Մամուլի տեսություն 09-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102985-Մամուլի_տեսություն_09_01_2019
ՀԳՀԾ-ի պահպանման համար ԵՄ-ի կողմից տրված խոստումները երեկ թևակոխեցին իններորդ ամիսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2019 12:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-01-2019

ՀԳՀԾ-ի պահպանման համար ԵՄ-ի կողմից տրված խոստումները երեկ թևակոխեցին իններորդ ամիսը:

Խոռասան

Կանխիկ պատժամիջոցներ, ապառիկ SPV

 

ՀԳՀԾ-ի պահպանման համար ԵՄ-ի կողմից տրված խոստումները երեկ թևակոխեցին իններորդ ամիսը, սակայն այս մայրցամաքը ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ ստանձնած իր պարտավորությունների կապակցությամբ պատասխանատու լինելու փոխարեն պատրաստվում է Իրանի անվտանգության կառույցների դեմ նոր պատժամիջոցների համար: Պատժամիջոցը որն իրականացվում է հստակ մի սցենարի և Իրանի դեմ շանտաժի հողի վրա: Անցած ամռանը Ֆրանսիան հավակնեց, որ Իրանը մտադրություն է ունեցել այդ երկրի տարածքում Մոնաֆեղին խմբակի դեմ ահաբեկչական գործողություն իրականացնել: Այդ շրջագծում Ֆրանսիան սառեցրեց այդ երկրում երկու անձանց, նաև Իրանի անվտանգության նախարարության ներքին բաժնի ակտիվները: Մի առ ժամանակ անց նույն օրինակին հետևեց Դանիան: Այս հարցը շարունակվեց մինչև որ երեկ Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսոնն իր թուիթերյան էջում հայտարարեց, որ ԵՄ-ն պայմանավորվել է այսպես կոչված Եվրոպայի տարածքում սադրանքի դիմելու պատճառով պատժամիջոցներ գործադրել Իրանի անվտանգության մեկ ծառայության դեմ: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության նա հավակնել է, որ այս կապակցությամբ ԵՄ-ն պատժամիջոցներ է գործադրելու երկու անձանց և իրանական մեկ կառույցի դեմ: «Բի Բի Սի»-ի հավակնությամբ ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ են գործադրվելու Իրանի անվտանգության նախարարության մեկ տեղակալության դեմ: Այս հավակնությանը զուգահեռ Նիդերլանդների ԱԳ նախարարն էլ անհիմն հավակնություններ կատարելով Իրանին մեղադրեց այդ երկրի երկու քաղաքացիների սպանության մեջ: Բլաքը հավակնեց, որ 2015 և 2017 թվականին տեղի ունեցած քաղաքական մահափորձերի թիկունքում կանգնած է եղել Իրանը: Միևնույն ժամանակ Դանիայում Սիոնիստական ռեժիմի դեսպանը ողջունել է եվրոպացիների ընդունած որոշումը: Այս ամենին զուգահեռ ՀԳՀԾ-ի հետ կապված էլ խոսքից ու նոր խոստումներից բացի ուրիշ որևէ բան տեղի չի ունեցել: Ֆեդերիկա Մուգերինու խոսնակը երեկ կրկին հավակնեց, որ Իրանի հետ առևտրի համար ֆինանսական մասնավոր մեխանիզմի շուրջ աշխատանքը լավ առաջընթաց է ունեցել և ԵՄ-ն հովանավորում է այդ կապակցությամբ եվրոպական երկրների ջանքերը: Մայա Կասիանչիչը հրաժարվեց Իրանի հետ համագործակցության համար ֆինանսական մասնավոր մեխանիզմը շահագործման հանձնվելու հստակ թվականը հայտարարելուց և ասաց, որ դա մոտ ապագայում գործադրման կհանձնվի: Վերջին 8 ամիսների ընթացքում Եվրոպայի մի քան անգամ խոստումնադրժությունից հետո որոշված էր, որ SPV անունով հայտնի դարձած ֆինանսական մեխանիզմը շահագործման հանձնվեր մինչև 2018 թվականի ավարտը, սակայն նոր տարուց մեկ շաբաթ անցնելով հանդերձ դեռ դա իրականություն չի դարձել: Միևնույն ժամանակ Հնդկաստան ուղևորված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը պատասխանելով այդ կապակցությամբ հարցումին ասել է. «Եվրոպացիները ջանքեր են գործադրել, սակայն նրանց առաջընթացը մեր ակնկալիքներին չի համապատասխանում»: «Մենք կշարունակենք SPV-ի շուրջ  Եվրոպայի հետ համագործակցությունը, սակայն չենք սպասի Եվրոպային և մեր ժողովրդի շահերի ապահովման համար կհամագործակցենք մեր ավանդական գործընկերների հետ»:

