Մամուլի տեսություն 08-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102933-Մամուլի_տեսություն_08_01_2019
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի զավթված Պաղեստին կատարած այցը և այս օրերին Թուրքիային ու ուրիշներին հասցեագրվող խստաոճ հայտարարություններն ի ցույց են դնում տարածաշրջանի մեծ թափ ստացած զարգացումների հանդեպ ԱՄՆ-ի իշխանությունների մտահոգության գագաթնակետը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2019 12:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-01-2019

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի զավթված Պաղեստին կատարած այցը և այս օրերին Թուրքիային ու ուրիշներին հասցեագրվող խստաոճ հայտարարություններն ի ցույց են դնում տարածաշրջանի մեծ թափ ստացած զարգացումների հանդեպ ԱՄՆ-ի իշխանությունների մտահոգության գագաթնակետը:

Ջոմհուրի Էսլամի

Ճգնաժամից փրկվելու ջանք

 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի զավթված Պաղեստին կատարած այցը և այս օրերին Թուրքիային ու ուրիշներին հասցեագրվող խստաոճ հայտարարություններն ի ցույց են դնում տարածաշրջանի մեծ թափ ստացած զարգացումների հանդեպ ԱՄՆ-ի իշխանությունների մտահոգության գագաթնակետը: Թեև ասվում է, որ Ջոն Բոլթոնի և Մայք Պոմպեոյի տարածաշրջան կատարած այցերի միջև որևէ կապ գոյություն չունի, սակայն փաստերը վկայում են ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների ճակատում տիրող խառնաշփոթի մասին և հստակ կերպով ապացուցում է, որ Սիրիայից ամերիկացի զորայիններին դուրս հանելու համար Թրամփի շտապ նախագծից գրեթե որևէ բան չի մնացել: Մի կողմից Սիրիայի զարգացումների կապակցությամբ Իրաքին ներկայացված ԱՄՆ-ի երեք առաջարկներն արժանացել են Բաղդադի բացասական արձագանքին և Իրաքը  մերժել է երեք առաջարկները, սակայն մյուս կողմում ԱՄՆ-ն անտեսելով Իրաքի կառավարության տեսակետները Սիրիայից դուրս հանված զորայիններին փոխադրել է Իրաք և տեղակայել է Արբիլի, «Էյն-ալ-Ասադ»-ի ու Ալ-Անբարի ռազմաբազաներում:

Թրամփն իրաքցի պաշտոնատարներին առաջարկել էր, որ ամերիկացի զորայինները Սիրիայից Իրաք փոխադրվեն և անհրաժեշտության դեպքում Սիրիա վերադառնալու հնարավորություն ունենան և դրան զուգահեռ իրաքյան ուժերը հաջորդ գործողության ընթացքում Սիրիայի դեմ հարձակման համար համագործակցեն ամերիկացի զորայինների հետ: Բաղդադը մերժեց երեք առաջարկները և հայտարարեց, որ թույլ չի տա Իրաքի տարածքն օգտագործվի որևէ երկրի դեմ և չի մասնակցելու հարևանների դեմ ուղղված որևէ արտասահմանյան առաքելության: ԱՄՆ-ն անտեսելով Բաղդադի կառավարության դիրքորոշումները գաղութի նման է վերաբերվել այդ երկրի հանդեպ և առանց Իրաքի պաշտոնական համաձայնության ու արտոնության իր զորայիններին տեղակայել է այդ երկրում:

Նման պայմաններում չափազանց իմաստավոր են համարվում Թելավիվում Բոլթոնի կատարած արտահայտությունները: Բոլթոնն ազդարարեց, որ Վաշինգտոնը չի ցանկանում Թուրքիան առանց համադրության Սիրիայում ռազմական գործողություն իրականացնի: Նա հավելեց. «ԱՄՆ-ն վճռակամ է պաշտպանել Սիրիայի քրդերի անվտանգությունը»:

Թրամփը ոչ  միայն աշխարհում ու ԱՄՆ-ի մշտական դաշնակիցների կողմից, այլ նույնիսկ ԱՄՆ-ի սահմաններից ներս լիարժեք մեկուսացման է մատնվել: Նրա կառավարության կեսի աշխատանքն արձակված է և 900 հազար քաղաքացի պարտադիր արձակուրդի մեջ է և կամ մնացել է առանց աշխատավարձ: Կոնգրեսի ու Սպիտակ տան առճակատումն այնքան է սրվել, որ վկայում է Թրամփի հեղինակազրկման մասին: Նման պայմաններում բոլորն էլ զգում են, որ իրականությունները քողարկելու համար կարիք ունեն հասարակական կարծիքը շեղել այլ ուղղությամբ:

 

Ջավան

Քաղաքական փակուղի ԱՄՆ-ում

 

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման բյուջեի ապահովման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը և այս օրինագծի հետ դեմոկրատականների հակառակությունը թևակոխեց 18-րդ օրը: Թրամփը կիրակի գիշեր Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ սահմանային պատի կառուցման բյուջեն ապահովելու համար խորհում է ԱՄՆ-ում ազգային արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին: Թրամփն ասաց. «Մենք ցանկանում ենք ազգային արտակարգ իրավիճակ հայտարարել, քանի որ գտնվում են ազգային արտակարգ իրավիճակում և ժողովրդին ասում եմ, որ հարավային սահմաններում բետոնե պատի փոխարեն մետաղե պատ եմ կառուցելու քանի որ դա ավելի ամուր է»: «Ասոշիետդպրես»-ի հաղորդման համաձայն ԱՄն Ներկայացուցիչների պալատի նախագահ Նանսի Փելուսին ներկա փակուղային վիճակին վերջ տալու համար գումարված նիստից հետո հայտարարեց. «Ներկայացուցիչների տան դեմոկրատականները նպատակ ունեն անհրաժեշտ նախագծեր ու օրինագծեր վավերացնելու միջոցով առաջիկա շաբաթ վերաբացել պետական կառույցները: Սա անհրաժեշտ քայլ է, որպեսզի ԱՄՆ-ի ժողովուրդը կարողանա անհրաժեշտ ֆինանսական ծառայություններ ստանալ»: Փելուսին միևնույն ժամանակ հավելեց, որ սահմանային պատ կառուցելու Թրամփի պահանջն հակաբարոյական է և մսխելու է ամերիկացի հարկատուների վճարած գումարները:  

Դեմոկրատականներն այն պայմաններում են նման առաջարկ ներկայացրել, որ Թրամփն ասել է, թե այդ նախագծերը չի ստորագրելու: Թրամփն սպառնացել է, որ եթե իր պահանջած բյուջեն չվավերացնի ինքը պատրաստ է ամիսներ ու նույնիսկ տարիներ արձակել կառավարության աշխատանքը: Սահմանային պատի կառուցումը դարձել է Դոնալդ Թրամփի հետ դեմոկրատականների մենամարտի դաշտը և կողմերից որևէ մեկը պատրաստ  չէ զիջումների գնալ: Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության շրջանում էլ ֆեդերալ կառավարության աշխատանքը 15 օրով արձակվեց, սակայն Թրամփի վարչակազմի օրոք կառավարության աշխատանքի արձակումը նոր ռեկորդ է սահմանել:

 

168 Ժամ

«Երբ գազի գնի վերջնական թիվը հրապարակվի, կհասկանանք, թե ինչ որակի ու մակարդակի հարաբերությունների մասին ենք խոսում». Սուրեն Սարգսյան

 

«Այս տարի պետք է անենք այն, ինչ չենք հասցրել անցած տարի ավարտել, մարտահրավերները նույնն են մնալու, որոնցից ամենակարևորն ու մեծը Արցախն է: Պետք է թույլ չտալ խաղաղ բանակցային գործընթացից որևէ շեղում և՛ ձևաչափի, և՛ բովանդակային, և՛ սկզբունքների առումով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, կարծում եմ, այլևս լուծված է ոչ ի օգուտ մեզ: Երկկողմ հարաբերությունների առումով, կարում եմ, մոտ ապագայում այց կլինի Իրանի հետ, թեև երկու երկրների ղեկավարների հանդիպում արդեն եղել է սեպտեմբերին ՄԱԿ-ում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով 2019թ-ի մարտահրավերների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ հետ հարաբերություններում անցած տարի որևէ տեղաշարժ չեղավ, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցը ճանաչողական էր և ոչինչ չի տվել հարաբերությունների որակի ու մակարդակի առումով, բայց որոշակի տեղաշարժ սպասվում է առաջիկա ամիսներին.

Միջազգայնագետը կարևորեց Ռուսաստանի հետ գազի գնի որոշման խնդիրը, որից լուրջ քաղաքական ու տնտեսական հետևություններ պետք է անել.

«Դա լուրջ հետևանքներ կունենա: Երբ գազի գնի վերջնական թիվը հրապարակվի, կհասկանանք, թե ինչ որակի ու մակարդակի հարաբերությունների մասին ենք խոսում, ուր ենք գնում, թեև այդ հարաբերություններն այլընտրանք չունեն, ռազմավարական բնույթի են»:

 

Ալիք

Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական տաճարը

 

Սուրբ Ծնունդի նախօրեին Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական տաճարը։  Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Կահիրեի արվարձաններում: Եվրանյուզի հաղորդմամբ, Քրիստոսի ծննդյան տաճարը նախատեսված է 8 հազար  հոգու համար։ Համալիրի տարածքում տեղակայվելու է նաև ղպտի պատրիարք Թավադրոս Երկրորդի նոր նստավայրը։ Արարողությանը ելույթ է ունեցել նախագահ Աբդելֆաթթահ ալ Սիսին։ Նա հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանությունները անում են հնարավոր ամեն ինչ քրիստոնյա համայնքի պաշտպանության համար, որը կազմում է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը։

Հատկանշական է, որ միաժամանակ կայացել է նոր գլխավոր մզկիթի բացման արարողությունը։ Նախագահը նշել է, որ դա խորհրդանշում է Եգիպտոսում մահեմադականների և քրիստոնյաների միասնությունը։

Դիտորդները նշել են, որ եգիպտացի քիստոնյաները՝ ղպտիները, ավելի հաճախ են դառնում ծայրահեղականների թիրախը։ Վերջին երեք տարվա ընթացքում ծայրահեղականների կողմից սպանվել է ավելի քան 100 ղպտի։