Մամուլի տեսություն 15-1-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103242-Մամուլի_տեսություն_15_1_01_2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Եգիպտոս ու Պարսից ծոցի ափամերձ երկրներ կատարած 8-օրյա աղմկահարույց այցն այն պայմաններում կիսավարտ մնաց, երբ նա փորձեց դաշնակիցների հետ զրուցել այն պայմանների մասին, որոնց միջոցով ըստ նրա հնարավոր է Իրանի վրա ճնշում գործադրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2019 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-1-01-2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Եգիպտոս ու Պարսից ծոցի ափամերձ երկրներ կատարած 8-օրյա աղմկահարույց այցն այն պայմաններում կիսավարտ մնաց, երբ նա փորձեց դաշնակիցների հետ զրուցել այն պայմանների մասին, որոնց միջոցով ըստ նրա հնարավոր է Իրանի վրա ճնշում գործադրել:

Խոռասան

«Պառակտման պատասախանատու»-ի տարածաշրջան կատարած այցի կուլիսներում

 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Եգիպտոս ու Պարսից ծոցի ափամերձ երկրներ կատարած 8-օրյա աղմկահարույց այցն այն պայմաններում կիսավարտ մնաց, երբ նա փորձեց դաշնակիցների հետ զրուցել այն պայմանների մասին, որոնց միջոցով ըստ նրա հնարավոր է Իրանի վրա ճնշում գործադրել: Այս այցը կարևոր է մի քանի դիտանկյունից: 1) ԱՄՆ-ի առաջին նպատակը թշնամական քաղաքականության սրելը և իսլամական Իրանի վրա տարածաշրջանային ու գեոպոլետիկական ճնշում գործադրելն է: ԱՄՆ-ն ցանկանում է իրագործել Սիրիայի ու Իրաքի սահմանից դիմադրության առանցքի գոտու խզման նախագիծը և Իրաքի Ալ-Անբարում գտնվող ռազմաբազան կատարած Թրամփի այցն ու զինամթերքի ու զինատեխնիկայի փոխադրումը Սիրիայի ու Իրաքի երկու կարևոր կետեր իրականացվել են նույն շրջագծում: 2) Տարբեր երկրների իշխանություններին համոզելը և Ռիադի կողմից ԱՄՆ-ի նախագծի ընդունումը և դրա ֆինանսավորումը Պոմպեոյի տարածաշրջան կատարած այցի մյուս նպատակներից էր: Առջևում է գտնվում Լեհաստանում անցկացվելիք նստաշրջանը և կենտրոնացած ընդդիմություն ստեղծելու համար Ռիադի ֆինանսական աղբյուրներն ու տարածաշրջանի երկրների համախոհությունը անհրաժեշտ է համարվում: 3) Հաջորդ նպատակը մեծ հավանականությամբ զավթված Գոլանի գործն է: Հորդանանում բանակցություններից և Պոմպեոյի հետ հանդիպումից հետո այդ երկրի ԱԳ նախարարի դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ Գոլանի գործը հորդանանցի պաշտոնակցի հետ ԱՄՆ պետքարտուղարի սեղմ բանակցությունների օրակարգում է եղել: ԱՄՆ-ի նպատակը Սիոնիստական ռեժիմի համար ապահով միջավայր ստեղծելն է: 4) Ամերիկացիներն Իրանում ճգնաժամի մեխանիզմի են ձգտում: Այս  մեխանիզմը տարածքային պաշտպանություն և ճգնաժամն Իրանի սահմաններից ներս փոխանցելու հնարավորություն է պահանջում: Նպատակն ահաբեկչական ու անջատական խմբերի շահագործումը և տարածաշրջանային անապահովության փոխադրումն է Իրան: Դա հենց այն նախագիծն է, որին մի առ ժամանակ առաջ Բեն Սալմանն անդրադարձավ «Խորքի գործողություն» անվան ներքո: Դրա գլխավոր նպատակն Իրանի վրա ճնշում գործադրելն ու արդյունքում Իրանում իշխանափոխությունն է:

Թվում է, որ Թրամփի վարչակազմը կրկին անգամ փորձում է «հարցը կարգավորելու  համար լարվածություն հարուցելու» մեթոդը հետևաբար օրակարգում է հայտնվել հոգեբանական պատերազմի խստացումը, թեև կարելի է ենթադրել, որ այս այցով մեկնարկած Վաշինգտոնի «Ծանր ձմեռվա նախագիծը», որ Լեհաստանի նստաշրջանով լուրջ տեսք պիտի ստանա, ի վերջո  արժանանալու է նույն «Թեժ ամռան» նախագծերի ճակատագրին:

 

Քեյհան

Միջին Արևելքից արևմուտքի մեծ  նահանջը ճամբա է հարթել Իրանի համար

 

«Ֆիգարո»-ն «Միջին Արևելքից արևմուտքի մեծ նահանջը» խորագրով մի հաղորդման մեջ հակադարձել է Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալուն և գրել է, որ այս նահանջը Միջին Արևելքից արևմուտքի հեռանալու վերջին նշաններից է:

Ֆրանսիական աջակողմյան այս օրաթերթը ցավ հայտնելով տարածաշրջանի վերջին զարգացումների կապակցությամբ ընդգծել է, որ անորոշությունը, գաղափարական կողմնորոշումները և հաշվարկային սխալները հանգեցրել են Միջին Արևելքի տարածաշրջանում արևմուտքի ռազմավարական անկարողության: «Ֆիգարո»-ն գրել է. «Չնայած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից այդ երկրի դաշնակիցներին տրված վստահության, Միջին Արևելքի ռազմավարական տարածաշրջանից ԱՄՆ-ի նահանջը Սիրիայում ճամբա է բացում արևմուտքի մրցակիցների, մասնավորապես Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի համար: Վաշինգտոնը, Փարիզն ու Լոնդոնը գործնականում այլևս որևէ ասելիք չունեն Սիրիայում: Նրանք Լիբանանում էլ կորցրել են իրենց ներազդեցությունը և դա Թեհրանն է, որ իր ներազդեցությունը տարածել է Լիբանանում: Եմենում արևմուտքն ապացուցեց, որ չափազանց անկարող է հումանիտար աղետի առաջն առնելու հարցում: Պարսից ծոցում նրանք Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանին ռեֆորմիստի դերում տեսան ու հավատացին նրան և նրա ռազմական արկածախնդրությունների և քաղաքական լկտիության դիմաց  իրենց աչքերը փակեցին և  կամ չտեսնելու տվեցին»:

Փաթրիկ Սան Փոլն էլ «Ֆիգարո»-ի երեկվա համարում այս կապակցությամբ գրեց. «Սիրիայում Թրամփն ընտրեց կարճ և ուղիղ ճանապարհը և միանգամից ու բոլորի համար անակնկալ կերպով որոշեցին Սիրիայից դուրս հանել ամերիկացի զորայիններին: Նրա պնդումով Սիրիայից ամերիկացի հատուկ ջոկատային ուժերի դուրս բերումը գործնական սկսվել է... Թրամփի ընդունած որոշումը միաժամանակ ռազմավարական ծանր ու վնասակար հետևանքներ կունենա ԱՄՆ-ի ու արևմուտքի համար: Այս քայլը նշանակում է ասպարեզը բացել ռուսների, իրանցիների ու թուրքերի համար»:

 

Հրապարակ

ՀՅԴ-ականները Փաշինյանի «ինադու» ընտրելու են Հրանտ Մարգարյանին

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, Արցախում սկսվում է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որը կայանում է 2 տարին մեկ եւ որոշում է առաջիկա 2 տարվա քաղաքական ուղենիշներն ու ղեկավար մարմին՝ Բյուրո է ընտրում։ Այս անգամ Ընդհանուր ժողովն ընթանում է բավականին էքստրեմալ պայմաններում՝ ՀՅԴ-ի՝ իշխանական կոալիցիայից դուրս մնալուց եւ ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո։

Ժողովի գլխավոր խնդիրը լինելու է 19 տարի Բյուրոն ղեկավարած Հրանտ Մարգարյանի մնալ-չմնալու հարցը։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ում խիստ բացասաբար են գնահատում Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի եւ մասնավորապես Մարգարյանի նկատմամբ եւ կարծում են, որ այն փաստը, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 5-6 ամիս է՝ չի ընդունում Մարգարյանին, վիրավորանք է կուսակցության նկատմամբ։ Եվ միայն դա բավական է, որ իրենք կրկին ընտրեն Մարգարյանին՝ Փաշինյանին հասկացնելով, որ 128-ամյա կուսակցության հետ պետք է հաշվի նստել»:

 

Ալիք

Առաջնորդ Սրբազան Հոր Ամանորյան այցելությունը հայկական ծերանոցներ

 

2019 թվականի նոր բացվող տարվա եւ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան եւ Աստվածահայտնության զույգ տոների առիթով, երեքշաբթի, 8 եւ չորեքշաբթի, 9 հունվարի, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը այցելություններ տվեց՝ «Ս. Գեորգ», «Սոսե Մայրիկ» եւ «Չիլոյան» հայկական երեք ծերանոցներին։

Այցելությունը կազմակերպվել էր Թեհրանի Միջեկեղեցական հրատարակության գրասենյակի կողմից։

Առ այդ, առաջնորդ Սրբազան Հորը ընկերակցում էին նաեւ առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքյանը,  Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ՝ արիապատիվ Տ. Սարգիս. եպս. Դավիթյանը, Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ՝ վերպ. Սերգեյ Շահվերդյանը, ինչպես նաեւ տոնական օրերի առիթով հյուրաբար Թեհրանում գտնվող՝ հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսյանը:

Երեք ծերանոցներում էլ հոգեւոր հայրերն իրենց ներկայությամբ՝ ավելիով ջերմացրին տեղի բնակիչներին, իրենց քաջալերիչ խոսքերով, մաղթանքներով, երգերով ու աղոթքներով։

Ընթացքին տարեցներն իրենք էլ խանդավառված՝ երգեցին, պարեցին ու մաղթանքներ փոխանակեցին: Միջոցառումը, հատկապես ավելի խանդավառվեց Ձմեռ պապիի ներկայությամբ, երգելով ու պարելով եւ միջեկեղեցական գրասենյակի կողմից պատրաստված նվերների բաշխումով, տարեցներին ու հաստատության պաշտոնյաներին։