 

Քեյհան

«Վայրագությունն ու ցասումը» Իսրայելի երկու առանձնահատկությունները «Գարդիան»-ի դիտանկյունից

 

Բրիտանական «Գարդիան» օրաթերթը Գազայի մեկ միլիոն պաղեստինցիների դեմ Իսրայելի ռազմական հարձակման 10-րդ տարելիցին հրապարակել է Ավի Շալոմի գրչին պատկանող հոդվածը, որտեղ կարդում ենք. «2005 թվականին Գազայից նահանջելուց հետո Իսրայելն այդ տարածքը վերածեց ամենամեծ բանտին և երկու յուրահատկությունները, որոնցով կարելի է բնորոշել Գազայի հանդեպ իսրայելցիների վերաբերմունքը խաղաղ քաղաքացիների դեմ ցասումն ու վայրագությունն են:

Իսրայելը 2008 թվականի դեկտեմբերի 27-ին Գազայի դեմ սկսեց «Շիկացած արճիճ» գործողությունը և 22 օր շարունակ օդից, ցամաքից ու ծովից ռմբակոծեց Գազան:

Սա ոչ թե  պատերազմ այլ միակողմանի կոտորած էր, որի ընթացքում սպանվեցին միայն 13 իսրայելցիներ, մինչդեռ նահատակվեցին 1417 պաղեստինցիներ, այդ թվում 313 երեխաներ: Գործողության ընթացքում վիրավորվեց ավելի քան 5500 մարդ:

Վիճակագրական թվերի համաձայն գործողության զոհերի 83 տոկոսը խաղաղ քաղաքացիներ էին, իսկ Սիոնիստական ռեժիմն այդ օրերին հավակնեց, թե «Համաս»-ի հրթիռների դիմաց պաշտպանվելու համար է նման պատերազմ սանձազերծել: Հետագային հրապարակված փաստաթղթերն ապացուցեցի, որ դա ոտնձգողական ու մտածված պատերազմ էր:  

«Գարդիան»-ի ընդգծմամբ «այդ պատերազմում Իսրայելը կարող էր օգտվել դիվանագիտական լուծումից, սակայն ընտրեց պատերազմի այլընտրանքը»:

«Գարդիան»-ը հավելել է. «2009 թվականի հունվարի 18-ին պատերազմն ավարտվելուց հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ռիչարդ Գոլդսթոնի գլխավորությամբ փաստահավաք խումբ ստեղծեց: Գոլդսթոնն ու նրա գլխավորած խումբը հանգեց այն եզրակացության, որ մտածված հարձակումն իրականացվել է Գազայի բնակիչներին պատժելու, վախեցնելու և վիրավորվելու, նաև Գազայի տեղական տնտեսությունը ոչնչացնելու նպատակով»:

Այս խմբի ընդգծմամբ ահաբեկչությունը քաղաքական նպատակներով խաղաղ բնակչության դեմ բռնի ուժի կիրառում է և այս մեկնաբանությամբ «Շիկացած արճիճ» գործողությունը համարվում է ահաբեկչական քայլ:

 

Ալիք

Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները

 

Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի:

«Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք ասել, որ կյանքը խաղաղ ընթացքի է վերադարձել: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը հայտարարեց վերականգնման աշխատանքների մասին, դրանք սկսվել են և ընթացքի մեջ են: Պետք է նկատել, որ այդ վերականգնման գործընթացը միայն հայ համայնքում չէ, Սիրիայի իշխանությունն է այդ գործին ձեռնամուխ եղել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Հայ համայնքի հետ կապված` Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ մի շարք կառույցներ արդեն վերականգնվել են: Նախ` ամբողջությամբ վերականգնվել է Հալեպի հայ ազգային պատսպարանը: Այնուհետև ազգային «Քարեն Եփփե» ճեմարանի մասնաշենքերից մեկը, և այնտեղ շարունակվել ուսումնական կյանքը:

Նախորդ տարի վերականգնվել է նաև Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, Հայ Ավետարանական Էմմանուէլ եկեղեցին, ինչպես նաև Հալեպի Կիլիկյան վարժարանը:

Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ այդ վերականգնման աշխատանքները մեծ թափով շարունակվելու են 2019-ին: Ըստ առաջնահերթության՝ վերականգնվելու են բոլոր կառույցները: Ժիրայր Ռեիսյանը նկատեց, որ Հալեպում ակտիվացել է խանութների, արտադրամասերի բացման գործընթացը:

 

Ժամանակ

Կոալիցիոն հուշագիր ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի միջև՝ նման ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձևով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է:

ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր է՝ նաև նախարարական պորտֆելներ»: