Կոնգրեսականը քննադատում է Թրամփի ներկայացրած ռազմական բյուջեն
https://parstoday.ir/hy/news/world-i245186-Կոնգրեսականը_քննադատում_է_Թրամփի_ներկայացրած_ռազմական_բյուջեն
ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ասելով, որ երկրի ֆինանսական միջոցները, ներքին կարիքները հոգալու փոխարեն, ծախսվում են պատերազմ հրահրող մոտեցումների վրա:
(last modified 2026-05-06T07:16:36+00:00 )
Մայիս 06, 2026 10:45 Asia/Tehran
  • Կոնգրեսականը քննադատում է Թրամփի ներկայացրած ռազմական բյուջեն

ԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ասելով, որ երկրի ֆինանսական միջոցները, ներքին կարիքները հոգալու փոխարեն, ծախսվում են պատերազմ հրահրող մոտեցումների վրա:

Նշելով առաջարկվող 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջեն՝ Յուջին Վինդմանը այս քայլը որակել է որպես ռազմական ծախսերի նախապատվություն՝ առողջապահության և երեխաների խնամքի նման ոլորտների համեմատ: Նա ընդգծել է, որ նման քաղաքականությունը նշանակում է ազգային ռեսուրսներն ուղղորդել դեպի «ընտրովի և անօրինական պատերազմներ»:

Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ ԱՄՆ բյուջեի առաջնահերթությունների և ռազմական ու քաղաքացիական ոլորտներին հատկացվող ռեսուրսների չափի շուրջ բանավեճը մնում է քաղաքական վեճերի կենտրոնում: