Մամուլի տեսություն 16-01-2019
Ֆինանսական մասնավոր մեխանիզմի՝ SPV-ի շահագործման կասկածելի հետաձգման հետ միաժամանակ Իրանի պաշտոնատարների կատարած որոշ արտահայտությունները վկայում են այն մասին, որ Իրանը Եվրոպայի կողմից այս խոստումնադրժությանը դիմակայելու կապակցությամբ ազդանշաններ է հղում:
Խոռասան
Եվրոպային հղվող միջուկային ազդանշաններն ավելի լուրջ տեսք ստացան
Ֆինանսական մասնավոր մեխանիզմի՝ SPV-ի շահագործման կասկածելի հետաձգման հետ միաժամանակ Իրանի պաշտոնատարների կատարած որոշ արտահայտությունները վկայում են այն մասին, որ Իրանը Եվրոպայի կողմից այս խոստումնադրժությանը դիմակայելու կապակցությամբ ազդանշաններ է հղում: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին երեկ տեղեկացրեց միջուկային ոլորտում երեք շտապ քայլերի իրագործման, այսինքն «ուրանի 20 տոկոսանոց հարստացման», «պահեստում հարստացված ուրանի ծավալի մեծացման» և «ուրանի մետաղի արտադրման գործարան կառուցելու կապակցությամբ Իրանի պատրաստվածությունը և դա պայմանավորեց դիմացի կողմի վարքագծով: Նաև ամիսներ Իրանի ցենտրիֆուգների նոր սերնդի կամ IR-8-ից որևէ լուր չլինելով ԻԻՀ նախագահը տեղեկացրեց այդ ցենտրիֆուգի միջոցով ուրանի հարստացման, ինչի արդյունքում առաջին սերնդի գործիքների համեմատությամբ 20 անգամ ավելի մեծ ծավալով արտադրանք է ստացվել: Երկու օր առաջ էլ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին պատասխանելով Եվրոպայի պասիվության և եվրոպացիների այդ քայլին պատասխանելու անհրաժեշտության մասին հարցումներին պատասխանելով հայտարարեց. «Եթե զգանք, որ հասել ենք մի ճանապարհի վերջին, որն անիրագործելի և փակուղի է, վստահաբար մեր քաղաքականությունները լիարժեք թափանցիկությամբ կկիսենք Իրանի մեծ ժողովրդի հետ և կհայտարարենք մեր անելիքը»: Վերջին երեք-չորս օրերի ընթացքում կատարված այս հայտարարությունները վկայում են, որ թեև որոշ վերլուծաբանների համոզմամբ արդեն ուշացած է, այդուհանդերձ եվրոպական կողմի համար ազդանշաններ են հղվում այն մասին, որ Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի հանդեպ պարտավորությունների ոտնահարման դիմաց Իրանը չի լռելու և Իրանի միջուկային ծրագիրը պատրաստ է վերադարձվելու մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցած մակարդակին: Սալեհին «Ֆարհիխթեգան» օրաթերթի հետ զրույցում ավելի բացահայտ ակնարկ է կատարել այդ ազդանշաններին և ասել է. «Այս կապակցությամբ քայլերի մասին որոշում ընդունում է ՀԳՀԾ-ին վերահսկող հանձնախումբը և վերջնական հաստատման համար դա հղում է մեծարգո առաջնորդին: Հիշյալ հանձնախումբն առայժմ ասել է, որ մինչև նոր հայտարարություն Իրանը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին, հետևաբար մեր այս քայլերը սոսկ ազդանշան են համարվում»: Նա նաև հավելել է, որ վերջին լուրերի հրապարակմամբ նրանք ստացել են հղված ազդանշանը և անդրադարձել են իրավիճակի լրջությունը»:
Քեյհան
Ինչո՞ւ Պոմպեոյի հակաիրանական շրջագայությունը դատապարտված է ձախողման. Պատասխանում է «Նյու Յորք Թայմզ»-ը
Դատարկ թմբուկը լավագույն բնութագրումը կարող է լինել Իրաքի ու Սիրիայի պատերազմում պարտվածների վերջին օրերին բարձրացրած աղմուկի համար: Նրանք քարոզչական ներկայացումներ կազմակերպելով խոսում են հակաիրանական կոալիցիայի մասին, մոռանալով, որ այդ կոալիցիան ձևավորողները հենց նրանք են ովքեր Սիրիայում կոալիցիա էին ձևավորել:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անցած մեկ շաբաթվա ընթացքում իր ամբողջ ջանք ի գործ է դրել, որպեսզի տարածաշրջանի երկրներին հրահրի Իրանի դեմ: Եգիպտոս, Բահրեյն, Էմիրություններ, Կատար ու Արաբիա կատարած այցերի ժամանակ Պամպեոյի ելույթների գլխավոր առանցքը եղել է Իրանը: Նա նաև տեղեկացրեց փետրվարի 14-ին և 15-ին Լեհաստանում Իրանի դեմ անցկացվելիք համաժողովի մասին: Սակայն թվում է, որ այդ ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն եղե: «Նյու Յորք Թայմզ»-ը խոշոր տառերով գրել է «Պոմպեոյի հակաիրանական թափառաշրջությունը Միջին Արևելքում ահռելի արգելքների է հանդիպել» և քննարկել է այս հարցը: Ամերիկյան այս օրաթերթը գրել է. «Պոմպեոն մեկ շաբաթվա ընթացքում 8 երկրներ կատարած ցուցական այցի ընթացքում փորձել է նրանց փոխանցել գլխավոր մի ուղերձ և դա Իրանին ու նրա գործունեությանը դիմակայելու անհրաժեշտությունն է»:
«Գործնականում հակաիրանական քաղաքականությունների առանցքի շուրջ արաբական երկրների համախմբումը դժվար է լինելու, որի պատճառը վերլուծաբանների համոզմամբ տարածաշրջանում երկրների միջև սերտ համագործակցությունն է: Բացի այդ Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորային խմբերը, որոնց սանձմանն է ձգտում Պոմպեոն, չափազանց բազմազան են և դրանց բոլորին հնարավոր չէ դիմակայել մեկ լուծման միջոցով»,-գրել է «Նյու Յորք Թայմզ»-ը:
«Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ ամերիկացի պաշտոնատարները տնտեսական պատժամիջոցների շրջանակում իրենց հակաիրանական քաղաքականությունների համադրման հետ կապված լուրջ բարդություններ են դիմագրավել:
Ալիք
Եթե պարզվի, որ քննարկվում է ԼՂ-ի կարգավիճակի հարցը, նշանակում է՝ իշխող ուժը խաբել է ընտրողներին. Ստեփան Դանիելյան
ԼՂ-ի հարցում Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզն այն էր, որ Հայաստանը ԼՂ-ի անունից չի բանակցելու. Այդ թեզը հաշվի առնելով են շատ ընտրողներ կատարել իրենց ընտրությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները շարունակում են բանակցությունները` քննարկում են ԼՂ-ի խնդիրը: Ինչ են քննարկում, անհասկանալի է:
Եթե պարզվի, որ քննարկվում է ԼՂ-ի կարգավիճակի հարցը, ապա դա նշանակում է, որ իշխող ուժը ընտրություններից առաջ խաբել է ընտրողներին:
Եթե գործող իշխանությունը ԼՂ-ի խնդրում փոխի իր դիրքորոշումը, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, որի ժամանակ այդ նոր թեզով գնա ընտրություններին: Հանրաքվեով տակից դուրս գալ չի ստացվի, դա այն հարց չի:
ԼՂ-ի հարցն իր նշանակությամբ մյուս չկատարված բազմաթիվ խոստումներից (Ընտրական Օրենսգիրք, Կուսակցությունների մասին օրենք, Սահմանադրության փոփոխություններ, ԵՏՄ-ից դուրս գալ, Կուտակային, բյուջեն գողացված փողերով լցնելը և այլն, և այլ, և այլն ...) տարբերվում է: Այս հարցում չեն կարող ասել, որ իրավիճակ է փոխվել:
Հ.Գ. 1. Ժամանակի Դե Գոլը խաբել է ֆրանսիացիներին, ընտրություններից առաջ խոստանալով, որ Ֆրանսիան Ալժիրից դուրս չի գալու, սակայն ընտրություններում հաղթելուց հետո արեց հակառակը:
Ուրեմն, Նիկոլը Դե Գոլը չի, ԼՂ-ն էլ Ալժիր չի: Չի ստացվի:
Հ.Գ. Իմիջիայլոց սկզբունքորեն «ԼՂ-» անվանումը չի օգտագործում, ասում է Ղարաբաղ, այսինքն չի ընդունում ԼՂ-ի խորհրդարանի կամարտահայտությունը: Այսինքն, արդեն իսկ հրաժարվում է իր այն թեզից, որ կհարգի ԼՂ-ի ժողովրդի որոշումը:
News.am
Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 12–րդ տարելիցին կրկին սգո միջոցառում է լինելու
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 12–րդ տարելիցին կրկին սգո միջոցառում է տեղի ունենալու «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրության դիմաց։
Ինչպես տեղեկացնում է «Ակոս»–ը, Հրանտ Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառումը տեղի է ունենալու Օսմանբեյ թաղամասում, «Ակոս»–ի նախկին խմբագրության դիմաց։
Սգո միջոցառումը կրելու է «Չենք հրաժարվում, ախպարիգ» վերնագրի ներքո։