Մամուլի տեսություն 11-01-2019
Իրանի ավանդական դաշնակիցները փոխարինում ՀԳՀԾ-ն գործադրելու հարցում անկարող Եվրոպային:
ԻՌՆԱ
Իրանի ավանդական դաշնակիցները փոխարինում ՀԳՀԾ-ն գործադրելու հարցում անկարող Եվրոպային
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեզոքացնելու նպատակով Եվրոպայի կողմից ֆինանսական մասնավոր մեխանիզմի շահագործման կրկին հետաձգվելը Իրանի պաշտոնատարներին մղել է ընդլայնել հին դաշնակիցների հետ համագործակցությունը: Այս կողմնորոշումը նկատելի է ԻԻՀ ԱԳ նախարարի Հնդկաստան կատարած վերջին ուղևորության ընթացքում:
Մայիս ամիսից ի վեր երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին Բրիտանիայից, Գերմանիայից ու Ֆրանսիայից բաղկացած եվրոպական եռյակը որպես ՀԳՀԾ-ի անդամ երեք երկրներ ձգտեցին չեզոքացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Նրանք տարբեր միջոցներ առաջարկելով փորձեցին խրախուսել ԱՄՆ-ի տնտեսությանը առավել քիչ կախվածություն ունեցող փոքր ու միջակ ընկերություններին և այդպիսով դյուրություններ ստեղծել Իրանի հետ առևտրական ու տնտեսական հարաբերությունների ճամբին: Այդ գործիքներից էր ֆինանսական մասնավոր մեխանիզմը կամ SPV-ն, որի շահագործումը չնայած բոլոր լավատեսություններին արդեն քանիերորդ անգամ Եվրոպայի կողմից հետաձգվում է:
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին ընդգծել էր, որ այս մեխանիզմը շահագործման կհանձնվի մինչև 2018 թվականի վերջը, սակայն դա իրականություն չդարձավ: Նախօրեին Մուգերինու խոսնակ Մայա Կուչիանչիկը տեղեկացրեց հիշյալ մեխանիզմի մշակման ուղղությամբ միության ղեկավարների արձանագրած առաջընթացի մասին և առաջիկա շաբաթների ընթացքում դրա շահագործման կապակցությամբ լավատեսություն հայտնեց: Եվրոպացիների այս կրկնված խոստումները պատճառ է դարձել, որ ԵՄ-ի ղեկավարները մեղադրվեն երկերեսանիության և ֆինանսական մեխանիզմը շահարկելու մեջ:
Փորձագետների համոզմամբ, նույնիսկ ՀԳՀԾ-ն փրկելու և ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու հարցում ԵՄ-ի բարյացակամության դեպքում պիտի արձանագրել այս առաքելության իրագործման հարցում Բրյուսելի ղեկավարներն այնքան էլ հաջող չեն եղել: Հետևաբար Իրանը ԵՄ-ի քայլերին աչք հառելու փոխարեն օրակարգում ներառել է դեպի արևելք շրջադարձը և իր հին դաշնակիցների, այդ թվում Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախօրեին քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելի ուղևորվեց: Նա անցած երեքշաբթի օրը կատարած արտահայտություններում հարցականի տակ առնելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի քայլերն, ասաց. «Եվրոպացիները ջանք են գործադրել, սակայն մեր ակնկալիքների հավասար առաջընթաց չեն արձանագրել: Մենք Հնդկաստանի օրինակով տարբեր միջոցների օգտագործմամբ ընդլայնելու ենք մեր հարաբերությունները»: Ի դեպ այս ուղևորության ձեռքբերումներից էր Հնդկաստանի UCO և Իրանի «Փասարգադ» բանկերի միջև համաձայնության ստորագրումը:
ՀԳՀԾ-ն հաղթանակ-հաղթանակ ձևաչափի համաձայն երկու կողմերի համար պարտականություններ ու պարտավորություններ է սահմանել և ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յունկիա Ամանոյի 14 զեկույցների համաձայն Թեհրանը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
Հետևաբար Եվրոպան մինչև այնքան ժամանակ կարող է Թեհրանից ակնկալել հավատարիմ մնալ միջուկային համաձայնությանը և կատարել ստանձնած պարտավորությունները, որ ԱՄՆ-ի բացակայությամբ ու խափանարարությամբ հանդերձ Բրյուսելի ղեկավարները կկատարեն իրենց տված խոստումները: Այլապես Թեհրանը որևէ շահագրգռվածություն չի ունենալու հավատարիմ մնալ մի համաձայնության որին թիկունք է դարձրել, իսկ եվրոպական եռյակն անկարող է շոշափելի քայլեր ձեռնարկել:
Որոշ դիտորդներ համոզված են, որ չնայած ՀԳՀԾ-ն փրկելու համար Եվրոպայի ղեկավարների ամուր կամքին ու ջանքերին ֆինանսական հատուկ մեխանիզմի շահագործումը որոշ արգելքներ ու խոչընդոտներ է դիմագրավում: Նախ այն որ ԱՄՆ-ի ֆինանսական ու արժութային համակարգից անկախ ֆինանսական մեխանիզմի ստեղծումը չափազանց բարդ է համարվում: Երկրորդ՝ Սպիտակ տան սպառնալիքների ու ներազդեցության ստվերի ներքո Իրանի հետ եվրոպական ընկերությունների առևտրական համաձայնությունների վերականգնումը հեշտ չի լինելու: Երրորդ՝ դեռ որևէ երկիր պաշտոնապես չի հայտարարել, թե հյուրընկալելու է ֆինանսական հատուկ մեխանիզմը:
Չնայած եվրոպացիների առջև գտնվող մարտահրավերներին ու բարդ ճանապարհին ակնկալվում է, որ ինչքան շուտ շահագործման հանձնվի ֆինանսական հատուկ մեխանիզմը, որի հանդեպ կողմերը լավատես են: Իրանի իշխանությունների և ժողովրդի դիտանկյունից կարևորը արդյունքն է և Եվրոպայի քաղաքական աջակցությունը մինչև այն ժամանակ, երբ շոշափելի լուծման և տնտեսական ելքի չի հանգեցրել չի կարող է գոհացուցիչ համարվել:
Սպուտնիկ Արմենիա
Կարո Փայլանին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից և դատել
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն են սկսել։ Ինչպես տեղեկացնում է ermenihaber.am-ը, Դիարբեքիրի դատախազությունը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսել այդ երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ թուրքական քրեական օրենսդրության 301-րդ հոդվածը պատիժ է նախատեսում Թուրքիայի, թուրք ազգության կամ թուրքական կառավարական կառույցները վիրավորելու կամ նսեմացնելու համար։ 2008 թ. ապրիլի 30-ին մի շարք փոփոխություններ են արվել նշյալ հոդվածում, սրանց թվում նաև մի լրացում, որն պարտավորեցնում է արդարադատության նախարարության թույլտվության ստացումը քրեական գործի հարուցման համար։
Դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործ է կազմել, որի հիման վրա միջնորդագիր է ուղարկել խորհրդարան՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Դատախազությունը հետաքննություն սկսելու համար ստացել է նաև արդարադատության թույլտվությունը:
Փայլանի վերաբերյալ գործը կազմվել է՝ հիմնվելով 2018 թվականի հուլիսի 25-ին մեջլիսում տեղի ունեցած ԺԴԿ-ի խմբակցության ժողովից հետո Փայլանի ունեցած ելույթում, ինչպես նաև դրանից 2 օր հետո տված հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների վրա:
Փայլանն արձագանքել է իր վերաբերյալ անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջին՝ ասելով, որ գործի համար հիմք հանդիսացած ելույթներում ինքը ներկայացրել է Դիարբեքիրում տիրող իրավիճակը:
«Ես տեսածներս եմ պատմել: Ամեն անկյունում ջրցան ու զրահամեքենա կա, և այս վիճակը Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանն է հիշեցնում: Դատախազը վերցնում է իմ այդ արտահայտությունն ու ասում՝ Թուրքիայի Հանրապետությունը նսեմացրել է, ցանկանում եմ, որ 301-րդ հոդվածով դատապարտվի: Սա ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը 301-րդ հոդվածն օգտագործում է ընդդիմությանը լռեցնելու համար: Այդ հոդվածը շատ քննարկվեց Հրանտ Դինքի սպանությունից հետո: Այն ժամանակ կառավարությունն ասաց, որ հոդվածը չի հանում, բայց դրա կիրառությունը կսահամանափակի, հավաստիացրեց, որ այդ հոդվածը փաստացի չի գործի: Մինչդեռ տեսնում ենք, որ սկսել են գործադրել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով բազմաթիվ գործեր էին ընթանում «Ագօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի դեմ:
Ժամանակ
Փաշինյանը դժգոհել է և սփյուռքահայ գործարարներին կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ և նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ իրենք ապրում են:
Փաշինյանը բողոքել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ սպասելիքները շատ մեծ էին»: