Մամուլի տեսություն 19-01-2019
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մնում է արձակված, Ֆրանսիան գոյության ճգնաժամ է դիմագրավում, Բրիտանիան դիմագրավում է «Բրէքզիթ»-ի ճգնաժամը և արաբական մանր երկրներն էլ այնքան մեծ նշանակություն չունեն, Լեհաստանում հակաիրանական նստաշրջան անցկացնելը ծիծաղելի է թվում:
Քեյհան
Լեհաստանի հակաիրանական նստաշրջանը չմեկնարկած ձախողեց
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը մնում է արձակված, Ֆրանսիան գոյության ճգնաժամ է դիմագրավում, Բրիտանիան դիմագրավում է «Բրէքզիթ»-ի ճգնաժամը և արաբական մանր երկրներն էլ այնքան մեծ նշանակություն չունեն, Լեհաստանում հակաիրանական նստաշրջան անցկացնելը ծիծաղելի է թվում:
Մինչ որոշված է փետրվարի 13-ին և 14-ին հակաիրանական նիստ գումարվի Լեհաստանում, այդ նիստը դեռ չմեկնարկած ձախողվել է և տարբեր երկրներ այդ թվում Ռուսաստանն ու Լիբանանը դրան հակառակել են, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ դրան չի մասնակցելու: Մուգերինուց բացի Ֆրանսիան էլ մեծ հավանականությամբ կհրաժարվի իր ԱԳ նախարարին այդ նստաշրջան գործուղելուց, իսկ Բրիտանիան ու Գերմանիան այդ նիստին իրենց մասնակցության մակարդակի մասին որևէ որոշում չունեն: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն էլ ասել է, որ ծրագրերի խաչաձևման պատճառով չի կարող այդ նիստին մասնակցել:
Միջին Արևելքի կապակցությամբ և Իրանի առանցքայնությամբ միջազգային նստաշրջան անցկացնելու մասին լուրն ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց անցած ուրբաթ օրը: Այդ կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ երկրի «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում նկատելով, որ այս նստաշրջանը Միջին Արևելքի, Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ գումարվելու է փետրվարի 13-ին և 14-ին, հավակնեց. «Երկխոսությունները կենտրոնացած են լինելու Միջին Արևելքում կայունության և տարածաշրջանում խաղաղության, ազատության ու անվտանգության վրա և դրա ընթացքում փորձ է կատարվելու վստահություն ձեռք բերել այն մասին, որ Իրանը ներազդեցության տեր անկայունացնող երկիր չլինի»: Սա դեռ վերջ չէր և Պոմպեոն հաջորդ քայլով այդ նստաշրջանին մասնակցելու հրավեր ուղղեց նաև Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը տարածաշրջանում ամենածանր հարվածն է ստացել իսլամական հեղափոխությունից:
Եվրոպացի մի դիվանագետ «Ուալսթիթ Ժուռնալ»-ին ասաց, որ ԵՄ-ն չի միանա հակաիրանական կոալիցիային:
Ակս օրաթերթի ընդգծմամբ եվրոպացի որոշ դիվանագետներ որպես հյուրընկալ երկիր Լեհաստանի ընտրությունն ԱՄՆ-ի ջանքն են համարել Իրանի հարցով պառակտում առաջացնելու ԵՄ-ի անդամների միջև:
Նրանից հետո երբ ԱՄՆ պետքարտուղարը հավակնեց, որ ավելի քան 70 տարբեր երկրներ մասնակցելու են Լեհաստանի հակաիրանական նիստին, ԱՄՆ-ում ու այլ երկրներում հակապատերազմ մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք կազմակերպելով եվրոպական երկրներին կոչ են արել չմասնակցել այդ նիստին:
Ջավան
Իրանը թիկունքում կթողնի «առավելագույն ճնշման» մարտահրավերը
Ճգնաժամի միջազգային խումբ ամերիկյան հետազոտական կենտրոնն իր վերջին զեկույցում հղում կատարելով ԱՄՆ-ի վարչակազմի մի պաշտոնատարի գրեց. «Կառավարության միջոցով իրականացված ներքին նախնական գնահատումը հանգեցրել է այն եզրակացության, որ ԱՄՆ կողմնորոշումը դեռ չի կարողացել սահմանափակել Իրանի քայլերը և կամ Թեհրանին բանակցության սեղանին բերել»:
ԱՄՆ պետքարտուղարության մի խոսնակ «Էլ-Մանիտոր»-ին ասել է, որ պետքարտուղարությունը նման գնահատականի գոյությունը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է: Պետքարտուղարության այս պաշտոնատարը հավակնեց. «Միջուկային համաձայնությունից Թրամփի հրաժարումը, պատժամիջոցների վերականգնումը և առավելագույն ճնշման ներկա մարտահրավերն Իրանին զրկել է միլիոնավոր բարել նավթի արտահանումից ու միլիարդավոր դոլարներից:
Ճգնաժամի միջազգային խմբի փորձագետ Ալի Վաեզն ասում է. «ԱՄՆ կառավարության ներքին այս գնահատականն այն մասին, թե հնարավոր է Իրանը թիկունքում թողնի առավելագույն ճնշման ծանր շրջանը կարող է ԱՄՆ կառավարության պաշտոնատարներին համոզել, որպեսզի իրենց այս քաղաքականության հաջողության համար ավելի մեծ եվրոպացիների իրենց հետ համաքայլ դարձնեն»:
Վաեզը հավելել է. «Կարծես թե Եվրոպան հանգել է այն եզրակացության, որ պիտի մյուսներին էլ իր հետ համաքայլ դարձնի, որպեսզի իր հաջողությամբ պսակվի առավելագույն ճնշման քաղաքականությունն ու նաև կանխվի 2020 թվականին Իրանի սպառազինական բոյկոտի չեղարկումը, քանի որ եթե այդ բոյկոտները վերացվեն Իրանը Ռուսաստանից ու Չինաստանից սովորական զենքեր գնելով կարող է ամրապնդել իր պաշտպանական կարողությունը»:
«Բայց 2020 թվականին Իրանի սպառազինական բոյկոտի չեղարկման առաջն առնելու միակ միջոցը ՀԳՀԾ-ի ոչնչացումն է»,-նշել է Վաեզը:
Ալիք
Հիմարների համաձայնություն. Հայ Դատի սուր արձագանքը` Արցախի հարցով ձեռք բերված «համաձայնությանը»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո հանդես էին եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված բազմաթիվ հարցեր ու համաձայնության եկել այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:
Հայ Դատի գրասենյակը չի հապաղել արձագանքել հայտարարությանը: ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «համաձայնել են այն հարցում, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար»:
Յուրաքանչյուրն էլ «խաղաղություն» է ուզում, դա հստակ է, սակայն «սատանան» մանրամասների մեջ է, որոնք արժե ուսումնասիրել ՀԻՄԱ, քանի դեռ Արցախի կորստին դանդաղորեն հանգեցրած լավ մտադրությունների և քաղաքավարի դիվանագիտության պատճառով դառը ափսոսանքով հետ չենք նայել:
Սեղանին դրված համաձայնությունը հայտնի է որպես «Մադրիդյան սկզբունքներ»: Դրանք Արցախին կոչ են անում ավանսով, ռազմավարական, տարածքային եւ անդառնալի զիջումների գնալ Ադրբեջանի հետաձգված, անորոշ եւ շրջելի խոստումների դիմաց, այսինքն` հող` փաստաթղթի դիմաց:
Հանուն «խաղաղության»` այս գործարքին աջակցելը հայերից կպահանջի հրաժարվել ոչ միայն գիտակցությունից, այլև ինքնապահպանական բնազդից:
Ժողովուրդ
«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ». Դատախազության պարզաբանումը զավեշտի ժանրից էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Սամվել Մայրապետյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման մասին ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը զավեշտի ժանրից էր: Այդ պարզաբանումն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական գնահատականներ, զգացմունքային տվայտանքներ, քան իրավական ծանրակշիռ խոսք։
Չգիտես ինչու, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզված է, որ ԶԼՄ-ներն են սխալ մեկնաբանել ՄԻԵԴ որոշումը, եւ լրատվական դաշտի հասցեին այս կառույցը մաղձի մի հսկա չափաբաժին է շռայլել:
Միաժամանակ նախաքննությունը հսկող կառույցն արդարացել է, թե ՄԻԵԴ-ը Մայրապետյանի գործով իրավունքի խախտման փաստ չի արձանագրել: Մինչդեռ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Ցավալի էր, որ դատախազությունը այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ, կարծես թե, որոշման համար որեւէ հիմք չկար, քանի որ մեր պատկան մարմինները իրենցից կախված ամեն ինչ անում են տվյալ դեպքում։ Բա եթե այդքան ամեն ինչ լավ է, բա ինչո՞ւ է այդքան ամեն ինչ վատ»»: