ի հայտ եկան: Ուստի, նրա խոսքով, 2019թ. լինելու է արդյունքներ ցույց տալու, խնդիրները հարթելու տարի թե՛ ներքին կյանքում, արձագանքելով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, թե՛ արտաքին ոլորտում՝ անդրադառնալով կուտակված մի շարք հարցերի:

«Անցումային շրջանն ըստ էության ավարտվում է, հասարակությունը երկար չի կարող սպասել արդյունքների, քանի որ երկար ժամանակ եղել է դժգոհություն, և այդ տրամադրությունները հանգեցրին հեղափոխության, իշխանությունը շատ լավ պետք է հասկանա, որ եկել է գործելու ժամանակը, այլապես այն տրամադրությունները, որոնք կան երկրում, կվերածվեն հիասթափության: Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը: Ինչպես երևում է` գլխավոր մարտահրավերը գործող իշխանության համար լինելու է իրավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ, քանի որ լուրջ ակնկալիքներ կան բոլոր կողմերում: 2019թ. ընթացքում կլինեն բանակցություններ կարգավորման գործընթացի շուրջ, և իշխանություններից այս հարցում հստակ դիրքորոշում է ակնկալվում»,-ասաց Նեյլ Մաքֆարլեյնը: