Մամուլի տեսություն 21-01-2019
Նրանից հետո երբ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ չի մասնակցելու Լեհաստանում գումարվելիք հակաիրանական նիստին, Ֆրանսիան էլ պաշտոնապես հայտարարեց, որ այդ նիստին չի մասնակցելու և Լեհաստան չի գործուղելու իր ավագ որևէ դիվանագետի:
Ջոմհուրի Էսլամի
Ձախողած փորձ
Նրանից հետո երբ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ չի մասնակցելու Լեհաստանում գումարվելիք հակաիրանական նիստին, Ֆրանսիան էլ պաշտոնապես հայտարարեց, որ այդ նիստին չի մասնակցելու և Լեհաստան չի գործուղելու իր ավագ որևէ դիվանագետի:
Նախատեսվում է, որ կարևոր երկրներից որևէ մեկը մասնակից չդառնան հակաիրանական այս նստաշրջանին: Նման նիստ գումարվելու դեպքում անկասկած այդ ուղղությամբ ԱՄՆ-ի, Իսրայելի ու արաբական նեխած ռեժիմների նոր շարժումն անկասկած նախորոք ձախողած է համարվելու և չի ունենալու Իրանի թշնամիների ակնկալած արդյունքը: Քանի որ նման նստաշրջանի կշիռն ու վարկը վստահաբար չի կարող գերազանցել իր մասնակիցների կշիռն ու վարկը և այս պահին Լեհաստանը Եվրոպայում ամենացածր դիրքում է գտնվում և նստաշրջանի կազմակերպիչներից յուրաքանչյուրն էլ մի կերպ տարբեր հարցեր է դիմագրավում:
Թրամփը դիմագրավում է արձակված կառավարության ճգնաժամը, գրեթե ամենօրյա կարգով բախման մեջ է Կոնգրեսի հետ և դրան զուգահեռ իմպիչմենտի ենթարկվելու և կամ պաշտոնազրկվելու մղձավանջը Սպիտակ տնում նրա իրավիճակը ճգնաժամային է դարձրել:
Միևնույն ժամանակ արաբական հետադիմություն էլ վերջին տասնամյակների ընթացքում ամենավատ պայմաններում է հայտնվել և արաբ ղեկավարների ներքին բախումները խանգարում է նրանց միջև պատվաբեր կոնսենսուսի գոյացումը: Իսրայելի վիճակն էլ բոլորից ավելի վատ է և սիոնիստ պատմաբան Բենի Մորիսն արտահայտվել է Իսրայելի վաղահաս ոչնչացման մասին և համոզմունք է հայտնել, որ սիոնիստները խորտակվելու են այս տարածաշրջանում:
Ջավան
Ամերիկացիների 48 տոկոսն ապրում է չքավորության գծից ցածր պայմաններում
Դեմոկրատականները մերժեցին Թրմափի նոր նախագիծը, որը կարող էր հող նախապատրաստել ԱՄՆ-ի աշխատանքի վերսկսման համար, որպեսզի այդպիսով Թրամփը միայն մեկ քայլով հեռու լինի կառավարության մեկամսյա արձակման պատմական ռեկորդ սահմանելուց: Հիմա արդեն պայքարը պատվի համար կռիվ է, այնպես որ Թրամփի նախկին ստրատեգիստ Ստիվ Բանոնն ասել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ընտրությունների հաջորդ շրջանում Թրամփի հաղթանակի համար կենսական նշանակություն կարող է ունենալ: Այդուհանդերձ 800 հազար աշխատողների պարտադիր արձակուրդի ուղարկած կառավարության աշխատանքի արձակման լուրջ հետևանքների շուրջ մտահոգությունները սրվում են: Վիճարկումների թեժ պահին ԱՄՆ վիճակագրության վարչությունը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ի բնակչության 48 տոկոսը տարեկան մինչև 30 հազար դոլար եկամուտ ունենալով ապրում է չքավորության գծից ցածր պայմաններում: Նանսի Փելուսին ճգնաժամից դուրս գալու համար Թրամփի նոր առաջարկը համարել է անընդունելի, որպեսզի կառավարության աշխատանքի արձակման ճգնաժամը թևակոխի չորրորդ շաբաթը: Թրամփը շաբաթ օրը զիջողական բնույթ կրող քայլի դիմելով առաջարկեց, որ դեմոկրատականները վավերացնեն պատի կառուցման համար պահանջվող 5,7 միլիարդ դոլար բյուջեն, որի դիմաց ինքը կերկարացնի անօրինական միգրատների որոշակի խմբերի հանդեպ ժամանակավոր օրինական աջակցությունների ժամկետը, ինչը դեմոկրատականները նվաստացուցիչ կերպով մերժեցին: Սպիտակ տան պաշտոնատարներից մեկն ասել է, որ նախագահն առանց հետևանքները հաշվարկելու նման քայլի դիմեց և այս պահին հանձնվելը չափազանց նվաստացուցիչ կլինի:
CNN-ը Նանսի Փելուսիի հետ Թրամփի կռիվը, որը Փելուսիի Աֆղանստան կատարելի այցը Թրամփի կողմից չեղարկվելուց հետո առավել սրվել է, նմանեցրել է Կինգ-Կոնգի ու Գուդզիլայի կռվին և հավելել է, թե պարզ չէ վերջում նրանցից որն է հաղթելու: Ամերիկյան աղբյուրներ նշում են, որ նկատի առնվելով կառավարության աշխատանքի արձակումից ազդված 800 հազար ֆեդերալ աշխատողների գոյությունը և դրա բացասական աճող հետևանքները պարզ չէ, թե այս ընթացքը ինչ խիստ հետևանքներ կունենա: Շաբաթ գիշեր հազարավոր ամերի կացի կանայք Թրամփի նախագահության շրջանի երրորդ տարվա կապակցությամբ հարյուրավոր քաղաքներում բողոքի ակցիաների մասնակցեցին:
Ի դեպ, CNN-ը շաբաթ օրը հրապարակեց բարեգործական հաստատությունների դիմաց շարք կազմած ԱՄՆ-ի կառավարության տարբեր բաժինների գործազուրկ դարձած աշխատողների պատկերը:
«Ռաշա Թուդեյ»-ի հաղորդման համաձայն փորձագետ և այդ հեռուստակայանի հաղորդավար Ստեյսի Հերբերտն ասում է, որ այս պահին ԱՄՆ-ի ժողովրդի 48 տոկոսն ապրում է տարեկան մինչև 30 հազար դոլար աշխատավարձով և դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի հասարակության անդամների միայն 1,4 տոկոսը տարեկան 250 հազար դոլարը գերազանցող եկամուտ ունեն:
Tert.am
Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը. նիստերին կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը
Այսօր՝ հունվարի 21-ին, Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի ընթացքում ծրագրված է ավելի քան 350 նիստ, որոնք կսկսվեն առավոտյան և կավարտվեն ուշ երեկոյան: Նիստերի շրջանակներում բազմաթիվ քննարկումներ տեղի կունենան, մասնավորապես՝ տնտեսական և քաղաքական թեմաներով: Թվային տնտեսությունից, գլոբալ ֆինանսական ռիսկերից, կրիպտոարժույթներից, կիբեռանվտանգությունից բացի՝ կքննարկվի նաև Մերձավոր Արևելքում իրավիճակը:
Համաժողովին կմասնակցի ավելի քան 3000 մարդ 110 երկրից, այդ թվում՝ ավելի քան 60 երկրի առաջնորդ: Առաջնորդների թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը «շաթդաունի» պատճառով չի մասնակցի համաժողովին: Brexit-ի ֆոնին ստեղծված իրավիճակի պատճառով Դավոս այցը չեղարկել էր նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ «դեղին անթև բաճկոնների» ցույցերի պատճառով:
Համաժողովը կտևի մինչև հունվարի 25-ի կեսօր:
Ալիք
Աշխարհում միլիարդատերերի թիվը տասը տարում գրեթե կրկնապատկվել է
Վերջին տասը տարում աշխարհի միլիարդատերերի թիվը փաստացի կրկնապատկվել է։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին վկայում է Oxfam միջազգային կազմակերպության ուսումնասիրությունը, որն անցկացվել է Դավոսի համաշխարհային համաժողովի նախաշեմին։
2018-ին աշխարհում հաշվել են 2208 միլիարդատեր։ Մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողությունն օրական ավելացել է 2,5 միլիարդ դոլարով։
Նշվում է, որ 2017-2018 թվականների աշխարհում յուրաքանչյուր երկրորդ օրը հայտնվել են նոր միլիարդատերեր։
Oxfam-ն արձանագրել է տագնապալի միտում. աշխարհում 3,8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց ֆինանսական վիճակն անցած տարի ընդհանրապես չի բարելավել։ Այսպես, 26 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը հավասարազոր է 3,8 միլիարդ ամենաաղքատ մարդկանց կարողությանը։
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ աշխարհում ամենահարուստ մարդու՝ Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 112 միլիարդ դոլարի։ Նրա կարողության 1 տոկոսը հավասար է 105 միլոն բնակչության ունեցող Եթովպիայի առողջապահության ամբողջ բյուջեին։